o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ»

02.08.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ»

Մամուլի նկատմամբ ամենավերին օղակներից սկսած մինչեւ օրենսդիր եւ շարքային քաղաքացի ճնշումների, դրանց դեմ պայքարի եւ սպասելիքների մասին զրուցել ենք մեդիապաշտպան ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

Ով էր թույլ տվել մետրոյի դիմաց սանձարձակ քարոզ. պարզաբանում են մետրոպոլիտենից (Տեսանյութ)

- Իշխանական ներկայացուցիչները ասում են, որ այսօր մամուլը ազատ է, ինչպես երբեւէ: Չնայած նրան, որ վիճակագրական փաստերը վկայում են լրիվ այլ բան, մասնավորապես՝ կտրուկ ավելացել են մամուլի դեմ դատական հայցերը եւ դրանցում տեղ գտած փոխհատուցումների գները:

- Նախ պետք է ասել, որ այսօր ՀՀ-ում մամուլի նկատմամբ կան լուրջ ճնշումներ: Որոշ լրատվամիջոցներ որոշ հարցերում երեւի ենթարկվում են դրան, որոշ լրատվամիջոցներ չեն ենթարկվում, այդ դեպքում լրացուցիչ ճնշումներ են առաջանում: Մենք պետք է հասկանանք, որ իշխանությունները ցանկանում են մամուլի նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանել: Նրանք իրենց վերահսկողության տակ առան գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, հիմա նրանք լուրջ հարձակումներ են սկսել դատական իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն հաստատ հաջորդ քայլը լինելու է չորրորդ իշխանության` մամուլի նկատմամբ կոնկրետ ճնշումներ սկսելը: Եվ արդեն իսկ կան դրա նախանշանները: Դուք նշեցիք միայն դատական գործընթացները, բայց ես կարող եմ հստակ ասել, որ դա դեռ ոչինչ է: Այս պահին նախապատրաստվում են օրենքների նախագծեր, կան ուղղակի ցուցումներ կոնկրետ լրատվամիջոցների դեմ: Այս ամենը միասին, իհարկե, նշանակում է, որ շատ շուտով կլինեն շատ ավելի աղմկոտ, շատ ավելի խնդրահարույց հարձակումներ մամուլի նկատմամբ:

Զոհրաբ Մնացականյանի և Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի համատեղ մամուլի ասուլիսը

- Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, վախենալ ու գրել միայն իշխանահաճո հոդվածնե՞ր, թե՞ պայքարել: Որո՞նք են այս դեպքում պայքարի ձեւերը:

- Շատ ճիշտ, խորը գիտակցված հարց բարձրացրիք, ինչի համար շնորհակալ եմ: Այստեղ ես երկու բան կարող եմ ասել: Առաջինը, անհրաժեշտ է, որպեսզի մամուլը լինի միակամ, միասնական: Հիմա ժամանակն է միասնական դառնալու, որքան էլ որ տարբեր ԶԼՄ-ների միջեւ կա մրցակցություն: Բոլորը պետք է հասկանան, որ մամուլի հանդեպ ճնշումը, եթե մի օր լռեցրեց մի մամուլի «օրգանին», մյուս օրը լռեցնելու է մյուսին: Եվ այս պատճառով պետք է բոլորը միասնական հանդես գան: Երկրորդը. իհարկե, արդեն իսկ կա խնդիր: Այն է, որ մամուլը արդեն իսկ բաժանված է սեւ ու սպիտակի: Եվ ես համոզված եմ, որ «սպիտակ» մամուլը «սեւ» մամուլի հանդեպ ճնշումներին չի արձագանքելու եւ չի միանալու այդ պայքարին: Եվ, երրորդ. ամենամեծ պրոբլեմն այն է, որ ես կարծում եմ՝ այսօր Հայաստանում ընդդիմություն չկա: Եթե լինի ընդդիմություն, լինի քաղաքական շահառու, ապա կկարողանանք նաեւ քաղաքական խողովակներով այս հարցերը վեր բարձրացնել: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կձեւավորվի ընդդիմություն, եւ կկարողանա մամուլը դիմել ընդդիմությանը՝ իր խնդիրները լուծելու համար:

​​​​​​​«Իրավունք» թերթը հայ նորօրյա ազատ մամուլի հնաբնակներից է». Պարույր Հայրիկյան

- Պարոն Ենոքյան, շատերը ասում են, որ մամուլի հանդեպ միշտ էլ եղել են ճնշումներ: Եթե համեմատական անցկացնենք նախկին եւ այսօրվա մամուլի նկատմամբ ճնշումներին, ինչ գնահատական կարող եք տալ:

Չեմ կարող համեմատական անցկացնել: Ժամանակին եղել են ճնշումներ տարբեր տիպի, այսօր եւս կան ճնշումներ: Միայն մի բան շատ հստակ կարող ենք արձանագրել. այսօր մամուլը ազատ չէ: Պարզապես ճնշումների ձեւերն են փոխվել, իսկ քանակական գնահատական տալ` երբ էր շատ, երբ` քիչ, դա շատ բարդ եւ անշնորհակալ գործ է, այստեղ լուրջ մեթոդաբանություն է պետք մշակել:

Արմեն Սարգսյանի և Քարդաշյանների լուսանկարները հայտնվել են բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА