o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերոսների գերեզման պղծողը կին է. տեսանյութ

01.08.2019 18:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հերոսների գերեզման պղծողը կին է. տեսանյութ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում  Ապրիլյան պատերազում զոհվածների  շիրմաքարերը պղծելու կասկածանքով քիչ առաջ ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի 51–ամյա մի բնակչուհի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։ Իրավապահները կնոջը հայտնաբերել են Աշտարակի գերեզմանատանը։

Ո՞վ կմտածեր, որ անկախ, բայց դեռ անհանգիստ Հայաստանում հերոսներից շատերի տեղը լինելու են ոչ թե Պատվո տախտակն ու Փառքի մատյանը, այլ՝ կյանքի հատակն ու անհրապույր զնդանը

Կինը իրավապահներին հայտնել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար և որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը՝ մոմ հալեցնելով դրանց վրա։ Նշենք որ վերջին շրջանում շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА