o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գլենդել քաղաքում կկառուցվի Հայ-ամերիկյան թանգարան. Արմենպրես

31.07.2019 18:24 ՄՇԱԿՈՒՅԹ
Գլենդել քաղաքում կկառուցվի Հայ-ամերիկյան թանգարան. Արմենպրես

 Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում կկառուցվի Հայ-ամերիկյան թանգարան:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Լոս Անջելեսի մարզի ներկայացուցիչ Քաթրին Բարգրը:

Կալիֆորնիան 5 մլն դոլար կտա Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

«Արդեն նվիրաբերություններ կան, Լոս Անջելեսի մարզի կողմից նվիրաբերվել է 1 մլն դոլար, իսկ Կալիֆոռնիայի նահանգի կողմից 5 մլն դոլար՝ ուղղված թանգարանի ծախսերին: Հույս ունեմ, որ այն շատ հաջող նախագիծ կլինի բոլորի համար»,-ասաց Քաթրին Բարգրը:

ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանըտեղեկացրեց, որ հիմա հանգանակության փուլն է: Առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ թանգարանը պատրաստ կլինի առաջիկա հինգ տարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА