o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԿԱԹԻ ՇՈՒԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

30.07.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՊԾ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԿԱԹԻ ՇՈՒԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին գրավոր նամակ է ուղարկել «Պարգեւ» ՍՊԸ-ը ընկերության տնօրեն Իվան Ավանեսյանը՝ մասնավորապես գրելով. «Iravunk.com կայքում հրապարակվել է տեղեկատվություն` «ՍԱՊԾ-ն «Իրավունքի» տեղեկատվությունն ընդունում է որպես ահազանգ, որին համապատասխան ընթացք կտրվի» հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, անհիմն տեղեկություններ, որով արատավորվել է «Պարգեւ» ՍՊԸ-ի գործարար բարի համբավը»: Մասնավորապես, հոդվածում նշված է, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են որպես թթվասեր»: Այնինչ, ըստ տնօրենի, շուկայում իրենց արտադրանքը վաճառվում է հետեւյալ գրառմամբ. «Բարձրորակ կաթնային մթերք` պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով»:

Երեխայիս գնել է Աշտարակի, կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրենը. Հայկուհի Խաչատրյան

Եթե անգամ իրոք նման մակնշում է արված՝ «Բարձրորակ կաթնային մթերք` պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով», ապա այդ գրառումը եւս խախտում է ԵՏՄ օրենսդրությունը, որի 12 գլխի 80 կետում հստակ նշված է, որ նման արտադրատեսակների վրա պետք է լինի հետեւյալ գրառումը. «Կաթնային մթերք, կաթնային փոխարկիչով` պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով»: Այսինքն, ընկերության կողմից մեզ ներկայացվածը հանգիստ կարող է մոլորության մեջ գցել սպառողին:Սակայն իրականում տվյալ ապրանքատեսակի վրա գրառումը մի փոքր այլ է: Այսպես. ընկերության հիշատակված նամակը ստանալով, անմիջապես ձեռք բերեցինք այդ նույն ապրանքատեսակի նմուշը, որի վրա գրված է. «Բարձրորակ կաթնային մթերք` պատրաստված դասական Թթվասերի տեխնոլոգիայով»: Նաեւ նշենք՝ «Թթվասերի» բառը ներկայացված է նկատելիորեն ավելի մեծ տառաչափով (տե՛ս լուսանկարը), եւ հասկանալի է՝ ինչու. գնորդի մոտ հենց դա է տպավորվում, որից հետո մնացած գրառումներին կարող է անգամ ուշադրություն չդարձնել: Դրանից զատ.

Երևանում և Աշտարակում փրկարարները բռնել են գյուրզա և սահնօձ

1. Մեծատառով գրված է Դասական, ապա ընդգծված տառատեսակով կրկին մեծատառով սկսվող գրված է Թթվասերի տեխնոլոգիայով:

2. Գրված է Դասական Թթվասերի տեխնոլոգիայով, այն դեպքում, երբ դասական թթվասերի բաղադրությունը այլ է: Սա եւս փաստում է, որ խոսքը գնում է սովորական թթվասերային մթերքի մասին:

3. Տարայի հետեւի մասում առանձնացված տառաչափով գրված է. Թթվասերային մթերք, ապա բաղադրությունը: Ինչը եւս կարող է մոլորություն առաջացնել սպառողի մոտ, իսկ վատ տեսողություն ունեցող սպառողները կարող են առհասարակ կարդալ միայն առանձնացված գրված Թթվասերի տեխնոլոգիայով եւ այն ընկալել, որպես սովորական թթվասերային մթերք:

«Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցներում ո՛չ հյուրեր կան, ո՛չ աշակերտներին զորակցողներ ու քաղաքից եկած սիրված ու ճանաչված մարդիկ…»

Հավելենք, որ ՍԱՊԾ-ից մեզ կրկին տեղեկացրին, որ. «Հստակ է մի բան, որ «Աշտարակ կաթի» գրառումը հակասում է ԵՏՄ օրենքի պահանջներին: Ինչը ՍԱՊԾ-ի եւ ՏՄՊՊՀ-ի մասնագետների համատեղ քննարկման խնդիր է, ինչն էլ իրենք անում են հիմա: Որովհետեւ, եթե գրված է թթվասերային մթերք, դա արդեն իսկ նշանակում է մոլորեցում»: ՍԱՊԾ-ից տեղեկացրին նաեւ, որ հատկապես մակնշման խնդիրների հետ կապված այս պահին ուսումնասիրում են կաթի շուկան, այդ թվում` «Աշտարակ կաթի» արտադրանքը: ՏՄՊՊՀ-ից մեզ տեղեկացրին, որ խնդիրը ուսումնասիրում են, եւ արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում:

ՏՄՊՊՀ-Ի ՎԱՐՈՒՅԹԸ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԳՈՐԾՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА