o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդարադատության նախարարը սերտ կապեր ունի Սորոսի հիմնադրամի հետ. Այվազյան

31.07.2019 15:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդարադատության նախարարը սերտ կապեր ունի Սորոսի հիմնադրամի հետ. Այվազյան

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը կողմ են այլասերվածները և նրանց իրավունքների պաշտպանները, զանազան հիմնադրամները, մասնավորապես՝ Սորոսի հիմնադրամը, Արևմուտքի գործակալները, կամ ուղղակի գործակալները, ովքեր սպասարկում են Արևմուտքի շահերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ հավելելով, որ այդ անձանից մեկն է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Հուլիսի 10-ին Բադասյանն ընդունել է մի շարք ՀԿ-ների և քննարկել հակակառուպցիոն ռազմավարության նախագծի և դատաիրավական բարեփոխումների հարցը: Այդ ՀԿ-ները Սորոսի հիմնադրամի ՀԿ-ներն են: Այսինքն, նրանք են զբաղվելու դատաիրավական բարեփոխումներով: Սա ցույց է տալիս Բադասյանի և Սորոսի հիմնադրամի միջև առկա սերտ կապը: Այդ հիմնադրամն ամեն տեղ է մտնում և փորձում է պարտադրել իր ռազմավարությունը, ինչին Արդարադատության նախարարը դեմ չէ»:

Նոր խայտառակ օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

Այվազյանը խոսեց օրեր առաջ Արդարադատության նախարարի և փոխնախարարների ասուլիսի մասին՝ նշելով, որ վերջիններս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ արտահայտվողներին մեղադրել են իշխանության դեմ լինելու մեջ. «Եթե իշխանությունը Սորոսի հիմնադրամն է, ուրեմն այո, մենք դեմ ենք: Իսկ դա այդպես է, քանի որ Սորոսի հիմնադրամի կադրերն են հիմնականում փորձում իշխանության մեջ կոնվենցիան առաջ տանել»:

Բանախոսն ասաց, որ նախարարությունը խուսափում է պրոֆեսիոնալ դաշտում քննարկման մեջ մտնել, իսկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ արտահայտվել են իրավաբանները, նախկին Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը. «Նրանք վախենում են այդ մարդկանց հետ բանավեճի մեջ մտնել, քանի որ պարտվել են ու վախենում են»:

Այվազյանը նշեց, որ Սորոսի հիմնադրամն աշխարհում հայտնի է որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր, տարբեր երկրներում ֆինանսավորել է զինված հեղաշրջումներ, ինչի արդյունքում հրահրվել են քաղաքացիական պատերազմներ, զոհվել են հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ և կանայք. «Երբ Սորոսի հիմնադրամը խոսում է բռնոթյունների մասին, սա ցինիզմի վերին աստիճանն է»:

Նյութի աղբյուր՝ analitik.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА