o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը

31.07.2019 12:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը

83 տարեկան հասակում կյանքից մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։

«Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը»,– ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 2–ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։

Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Սամարղանդում և այլուր։

Ֆրիդ Սողոյանի ստեղծագործություններից են՝ «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր Երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ» (Ախուրյանի մուտքի արձանը), «Նեստոր տարեգիրը», «Մայր երկիր», Մոսկվայի 850-ամյակին նվիրված գրանիտե հուշարձանը՝ «Խաչ միացյալ», Նիկոլայ Ռիժկովի կիսանդրին և գրանիտե հուշատախտակը Գյումրիում՝ նրա անվան փողոցում «Միացյալ խաչ» հուշարձանը։

Մահացել է Մհեր Սեդրակյանի փեսան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА