o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՔՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

31.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱՔՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հերթական փուլ է սկսում նկատվել: Բնականաբար, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից կա պաշտոնական արձագանք՝ փոխադարձ մեղադրանքների տեսքով: Բայց այս անգամ նկատելիորեն այլ երանգավորում է սկսել զգացվել:

ԱՐՑԱԽԸ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՉ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով վերջին սրացումներին, նման կարծիք հնչեցրեց. «Այդպիսի միջադեպերի հավանականությունը բարձր է, քանի դեռ ադրբեջանական հողերն ազատագրված չեն»: Նաեւ, որ նման միջադեպերին կարող է վերջ դրվել միայն, երբ «Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերը դուրս բերվեն»: Սա, ըստ էության, ակնարկ է նոր քաղաքական կուրսի մասին, որը, ի դեպ, ձեւակերպեց ԱԳ նախարար Մամեդյարովը՝ Վաշինգտոնում Մնացականյանի հետ հանդիպումից հետո: Այն է, սահմանային լարվածությունը կշարունակվի, սակայն այդ պայմաններում էլ պետք է բանակցությունները շարունակել: Հայաստանը հակադարձեց այդ տեսակետին, թե անհնար է մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել: Եվ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ի այս վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ անկախ Հայաստանի նման արձագանքից, Բաքուն պատրաստ է գործնականում էլ կիրառել, Մամեդյարովի հնչեցրած, քաղաքական կուրսը: «Միջադեպերի հավանականությունը բարձր է», ինչը նշանակում է, որ Բաքուն որեւէ երաշխիք չի տալիս, որ ամեն պահի նոր կրակոցներ չեն լինի, ու այդ կերպ փաստացի գնդակը տեղափոխում է հայկական դաշտ: Այսինքն, եթե Հայաստանը կարծում է, որ չի կարելի կրակոցներին զուգահեռ բանակցել, ապա պարզապես կարող է պաշտոնապես հրաժարվել բանակցային գործընթացից: Իսկ այդ դեպքում հետեւանքները հասկանալի են. ամենայն հավանականությամբ, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ համանախագահ եւ ՄԽ մյուս անդամների կողմից Հայաստանը կընկալվի, որպես բանակցությունները ձախողող կողմ՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ: Եվ հասկանալի է, պաշտոնական Երեւանը ոչ մի պարագայում նման քայլի չի գնա: Բայց այդ դեպքում էլ, եթե շարունակում է բանակցությունները, պարզապես ստիպված է լինելու մտնել Մամեդյարովի նախանշած «բանակցություններ՝ կրակոցներին զուգահեռ» խաղի մեջ: Սակայն իրականում այստեղ նոր բան չկա. բանակցությունները միշտ էլ ընթացել են սահմանային մեծ ու փոքր միջադեպերին զուգահեռ: Այլ հարց է, թե ինչո՞ւ Բաքվին պետք եկավ հենց այս պահին դրան տալ «կիսապաշտոնական կարգավիճակ»: Նախ ժամանակագրական առումով մի փոքր ետ գնալով` նկատենք, որ այս իրողությունն առաջացավ հենց մեր գործող իշխանավորների կոպտագույն քաղաքական սխալի արդյունքում: Հիշեցնենք հայտնի Դուշանբեի «վերելակային պայմանավորվածությունները», որի արդյունքում թաղվեց սահմանային միջադեպերի արձանագրմանը միտված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումները: Հենց այդ որոշումների հաշվին էր, որ Հայաստանը հանգիստ հրաժարվում էր բանակցելուց՝ վկայակոչելով 2016թ.-ի Ապրիլյան պատերազմն ու ազերիների կողմից հրադադարի մյուս բոլոր խախտումները, ու, համանախագահներն ընդունելով այդ մեղադրանքները, ճնշումներն ուղղել էին Բաքվին՝ պահանջելով կյանքի կոչել սահմանային միջադեպերի կանխման մեխանիզմների ներդրման գաղափարը: Իսկ ահա Դուշանբեից հետո, երբ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի ձեռքբերումներն օրակարգից դուրս մղվեցին, իսկ մեր բանակցողները որոշ փորձերից հետո չկարողացան դրանք օրակարգ վերադարձնել, արդեն որոշակիորեն նոր իրավիճակ է առաջացել: Նախ, էլ չկան Ադրբեջանին ուղղված ՄԽ-ի ճնշումները, իսկ Դուշանբեի պայմանավորվածությունների խախտումները նոր ճնշումներ չեն առաջացնի, քանի որ դրանք ձեռք են բերվել ոչ թե ՄԽ-ի միջնորդությամբ, այլ՝ Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով: Եվ երրորդը, ներկայումս ՄԽ-ի ճնշումային սլաքն ուղղված է Հայաստանի ուղղությամբ. ՄԽ-ն հրապարակավ առաջարկել է կարգավորման մեխանիզմ, որին Բաքուն դրական է պատասխանել, իսկ Երեւանի պաշտոնական հրապարակային պատասխանը դեռ չկա: Այսինքն, համանախագահների համար Հայաստանն արդեն իսկ ունի բանակցությունները ձգձգողի համարում, որից շատ լավ օգտվում է Բաքուն: Այն է, այս փուլում արդեն Բաքուն է հայտնվել համանախագահներին քննադատողի դերում. «Չեք կարող Երեւանից ստանալ ձեր իսկ ներկայացրած կարգավորման մեխանիզմի շուրջ համաձայնություն, ուրեմն թույլ տվեք ինքնուրույն հարցերս լուծեմ»:

ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԾԱՆՐ ԿՆՍՏԻ ԲՈԼԹՈՆԻ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

Չէ, խոսքը դեռ լայնամասշտաբ պատերազմի մասին չէ, որն այս պահին լուրջ հարված կդառնար ՌԴ-ի տարածաշրջանային շահերին: Բայց ահա «բանակցություններ՝ կրակոցներին զուգահեռ» սկզբունքի դեմ ՄԽ-ն, հիշեցնենք, դատապարտող բառ անգամ չասաց: Առավել եւս, երբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սկսեց հրապարակավ խոսել ՄԽ-ի հայտնի վեցկետանոց կարգավորման սխեմայում ներառված տարածքներում ճանապարհ կառուցելու «որոշված ծրագրից», որն էլ իր հերթին է ենթադրում ՄԽ-ի նշված սխեմայի մերժում: Ընդ որում, Գրիգորյանի այդ հայտարարությունը նաեւ հրաշալի առիթ է Բաքվի համար՝ ՄԽ-ին ուղղված ճնշումներն էլ ավելի կոշտացնելու համար: Այսինքն, հիմա արդեն ՄԽ-ն պետք է պատասխանի իրավիճակից բխող Ադրբեջանի մի շարք պարզ հարցերի. ի՞նչ է սա նշանակում, բանակցությունները շարունակվո՞ւմ են, թե՝ ոչ, ՄԽ-ի սխեման օրակարգո՞ւմ է, թե՝ ոչ: Եթե օրակարգում է, ե՞րբ ենք կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու, եթե ոչ, ի՞նչ է լինելու հետագայում: Ու մինչ ՄԽ-ն պատասխաններ կգտնի, Բաքուն հանգիստ օրակարգ է մտցնում «բանակցություններ՝ կրակոցներին զուգահեռ» նոր սցենարը:

«Ադրբեջանն անցկացնում է աննախադեպ թվով զորավարժություններ»

 

ԲԱՔՎԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ» ԽԱՂԸ

Այլ հարց է, թե այդ նոր կուրսը Բաքվի ինչի՞ն է պետք: Եթե ոմանք հույսեր ունեն, որ այս կերպ Բաքվին կդրդեն հարձակման, եւ հենց դրա հետեւանքով եւ ոչ թե գործող իշխանություններին կամավոր հող հանձնողի խարանով կլուծվի ՄԽ-ի կարգավորման մեխանիզմի հարցը, թերեւս սխալվում են: Մի քանի պարզ պատճառով: Նախ, Ալիեւը դեռ ակնհայտորեն հույսեր ունի, որ ՄԽ-ն ամեն դեպքում իր վեցկետանոց ծրագրի հարցով կստանա Հայաստանի համաձայնությունը, ուրեմն էլ ինչի՞ն է պետք՝ փորձել նույն բանին հասնել պատերազմով: Պատերազմն ամեն դեպքում մնում է ռիսկային, առավել եւս, որ պատկերացում անգամ չկա, թե ազերիների հարձակման դեպքում ինչպես իրեն կդրսեւորի Արցախը: Արցախում նման հարցերին շատ ավելի լուրջ են վերաբերում, հաշվի առնելով, որ պատերազմն արցախցիների համար ոչ թե որոշ տարածքներ տալ-չտալու, այլ՝ կյանքի ու մահվան խնդիր է: Այսինքն, միշտ էլ կլինեն ռիսկեր, որ պատերազմը կարող է դառնալ երկարատեւ, ինչն այս իրավիճակում նաեւ ՄԽ համանախագահներից առնվազն ՌԴ-ի համար ամենեւին էլ ցանկալի սցենար չէ: Իհարկե, եթե Բաքուն վերջնականապես կորցնի հույսը ՄԽ-ի նշված նախաձեռնությունից, կունենանք այլ իրավիճակ, սակայն այս պահին դեռ այդպես չէ: Վերջապես, նաեւ ժամանակն է այս պահին աշխատում Բաքվի օգտին. ՀՀ-ում ներքին  իրավիճակի միայն սրման միտումներ են ցուցաբերվում, իսկ տնտեսությունը՝ հետընթացի մեջ է: ԱՀ-ում եւս, կապված  ներհայաստանյան ընդհանուր իրողությունների հետ, պատկերը հուսադրող չէ: Ու թերեւս, հենց այս պատկերն էլ հուշում է, թե Բաքվի ինչին է պետք «բանակցություններ՝ կրակոցներին զուգահեռ» սցենարը: Այն, որ սահմանին յուրաքանչյուր զոհ եւ վիրավոր, արձակված ամեն մի կրակոց քաղաքական հարված է հասցնում նաեւ ՀՀ գործող իշխանություններին, հին իրողություն է: Իսկ ահա իշխանափոխությունից հետո Բաքուն քանիցս անգամ պաշտոնապես հույսեր հայտնեց, որ բանակցային գործընթացը կակտիվանա: Արդյունքում` այն տպավորությունն էր, որ Բաքվում ունեին լուրջ հույսեր, որ մասնավորապես ՄԽ-ի առաջարկած ծրագրի հարցում ՀՀ ներկայիս իշխանությունները խնդիրներ չեն ունենա, այսինքն՝ Փաշինյանի նախնական բարձր վարկանիշը, նրա ամեն մի խոսքը մասսաների կողմից հալած յուղի տեղ ընդունելը թույլ կտա արագորեն առաջ գնալ այդ ուղղությամբ: Նկատենք նաեւ, որ սահմանային վիճակն անցած տարվա ընթացքում, հանդարտ պահելով, Բաքվում թերեւս հույսեր ունեին՝ էլ ավելի նպաստել Փաշինյանի վարկանիշի աճին, որի պարագայում ավելի կմոտենար սպասված փաստաթղթի կնքումը: Սակայն իրավիճակը գնաց այլ ուղղությամբ: Փաշինյանը, անկախ իր վարկանիշից, իր ուզել-չուզելուց, բախվեց այն հայտնի իրողություններին, որին Արցախի հետ կապված դեռ իր ժամանակին մի գլուխ բախվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ժամանակի ընթացքում էլ Փաշինյանի վարկանիշը սկսեց հալվել, եւ արդեն սահմանային իրավիճակը հանդարտ պահելն անիմաստ է դառնում Բաքվի համար: Ավելին, լարվածությունն է այսօր ձեռնտու: Նկատի ունենք, որ Փաշինյանը մտել է իշխանության պահպանման խնդիրը լուծելու փուլ, ինչը նրան ավելի խոցելի է դարձնում արտաքին հարթակում, այդ թվում՝ ՄԽ համանախագահների նկատմամբ: Եվ ինչքան մեծանա Փաշինյանի ներքին խոցելիությունը, այնքան նա կթուլանա արտաքին հարթակում, ու այդ առումով սահմանային լարվածությունը, ամեն կրակոցը, զոհն ու վիրավորը նոր բարդություններ են դառնալու նրա համար: Առավել եւս, որ հեռու չէ այն օրը, երբ պետք է վերջնական պաշտոնական պատասխան տալ ՄԽ-ին՝ ընդունո՞մ է վեցկետանոց ծրագիրը, թե՝ ոչ:

ՆԻԿՈԼԻ ՇՈՒՐՋ ԹԱԿԱՐԴՆԵՐԸ ՍԵՂՄՎՈՒՄ ԵՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА