o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ` Ի ՎԵՐՋՈ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԹԵՎԻ՞, ԹԵ ԺՈՂՈՎՐԴԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ Է ԲՌՆԵԼՈՒ»

30.07.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ` Ի ՎԵՐՋՈ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԹԵՎԻ՞, ԹԵ ԺՈՂՈՎՐԴԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ Է ԲՌՆԵԼՈՒ»

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում ի հայտ եկող վտանգների, իշխանությունների մտադրությունների, Ռոբերտ Քոչարյանի գործով առկա զարգացումների, ինչպես նաեւ հնարավոր ագրեսիայի վերսկսման վտանգների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ, ով եւս միացել է «Ո՛չ Ստամբուլյանի կոնվենցիային» վավերացման նախաձեռնության անդամների անցկացրած ստորագրահավաքին:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

Այո, ես միացել եմ «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին եւ կոչ եմ անում բոլորին մասնակցել: Որովհետեւ սա մի թեմա է, որն ընթացիկ ներքաղաքական զարգացումների հետ ուղղակիորեն կապ էլ չունի: Սա համազգային, պետականության հիմքերին հարվածը կանխելու համար ձեռնարկվող քայլ է: Ստամբուլյան կոնվենցիան հարված է պետականության հիմքերին, այն հարված է մեր ազգային ինքնությանը, տեսակի լինելիությանը: Սա համազգային նշանակության խնդիր է, եւ ցանկացած հայ մարդ, ով իր երկրի, հայրենիքի ճակատագրով, իր երեխաների ապագայով մտահոգ է, պետք է մասնակցի եւ իր վճռական «ոչ»-ը ասելով` փորձի կանխել այդ սարսափելի վտանգըՈ՞րն է վտանգը: Առաջինը` արդեն իսկ ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այդ կոնվենցիան ընդամենը կանանց դեմ բռնությունները կանխելու համար է: Ո՛չ, որովհետեւ  կանանց դեմ բռնությունները կանխելու անվան տակ օրենսդրորեն ամրագրվելու են մի շարք վտանգավոր եզրույթներ 3-րդ սեռի համար, եւ այդ սեռը ընտրելու հնարավորությունը ամրագրվելու է օրենսդրորեն, եթե այդ այլանդակությունը վավերացվի: Մեր հայրենակիցները պետք է շատ հստակ ընկալեն եւ հասկանան հետեւյալը, որ եթե այդ կոնվենցիան վավերացվի, ապա սա ենթադրելու է շարունակական գործընթաց, եւ այդ համտեքստում ընդունվելու են նոր օրենքներ: Փոփոխություններ են լինելու գոյություն ունեցող օրենքներում, եւ արդյունքում՝ վտանգավոր զարգացումներից մեկն էլ լինելու է օրինակ այն, որ դպրոցներում մեր երեխաների առջեւ դրվելու է ինչ-որ մի զզվելի ծրագիր՝ դասագրքի տեսքով, որտեղ ներկայացվելու է, որ նորմալ է, որ ի թիվս իգական եւ արական սեռերի` կա նաեւ երրորդ սեռ, եւ դու կարող ես ընտրություն կատարել: Այսինքն այն, ինչն աննորմալ է, այն, ինչն անբնական է, հավասարեցվում է նորմայի հետ, մատուցվում է իբրեւ նորմա դասագրքերում, եւ մեր երեխաները, փաստորեն, դառնում են այդ այլանդակության զոհը:

Ստամբուլյան կոնվենցիան մեզ պետք չէ. Լարիսա Ալավերդյան

- Հայտնի է, որ եկեղեցին եւս իր դիրքորոշումը հայտնել է` կոչ անելով իշխանություններին՝ չվավերացնել կոնվենցիան: Ըստ Ձեզ` ի վերջո, իշխանությունները կասե՞ն ոչ այդ կոնվենցիայի վավերացմանը:

- Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը սպասված էր, այլ կերպ ուղղակի լինել չէր կարող: Կարծում եմ` սա նույնպես շատ լուրջ ազդակ է մեր որոշ հայրենակիցներին: Նշանակում է, որ վտանգները շատ լուրջ են, եթե եկեղեցին հստակ իր դիքորոշումը արտահայտել էԻնչ վերաբերում է իշխանությանը, ապա իշխանություն ասվածը իրենից չի ներկայացնում մոնոլիտ թիմ: Խառնիճաղանջ թիմ է, ուր սպրդել են ամենատարբեր սորոսական, գրանտակեր տեսակները: Եվ իրենց բութ համառությամբ, պետականակործան, ուլտրալիբերալ, գլոբալիստական թեզերն են առաջ մղում: Իհարկե, իշխանության թիմում կան շատ քիչ պետականամետ դեմքեր, ովքեր հասկանում են խնդրի վտանգավորությունը: Եվ այստեղ շատ հստակ է` Նիկոլ Փաշինյանը պետք է ի վերջո ընտրություն կատարի, թե ում կողմն է բռնելու այս հարցում: Սորոսական-գրանտակերների՞, թե ժողովրդի ճնշող մեծամասնության կողմը: Եվ առհասարակ այստեղ սահմանագիծ է` հայի եւ ոչ հայի: Կտրուկ, կատեգորիկ դիրքորոշումը այստեղ շատ տեղին է, որովհետեւ սա այլասերման եւ ազգային նկարագրի, ազգի, իբրեւ ոչնչացման ճանապարհի սկիզբն է նշանակելու: Տեսնելով ժողովրդական ընդվզումը` գործադիրի ղեկավարը պետք է շատ հստակ ընտրություն կատարի, թե ում կողմն է նա: Եվ եթե նա դեմ գնա մեր ժողովրդի միասնական կամքին, նրա իշխանությունը երկար եւ կայուն չի մնա: Իսկ իր թիմը կույր, բութ համառությամբ տանում է այդ կոնվենցիայի վավերացմանը, եւ ինքը պետք է դրա դեմն առնի: Այս հարցը անգամ խորհրդարան չպետք է հասնի:

Ով է եղել Դավիթ Սանասարյանի հետ մեքենայում 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու ժամանակ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА