o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿՈՆ «ՓԱՌԱՎՈՐԱՊԵՍ» ՁԱԽՈՂԵԼ Է ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

02.08.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿՈՆ «ՓԱՌԱՎՈՐԱՊԵՍ» ՁԱԽՈՂԵԼ Է ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Նախօրեին ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա էր իրականացնում, որի նպատակն է բարձրաձայնել Երեւանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երեւանի ավագանուց եւ քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները: Եվ առհասարակ, վերջին ժամանակներս միայն ՀՅԴ-ականները չէ, որ քաղաքապետ Մարությանի նախընտրական խոստումների մասին հիշելու առիթ ունեցան:

Ինչու է լռում Երեւանի քաղաքապետարանը եւ «աղմկում» է նախարարը

 

ԱՂԲԱՀԱԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի կոնկրետ` այն վիճակը, որն այսօր տիրում է մայրաքաղաք Երեւանում, պարզապես պարտադրում է հիշել քաղաքապետի նախընտրական խոստումների մասին: Մասնավորապես այն խոստումների, որոնք կետերով թվարկում էր դերի մեջ մտածած այն ժամանակներում ընդամենը դերասան Կարգին Հայկոն: Միգոււցե, նա նաեւ իր ժանրի մե՞ջ էր, հումո՞ր էր անում: Եթե անգամ այդպես էր, ապա մեկ է, մարդիկ հավատացին, ձայն տվեցին, ու Կարգին Հայկոյից քաղաքապետ Հայկոյի վերափոխված Մարությանին էլ մարդիկ պարզապես սկսել են հիշեցնել իր իսկ ասածները: Թերեւս, արժե կենտրոնանալ այդ խոստումներից ներկայումս առավել ցցուն տեսք ունեցող երեք դրվագների վրա (տե՛ս լուսանկարը): Այդ հոլովակի առաջին քայլով նա նախատեսնում էր դառնալ քաղաքապետ, եւ դրան անմիջապես հետեւում էր «Մաքրելու ենք քաղաքը» քայլը: Այսինքն` քաղաքապետ դառնալուն պես Հայկոն պարտավորվել է մաքրել առանց այդ էլ նախկին քաղաքապետի օրոք բավականի մաքուր, սակայն որոշակի թերություններ ունեցող քաղաքը: Այսինքն` նոր քաղաքապետի գործն աղբահանության հարցով ընդամենը եղածի վրա գոնե մեկ քար ավելացնելն էր: Ի՞նչ ունենք արդյունքում. միակ բանը, որ արել են, մաքրության համար քաղաքի բնակչության գրպանից տրվող գումարը մի երկու միլիարդ դրամով ավելացնելն է եւ ինչ-որ խիստ կասկածելի գործարքի արդյունքում մի քանի աղբատար մեքենաներ բերելը: Դրա փոխարեն ունենք անհամեմատ ավելի վատթար վիճակ, որն արդեն իսկ վերածվել է խնդրի ոչ միայն սանիտարահիգիենիկ առումով, այլ նաեւ՝ քաղաքական: Իհարկե, գործող քաղաքային իշխանություններն ու քաղաքապետը դեռ համառորեն խոստանում են՝ «Մաքրելու ենք, ժամանակ է պետք»: Բայց ի՞նչ ժամանակի մասին է խոսքը, երբ կար բավականին նորմալ վիճակ, ու պետք էր ընդամեենը մեկ-երկու քայլ առաջ գնալ: Լավ, ասենք, առաջ գնալու համար ժամանակ է պետք, սակայն Կարգին Հայկոն բոլորովին այլ ժամանակացույց էր ներկայացնում: Մեջբերենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցած տարվա սեպտեմբեր 21-ին նրա արած հայտարարությունը. «Աղբահանության հարցով միանգամից զբաղվելու ենք: Եվ, վստահաբար, վեց ամսվա մեջ պետք է տեսնենք արդյունքներ...»: Սա էր նրա մատնանշած ժամանակը՝ վեց ամիս, սակայն անցել է տասը: Ուստիեւ ֆիքսենք. քաղաքապետ Հայկոն փայլուն կերպով ձախողել է Կարգին Հայկոյի թիվ 1 առաջնահերթության աշխատանքային խոստումը: Ավելի կոնկրետ, այս խոստումը տալով, նա պարզապես խաբել է ընտրողին, եւ դա արդեն փաստ է:

«Ոտնձգություն՝ մեր ազգային արժեքների, մեր եկեղեցու եւ մեր երեխաների նկատմամբ» (Տեսանյութ)

 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐ

Կարգին Հայկոյի խոստացած «Քայլ 4»-ը, կամ պրակտիկ աշխատանքների 3-րդ ծրագրային կետն էր՝ «Բարեկարգելու ենք վերելակները»: Ավելի կոնկրետ` նրա տարբեր ելույթներում բնութագրմամբ. «մահաբեր վերելակները»: Մինչդեռ այն, որ մայրաքաղաքում վերելակային վթարների հաճախականությունը էապես ավելացել է, բոլորիս աչքի առաջ է: Ինչո՞ւ: Չնայած այս խոստմանը, Կարգին Հայկոն նաեւ հայտարարում էր, որ քաղաքապետարանը վերելակների հետ գործ չպետք է ունենա, բայց նաեւ հատուկ ընդգծելով. «Վերելակները ձեր գույքն է, բայց հասկանալով, որ ժողովուրդը չի կարող հավաքել այդ գումարը եւ փոխել վերելակները, քաղաքապետարանը պետք է վերանորոգի եւ հարկ եղած դեպքում՝ փոխի»: Ու չնայած դրան, ընտրվելու հազիվ երկու-երեք ամիս անց, հաստատելով մայրաքաղաքի այս տարվա բյուջեն, վերելակների սպասարկման գումարը մոտ 3 անգամ նվազեցրին՝ սարքելով մոտ 30 միլիոն դրամ: Այն, որ նման նվազեցումը պետք է բերեր վթարների կտրուկ աճի, միանգամայն սպասելի էր, եւ դրա հաստատումը տեսնում ենք ներկայումս: Ճիշտ է, հիմա էլ հայտարարում են՝ «Թե չէ, այդ թիվը փոխել ենք, դարձրել 120 միլիոն»: Թե այդ ինչպես են դարձրել, երբ քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված մայրաքաղաքի բյուջեի պաշտոնական փաստաթղթում վերելակների սպասարկման գումարը 30 միլիոն 779 հազար դրամ է, դա դեռ հարցի մի կողմն է: Դրանից շատ ավելի կարեւոր է այն, որ անգամ 120 միլիոնը բավարար չէ՝ վերելակների հարցում Կարգին Հայկոյի «քաղաքապետարանը պետք է վերանորոգի եւ հարկ եղած դեպքում՝ փոխի» խոստումը կատարելու համար: Հիմա կասեն` բա փողը քիչ է, հազիվ այդքան ենք հատկացնում: Բայց եթե փողը քիչ է, ապա ինչո՞ւ քաղաքապետ Հայկոն ձմռանը 100 միլիոնանոց տոնածառ գնելու փոխարեն, այդ փողը չտվեց վերելակներին: Կամ քաղաքի մաքրման համար մի երկու միլիարդ ավել փող որտեղի՞ց: Նախկին «հանցավոր ռեժիմի» ծախսած չափով հատկացնեիք, քաղաքն առաջվա նման մաքրեիք, ու այդ 2 միլիարդն էլ ուղղեիք վերելակներին: Վերջապես, այս ամիսներին քանի՞ միլիարդի պարգեւատվություն եք իրար մեջ արել: Քաղաքը նման խայտառակ վիճակի հասցնելու պարագայում ի՞նչ իրավունք ունեք, թեկուզեւ մեկ կոպեկ ինքներդ ձեզ նվիրել: Այ, այդ փողը տայիք վերելակների նորոգմանը, եւ միգուցե այդ դեպքում այսքան զոհեր ու տուժածներ չունենայինք: Ի դեպ, քաղաքապետարանի կողմից վերելակները վերանորոգելու խոստում տվող Հայկոն հիմա էլ խոսում է մի ծրագրից, ըստ որի, վերելակների գործը կարող են տեղափոխել վարկային հարթություն, այսինքն, խոշոր հաշվով, կմնա շարքային քաղաքացիների վրա: Սա արդեն ուղղակի հակասում է նախընտրական խոստմանը, եւ ֆիքսենք, որ միայն դրանով քաղաքապետ Հայկոն ցույց տվեց, որ Կարգին Հայկոյի նախընտրական այս խոստումն էլ էր խաբերություն:

LIVE. «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Ինչ վերաբերում է ուղեւորափոխադրող տրանսպորտին եւ Կարգին Հակոյի «Փոխելու ենք տրանսպորտը» խոստմանը, ապա այստեղ էլ վիճակը ոչնչով մյուսներից լավ չէ: Ի դեպ, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Կարգին Հայկոն հայտարարեց. «Ամոթ է, թե ոնց են Երեւանի բնակիչները կռացած գնում գործի, կռացած գալիս գործից տուն: Տարիքով մարդիկ այդ պայմաններում տեղափոխվում են: Օր առաջ պետք է ձերբազատվել այս մարշրուտկա կոչվածներից»:

Թեժ իրավիճակ Երեւանի քաղաքապետարանի դիմաց. ուղիղ

«Օր առաջը» կամաց-կամաց դառնում է մի տարի, ու մարդիկ ինչպես «կռացած գործի էին գնում», այնպես էլ շարունակում են գնալ: Չէ, պատկերն ավելի վատ է. մայրաքաղաքային տրանսպորտային պարկը, այդ թվում՝ ավտոբուսներն անմխիթար վիճակում են, որ յուրաքանչյուր օր մի քանիսը վերջնականապես հանվում է շահագործումից: Քաղաքապետ Հայկոն արդեն որերորդ անգամ ակնարկում է փոխադրավարձը բարձրացնելու մասին, բայց անմիջապես էլ գերադասում է հերքել, հենց որ հիշեցնում են, որ Կարգին Հայկոն ժամանակին  ասում էր՝ ոչ մի սակագնի բարձրացում: Իհարկե, ցավոք, գործող սակագինը պարզապես թույլ չի տալիս տրանսպորտին՝ մեռյալ վիճակից առաջ գնալ: Սակայն հենց այս փաստը քաղաքապետ Հայկոն խոստովանի, ապա դա նաեւ կդառնա խոստովանություն, որ ժամանակին Կարգին Հայկոն այս հարցով սովորական դեմագոգիայով էր զբաղված: Չխոստովանի, ապա մի երկրում, որտեղ եռամսյակային կտրվածքով ողջ տնտեսության մեջ հազիվ մի քանի տասնյակ դոլարի ներդրում է արվում, այդ որտեղի՞ց պետք է ներդրող գտնեն՝ տրանսպորտի զարգացման համար: Հաշվի առնելով, որ համակարգն այս սակագնով հին տրանսպորտային միջոցներով էլ է վնասաբեր աշխատում: Մի խոսքով, դեռ գերադասում են տրանսպորտից շատ չխոսել՝ դա համարելով մի քանի տարվա խնդիր: Իսկ մի քանի տարուց՝ «կամ էշը կսատկի, կամ էլ՝ էշատերը»: Արդյունքում ունենք ներկայիս խուժան տրանսպորտը, այսինքն՝ քաղաքապետ Հակկոն այս հարցում եւս «փառավորապես» ձախողել է Կարգին Հայկոյի խոստումները:

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

Լավ, գոնե մեկ խոստում կա՞, որ արվել է: Մենք չենք տեսնում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА