o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված». Սուրեն Մանուկյան

31.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված». Սուրեն Մանուկյան

Իջեւանյան դեպքերի շուրջ աղմուկը չի դադարում: Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի երեւանյան ու իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակվել էր, այնուհետեւ ճանապարհը փակած անձանց ու ոստիկանության ծառայողների միջեւ բախումներ տեղի ունեցել: Պաշտոնական պարզաբանումների համաձայն, ճանապարհը փակելու եւ բախումների պատճառ է եղել այն, որ ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները: Տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել ինչպես քաքաքացիական անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողներ: Գիշերով քնած տեղից հանել, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել տասնյակից ավելի անձանց: Ավելին` ձերբակալվածների հարազատները պնդում են, որ նրանց ոստիկանություն են տարել գրեթե մերկ վիճակում` ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի է ունեցել երեխաների« այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ` բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտություններով: Այս ամենի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ վեցերորդ գումարման ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւան» մասնաճյուղի նախկին տնօրեն, ծնունդով իջեւանցի ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Քոչարյանը թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում. Լևոն Քոչարյան

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐՈՎ»

Պարոն Մանուկյան, Դուք ժամանակին լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի» մասնաճյուղի տնօրենը, թերեւս քաջատեղյակներից մեկն եք, թե ինչումն էր իջեւանյան դեպքերի խնդիրը: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

Վստահեցնում եմ Ձեզ, որ, ինչպես Դուք եք ասում` իջեւանյան դեպքերի մասնակիցներից եւ ոչ մեկը չի ցանկանում զբաղվել ծառահատումներով` լինի դա օրինական, թե ապօրինի, քանի որ քաջատեղյակ եմ, թե ինչ ծանր, վտանգավոր ու տաժանակիր աշխատանք է դա: Վստահ եմ` բոլորն էլ սիրում են իրենց բնությունը, իսկ անտառն էլ համարում են ազգային հարստությունԻնչ վերաբերվում է գնահատական տալուն, ասեմ, որ հստակ գնահատական առայժմ չեմ կարող տալ, քանի որ խնդիրը գտնվում է պատկան մարմինների անմիջական վերահսկողության տակ, եւ ընթանում է բազմակողմանի ուսումնասիրություններ եւ նախաքննություն: Միայն կարող եմ ասել, որ խնդիրը նոր չէ, որ առկա է Իջեւանում, այն ավելի խորքային է եւ լուրջ, քան կարծում է մեր ազգաբնակչությունը:

Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք հաջորդ քայլը. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ ասում են, որ սոցիալական խնդիր են լուծում, իշխանությունները պնդում են, թե անտառը «կերել են»: Ի վերջո, ո՞վ է ճիշտ:

Այն, որ խնդիրը սոցիալական է, ակնհայտ է, իսկ ապօրինի ծառահատումներ եղել են տասնյակ տարիներ եւ շարունակվում են առ այսօր: Ի վերջո, թե՛ պետության եւ թե՛ հանրության գերակա խնդիրն է պահպանել բնությունը եւ մեր ազգային հարստություն անտառը: Այս պարագայում «ճիշտ ու սխալ» անելը տեղին չեմ համարում:

Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

«ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՄ ԿԱՏԱՐՎԱԾԻՑ»

Որքանո՞վ եք իրավաչափ համարում ոստիկանության գործողությունները, երբ գիշերով եկան եւ ձերբակալեցին մարդկանց:

Խիստ մտահոգված եմ կատարվածից, եւ հույս ունեմ, որ կբացահայտվեն եւ պատասխանատվության կենթարկվեն իրավապահ մարմինների այն ներկայացուցիչները, ովքեր գործել են օրենքի շրջանակներից դուրս:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը հպարտորեն նշում էր, թե «որտեղ եք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալեն, հիմա 19 իջեւանցի ձերբակալված է»: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

Նրան քծնում են խելագարվելու աստիճան. Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Կարծում եմ, որ պետք չէ անցկացնել որեւէ համեմատական` «իջեւանցի-ղարաբաղցի» կոնտեքստում:

«ԻՋԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՉԻ ՈՒՂՂՈՐԴՎԵԼ ՈՐԵՎԷ ԱՆՁԻ ԿԱՄ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

Իջեւանյան դեպքերի ժամանակ հիշեցին նաեւ Ձեզ` հաղորդումներից մեկի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Սագիս Ալեքսանյանն ակնարկել էր, թե իբր Դուք փայտանյութի տեսքով ընտրակաշառք եք բաժանել Ձեր ընտրողներին եւ հենց այդ ճանապարհով էլ ընտրվել եք պատգամավոր: Դուք պահանջել էիք ներողություն խնդրել` Ձեր անունն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ալեքսանյանն ընդունե՞ց սխալը:

«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու». Նիկոլ Փաշինյան

Այս հարցի հետ կապված ես մանրամասն անդրադարձել եմ ֆեյսբուքյան իմ էջում: (Ս. Մանուկյանը մասնավորապես նշել էր հետեւյալը. «ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, ներողություն խնդրելու եւ թեման մեկընդմիշտ փակելու փոխարեն, ամեն գնով փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իրեն` հայտնվելով է՛լ ավելի տհաճ եւ ծիծաղելի իրավիճակումՖեյսբուքյան իր էջում, ի պատասխան իմ վրդովմունքին եւ պահանջին, նա գրել է, թե իբր երբեւէ ինձ չի անձնավորել, այլ խոսել է համակարգային կոռուպցիայի մասին` այդ կերպ շարունակելով ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը` փորձելով մարդկանց շեղել իր իսկ կողմից արված նախորդ անպատասխանատու եւ չհիմնավորված հայտարարությունից: Փաստորեն, պարզվում է` ես գործ ունեի ոչ թե ԱԺ պատգամավորի, այլ մի սովորական ստախոսի հետ, ով պատրաստ է անգամ իր խոսքը փոխել եւ ասել, թե իբր ինքը միայն համակարգային կոռուպցիայից է խոսել: Անկեղծ ասած, եթե իմանայի այդ պատգամավորի անլրջության աստիճանը սեփական խոսքի հանդեպ այսքան մեծ է, նույնիսկ չէի անդրադառնա այս թեմային»,- հեղինակ):

Նիկոլ Փաշինյանի ելույթը` Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ

Իջեւանյան դեպքերի հետեւում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը ՀՀԿ-ին է տեսնում, մյուսները` հակահեղափոխական ինչ-որ սեւ ուժերի: Իրականում ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում, թե՞ սա զուտ իջեւանցիների խնդիրն էր, որն անլուծելի դարձավ իշխանության համար:

Որքանով ես տեղյակ եմ, Իջեւանում տեղի ունեցածը չի ուղղորդվել որեւէ անձի, կամ ուժերի կողմից, այլ եղել է ինքնաբուխ:

Նիկոլի ասուլիսը Լոսում զավեշտապատում է. Արմեն Աշոտյան

«ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՐՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ Է»

Դուք ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

Իմ կարծիքով` ուժի կիրառումը հարցի ժամանակավոր լուծում է: Իսկ այս խնդիրը լուծելու համար, նախ պետք է անտառտնտեսություններում ավելացնել աշխատատեղեր, բարձրացնել աշխատավարձերը եւ աշխատակազմին ապահովել համապատասխան միջոցներով: Իսկ անտառի միջոցով գոյատեւող հանրության համար պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի եւ ծառ կտրելու փոխարեն նրանց վարձատրի, օրինակ, ծառ տնկելու, սանիտարական մաքրումների համար, կազմակերպի անտառի բարիքների արդյունավետ մթերում եւ այլն:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Հիմա իրավիճակը շարունակո՞ւմ է լարված մնալ:

Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված: Հետագա բախումներից խուսափելու համար ցանկալի է, որ պետությունը համապատասխան մեղմացնող միջոցներ ձեռնարկի: Իսկ մեր իջեւանցիներին էլ կոչ եմ անում լինել հանդուրժող եւ խուսափել ցանկացած տիպի բախումներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА