o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

02.08.2019 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի առգրաված համակարգչից տուշոնկա եւ սգուշչոնկա են հանել

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՓՈՂՈՑՈՒՄ ՉԵՆ ՄՆԱ

Ըստ Կենդանիների պաշտպանության խորհրդի` Նիկոլ Փաշինյանը որոշել է Չալոյին նշանակել անօթեւան կենդանիների պաշտպանության գծով վարչապետի խորհրդական:

 

SOS

Ըստ բնապահպանների Սեւանի փրկության կոնվենցիան թողել, ընկել են Ստամբուլյան կոնվենցիայի հետեւից...

 

ԹԱՐՍ ԿԱՆԱՉ-ԿԱՊՈՒՏ (ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ «ՔՈՒԱՆՇԵԼՈՒ» ԵՎ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԿԱՐԴԱԼՈՒ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Բլոտի համաշխարհային ֆեդերացիայից հայտնում են, որ նախընտրելի կլիներ դատախազը մինչ օրենսգրքեր կարդալը, կարդար բլոտի գիրքը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՀԻՄՆԸ 

Աղբանոց դարձած իմ Էրեբունի

 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿԻՆԸ` ԱՄՈՒՍՆՈՒՆ (ՎԱՐԴԱՎԱՌԻՆ ԱԺ-Ի ԳՈՐԳԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դու սկզբից քո տան աբիզատելնին լվա, հետո ԱԺ-ի պակազատելնին կլվաս:

 

ՆԻԿՈԼՈՖՐԵՆԻԱ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Խոստացել էր նա հիմքից վերացնել

Գործազրկության բացիլն ու ախտը,

Եվ որոշել է խնդիրը լուծել`

Խրախուսելով ազգովի գաղթը.

Գործազուրկները թե երկրից գնան,

Հարցը կլուծվի ինքն իրեն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА