o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահական տեսչական մարմնի ղեկավարը շտապ ասուլիս է հրավիրել. սկանդալային բացահայտումներ են լինելու

01.08.2019 21:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահական տեսչական մարմնի ղեկավարը շտապ ասուլիս է հրավիրել. սկանդալային բացահայտումներ են լինելու

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը վաղը ասուլիս է հրավիրել:

«Оգոստոսի 2-ին ժամը 11:00-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի շենքում (Արմենակյան 129, 5-րդ հարկ) տեղի է ունենալու մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվելու է իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն և խոսվելու է այլ կարևոր հարցերի մասին», - նշված է ՀՀ Տեսչական մարմնի՝ Facebook-ում տարածած շտապ հաղորդագրության մեջ:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Կան տեղեկություններ՝ Տեսչական մարմնի ղեկավարը վաղվա ասուլիսում սկանդալային բացահայտումներ է անելու առողջապական  համակարգում տիրող անառողջ մթնոլորտի մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլը գրել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հաջողվել է հասնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի պաշտոնանկությանը:

Համաձայն մամուլի հրապարակումների, Թորոսյանի և ամիսներ առաջ նրա առաջարկով տեսչական մարմնի ղեկավար նշանակված Էդգար Խուրշուդյանի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Տեսչական մարմինը որոշում էր կայացրել տուգանել նախարարի մտերիմ ընկերոջը՝ Վահե Տեր-Մինասյանին, առողջապահական թեմայով հաղորդման ժամանակ գարդասիլ պատվաստանյութը գովազդելով օրենք խախտելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА