o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.08.2016 18:23 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

1991-ի օգոստոսին, երբ ներկայիս փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ նոր-նոր էր պատրաստվում լքել ՀՀՇ-ի շարքերը, ՀՀՇ-ական «Հայք» թերթը գրել էր. «Ոմանք հետաքրքիր ճանապարհ են ընտրել. սեփական անբարոյականությունը պատճառաբանելու համար դարձել են քաղաքական գործիչներ»: Անշուշտ, 25 տարի առաջ Շավարշ Քոչարյանը արդեն տեսել էր քաղաքական բազում անբարոյականների, բայց հաստատ չէր կարող ենթադրել, որ մի օր կհայտնաբերի, որ քաղաքական եւ լրատվական դաշտերը լեցուն են մազոխիստներով: Դե իհարկե, իրեն չէին կարող չհարցնել «Կիկոսի մահ» դարձած թեմայից` այսպես կոչված «զիջումներից», ինչին փոխնախարարը տրամաբանորեն պատասխանեց. «Առհասարակ, փոխզիջումների մասին խոսելը պարտվողականություն է, որովհետեւ առ այսօր ես Բաքվից չեմ լսել որեւէ հայտարարություն զիջման մասին: Այ, երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»: Բայց դրանից հետո էլ, որ հարցրին, թե ինչ ունի հայկական կողմը զիջելու, Շավարշ Քոչարյանն արդեն զայրացավ. «Ես չեմ հասկանում` դուք հաճո՞ւյք եք ստանում` զիջումների մասին խոսելով: Ինչո՞ւ Ադրբեջանում ես չեմ լսել որեւէ մի անգամ որեւէ մի լրագրող հարցնի Բաքվին` իսկ դուք ի՞նչ զիջումների եք պատրաստ»: 

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ մեր ընդդիմադիր դաշտում հին բարի ավանդույթ է պառակտվել եւ այդ հողի վրա հետեւել «բոքսեք զմիմյանս» պատվիրանին, հայտնի է, սակայն այդ ուղտը չոքեց նաեւ սեֆիլյանականների դռանը: ՀԽ ներկայացուցիչ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԸ հա ասում է, որ իրենք ընտրությունների չեն մասնակցելու, բայց արի ու տես, որ Արայիկ Խանդոյանը գյուղապետի թեկնածու է առաջադրվել: Ենիգոմշյանը պնդեց, թե «Սասնա ծռերը» ԱԺ ընտրություններին չեն մասնակցի, բայց ինչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս: Առավել եւս, որ այն հարցին, թե արդյո՞ք այդ տեսակետը կիսում են բանտում գտնվող զինակիցները, Ենիգոմշյանը տվեց զարմանալի, «մանթրաժի» մասին վկայող պատասխան. «Ես ինձ իրավունք չեմ տա իմ ընկերների անունից խոսել: Ես կարծում եմ, որ իրենք չեն քաջալերի այդ քայլը: Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ առումով նաեւ փոփոխություններ լինեն: Դեռեւս թեկնածությունը հետ վերցնելու ժամկետը չի լրացել, եւ ես տեսականորեն չեմ բացառում, որ այդ թեկնածությունը հետ վերցվի»: 

Ընդդիմադիր «մանթրաժի» առիթ է տվել եւ ՎԵՆԵՏԻԿԻ հանձնաժողովը, այն էլ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ: Ախր, շատ վենետիկն են, ոչ մի կերպ չեն ուզում ասել, որ սրիկա իշխանությունը կեղծարար է. «Չնայած, որ ընտրական համակարգն ամբողջովին նոր է, բարեփոխումներն առնչվում են այնպիսի կարեւոր հարցերի, ինչպիսիք են ընտրողների ցուցակների ճշգրտությունը, որը նախկինում եւս շեշտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններում: Կարեւոր է, որ 2016թ.-ի մայիսի 25-ին նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը տեղի է ունեցել նշանակալի մեծամասնությամբ, ինչին հաջորդել է իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ համաձայնությունը` ընդլայնելու ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նախապայմանները»: 

Իսկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ զարմանալիորեն չի կարող յոլա գնալ առանց այլոց քննադաատելու: Քիչ է, որ «քըխ» բաներ է ասել Արմեն Մարտիրոսյանի ու այլ «ժառանգականների» մասին, հիմա էլ որոշել է թիրախավորել հեռուստաեթերը. «Հենց նոր, ալիք փոխելիս, ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» եթերում. «Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանը իրա երեխեքը կպաչեն չէ՞» եւ այլն: Եթե ոմանց կարծիքով` սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են: Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից»: Դե ինչ, եթերից շատ ու շատ բան կա արմատախիլ անելու, խոշոր հաշվով, հեռուստացույցն էլ կարելի է կոչել հեռուստաաղբարկղ, ու Փաշինյանը խոստացավ ԱԺ աշնանային նստաշրջանում այդ հարցը բարձրացնել: Բայց հետաքրքիր է, արդյո՞ք կբավարարվի այդ մեկ հեռուստաալիքի հարցով, թե մյուսներին էլ կանդրադառնա: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА