o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն՝ «Պրոֆպանել» ընկերությանը. կիրականացվի 2,9 մլրդ դրամի ներդրում

01.08.2019 14:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արտոնություն՝ «Պրոֆպանել» ընկերությանը. կիրականացվի 2,9 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, մաքսային արտոնություն տրամադրեց «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ։

Արդեն իսկ իրականացվել է 385 մլն ՀՀ դրամի ներդրում:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս կա 43 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4-5 նոր աշխատատեղ՝ 150,000 - 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ ՀՀ դրամ:

Հարկերից խուսափելու 458 դեպք է արձանագրվել՝ 306 մլն ՀՀ դրամի չափով. ՊԵԿ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА