o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին

31.07.2019 01:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոն

Հեռագրում մասնավորապես ասված է. «Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան մասին: Լինելով ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհ անցած եւ մեծ հարգանքի արժանացած արվեստագետ` հայ թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանը լուսավոր հետք թողեց թատրոնի պատմության մեջ, իսկ նրա կյանքն ու գործը հայրենի թատերարվեստին անմնացորդ ծառայելու, արվեստի միջոցով բարության եւ մարդասիրության անանց արժեքները տարածելու վառ օրինակ էր: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА