o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական լեռնաշխարհի որոշակի տարածքում 2-րդ հազարամյակի կեսերից խոսել են հայերեն

31.07.2019 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայկական լեռնաշխարհի որոշակի տարածքում 2-րդ հազարամյակի կեսերից խոսել են հայերեն

Խեթագիտության ուսումանսիրությունը սկսվել է 20-րդ դարի առաջին տասնամյակում: Խեթերեն լեզվով սեպագրերը վերծանել է չեխ գիտնական Բ. Ժիոզնին: Այն ամենահին  հնդեվրոպական լեզուներից մեկն է: Խեթագիտության ակունքներում կանգնած են եղել հայ գիտնականներ, որոնցից է, մասնավորապես Նշան Մարտիրոսյանը, ով Արեւմտյան Հայաստանից էր: 1912թ. նա գտնվել է Վիեննայում, որտեղից ուսումնական ծրագրով մեկնել է Չեխիա: Բ. Ժիոզնու առաջին աշակերտն է եղել, ուսումնասիրել է խեթերենը, օգնել է իր ուսուցչին` վերծանել խեթերեն սեպագիրը: Եվ նրա հետ կազմել խեթերեն-չեխերեն առաջին բառարանը: Մեծ է նրա ներդրումը նաեւ հայագիտության բնագավառում: Հետագայում խեթերենով զբաղվել են Գ. Ղափանցյանը, Գ. Ջահուկյանը, մեր այժմյան փոխտնօրեն Ռ. Ղազարյանը, նրանից առաջ պ.գ.դ. պրոֆեսոր Ա. Քոսյանը եւ շատ ուրիշներ: Խեթա-հայկական պատմամշակութային փոխառնչությունների բնագավառում կատարած ուսումնասիրությունների արժեւորումը կարեւոր է, այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում կարեւորեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, խեթագետ ՀԱՍՄԻԿ ՀՄԱՅԱԿՅԱՆԸ:

Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը

- Իմ անձնական ուսումնասիրությունների արդյունքում դիտարկել եմ հետեւյալ առանձնահատկությունը` Ք. ա. II հազարամյակում խեթական սեպագիր տեքստերում հիշատակվում է Հայասա պետության անվանումը: Այն գտնվել է հայկական լեռնաշխարհում, հավանաբար բարձր Հայքում եւ հարակից տարածքներում: Այն խեթական պետության հետ սերտ կապեր է ունեցել` քաղաքական, տնտեսական, մշակութային, դիվանագիտական, խնամիական եւ այլն: Հայասան գտնվել է խեթական պետության գերիշխանության ներքո: Երբեմն նպաստավոր քաղաքական իրադարձությունների պարագայում հաջողվել է դուրս գալ խեթերի տիրապետությունից: Այս ամենի մասին նշված է խեթերեն սեպագրերում: Վերոնշվածը վերաբերում է նախաուրարտական ժամանակաշրջանին: Հայ գիտնականների մի զգալի մասը համարում են, որ Հայասան հայերի բնօրրանն է: Նյութերը բավարար չեն, որպեսզի միասնական, Image may contain: 1 personվերջնական, հստակ եզրահանգումներ կայացնեն թե՛ հայ, թե՛ արեւմտյան գիտնականները: Պահպանվել են տեղանուններ, դիցանուններ եւ անձնանուններ: Այդ նյութի հիման վրա  եզրահանգումները հնարավոր է սխալ լինեն: Երբեմն էթնոսը վերցնում է այլ ազգի անուններ, տեղանուններն էլ կարող են այդ էթնիկ լեզվով խոսող ժողովրդի դրած տեղանունները չլինեն: Օրինակ` հետագա հայկական անձնանունները, որոշ տեղանունների մի մասը պարսկերեն կամ թուրքերեն լեզուներով է, բայց դա չի նշանակում, որ այնտեղ ապրող ժողովուրդը հայեր չեն: Հայոց ազգածագման հարցը բարդ է: Առ այսօր տարակարծություններ է առաջացնում:

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

- Հատկապես ո՞ր ասպեկտներն եք հետազոտել եւ ի՞նչ եզրահանգումների եք եկել:

- Իմ հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են հայ-խեթական լեզվական, մշակութային, առասպելաբանական առնչություններին: Այդ առումով բավականին նյութ էր հավաքված եւ տեսակավորված, սակայն իմ նորույթը այն է, որ եղած ողջ նյութը հավաքել եմ, տեսակավորել, տիպաբանել եւ բաժանել ըստ իմաստային խմբերի: Հետազոտությունների արդյունքում հանգեցի այն տեսակետին, որ խեթերենից հայերեն լեզվում փոխառվել են բռնություն եւ իշխանություն ցույց տվող բառեր, տնտեսական եւ մշակութային եզրույթներ կամ տերմիններ, կենդանական, բուսական աշխարհ նշանակող բառեր, դիցանուններ եւ այլն: Այս տեսանկյունից նյութը մինչ ինձ ուսումանսիրված չէր: Հայ-խեթերեն զուգահեռներ կատարել են ե՛ւ հայ, ե՛ւ օտարագիր մասնագետներ, մասնավորապես` Ջ. Գրեպին: Հիերոգլիֆիկ լուվիեներենից (որը խեթերենին ազգակից լեզու է) զուգահեռներ ունենք: Օրինակ` խեթա-լուվիական surna-զուռնա (երաժշտ. գործիք): Բաղաձայնների հնչյունների տարբերությունն է առկա, որովհետեւ սեպագիրը հաճախ ճիշտ չի արտացոլում հնչյունները: Հիերոգլիֆիկ լուվիերենում վարպի (որը նշանակում է իմաստություն, գիտելիք) հայերենում ունենք վարպետ: Կան բառեր, որ ոչ միայն հայկական իրողությունում են վկայված, այլեւ շումերականում նույնպես, օր.` ջնատ հայերեն, (քնար, երաժշտ. գործիք) խեթերեն-ցինատ եւ այլն: Հայերենը հարուստ լեզու է, բայց իր մեջ ներառում է մի քանի շերտ փոխառություններ: Ամենամեծ թիվը կազմում են իրանական լեզվից արված փոխառությունները: Մի քանի անգամ գերազանցում են բնիկ հնդեվրոպական բառերին: Հայերենի բառապաշարում այսօր էլ առկա են մի քանի տասնյակ անհայտ ծագման բառեր, որոնց աղբյուրը կարող են լինել խեթա-լուվիական լեզուները: Սա վկայում է այն մասին, որ բառերն ուղիղ փոխառություններ են խեթերեն լեզվից, իսկ բուն խեթերեն լեզվով խոսվել է մինչեւ II հազարամյակի վերջ 1100 թվականը: Ապա հայերն ու խեթերը ունեցել են ուղիղ շփումներ: Այսինքն, նշանակում է, որ Հայկական լեռնաշխարհի որոշակի տարածքում II հազարամյակի կեսերից խոսել են հայերեն: Այս հարցը վիճելի է այսօր` արձանագրությունների տվյալների բացակայության պատճառով: Խեթերը եւ հայերը հնդեվրոպական ժողովուրդներ են: Լեզուն տարբեր է` կառուցվածքային առումով կան նմանություններ:

Լուկակուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու դրդապատճառի մասին

- Ինչպե՞ս ստացվեց, որ հետաքրքրվեցիք եւ զբաղվեցիք խեթերենով:

- ԳԱ արեւելագիտության ինստիտուտի հին արեւելքի բաժնում եմ աշխատում, որտեղ յուրաքանչյուրը մասնագիտանում է մեկ մեռած, կամ սեպագիր լեզվի ուսումնասիրությամբ: Գրավեց խեթերենը, որովհետեւ այն հնդեվրոպական լեզու է, այդպես սկսեցի զբաղվել խեթագիտությամբ: Խեթագիտությունը զարգացող բնագավառ է, մեծ նվաճում է Հայաստանի նման փոքր պետության դեպքում ունենալ այս բնագավառի մասնագետներ: Այն ստեղծվել է խորհրդային տարիներին, պահպանել եւ շարունակել ենք մեր ուսումնասիրությունները: Ծանր բնագավառ է, պահանջում է սեպագիր ուսումնասիրություններ, մի քանի լեզուների իմացություն, դիսցիպլինների իմացություն: Բայց պետք է չխուսափել դժվարություններից, հուսանք` մեր շարքերը կհամալրեն երիտասարդ մասնագետներ:

Ի՞նչ է խոսել Սեյրան Սարոյանը Փաշինյանի հետ եւ ինչ պատասխան է ստացել

ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА