o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ

02.08.2019 21:20 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ

- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս դիմակայել ամռան շոգին: Ինչպիսի՞ սննդակարգ խորհուրդ կտաք:

Մանդարինի կեղեւի թաքնված ուժը

Հարցին պատասխանում է թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.

- Այս ժամանակահատվածում արեւի ճառագայթները ավելի մեծ վտանգ կարող են հասցնել հատկապես սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին, ինչպես նաեւ արյան բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց: Ուստի հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում տանից դուրս գալ առավոտյան մինչեւ ժամը 11-ը, կամ երեկոյան ժամը 18-ից հետո: Ամռանը հաճախ են լինում արեւահարություններ` թեթեւ եւ ծանր: Ծանր աստիճանի արեւահարությունը ուղեկցվում է սրտխառնոցով, գլխացավերով ու գլխապտույտներով: Այս դեպքում հարկ է անհապաղ դիմել համապատասխան բուժկենտրոն` բուժօգնություն ստանալու համար: Թեթեւ դեպքերում ուղղակի պետք է խուսափել արեւի ճառագայթների տակ երկար մնալուց, մի քանի օր պահապանել անկողնային ռեժիմ, օգտագործել շատ հեղուկներ: Կանանց խորհուրդ ենք տալիս կրել հովանոցներ, որոնք չպետք է լինեն սեւ գույնի, այլ հնարավորինս գունավոր (հայտնի է, որ արեւի ճառագայթները սեւ գույնը շատ շուտ կլանում են): Խորհուրդ եմ տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, քանի որ այս շրջանում օրգանիզմը ջրազրկվում է. մարդիկ շատ են քրտնում: Օրական 2 լիտրից ոչ պակաս հեղուկ է անհրաժեշտ ըմպել (խոսքը առողջ մարդկանց մասին է.- խմբ.): Անհրաժեշտ է օգտագործել միմիայն դյուրամարս սնունդ, ոչ շատ յուղոտ: Կարող եք սննդակարգում ներառել կաթնամթերք` կաթնաշոռ, մածուն եւ այլն: Բնական հյութերից ցանկալի է օգտագործել խնձորի, մասուրի հյութը, որոնք հարուստ են վիտամին C-ով: Չմոռանաք օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր: Կարող եք այն ճաշակել աղցանի տեսքով: Այս ամենը դասվում է դյուրամարս կերակրատեսակների շարքին եւ դրանով իսկ թեթեւացնում մեր օրգանիզմի մարսողությունը: Խուսափեք այս շրջանում սնվել դրսում: Հարկ է զերծ մնալ հատկապես կրեմով կարկանդակներից:

ՀԱՍԱՐԱԿ ՕՃԱՌԸ ԿԱՆԱՆՑ ՎՆԱՍ Է

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА