o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԱՎԱԴԻՐ ՍԱԴՐԻՉԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ

30.07.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԴԱՎԱԴԻՐ ՍԱԴՐԻՉԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ

Մայիսի կեսերին վարչապետ Փաշինյանը հանդես եկավ մեկ հայտարարությամբ, որը թեեւ մեծ աղմուկ առաջ բերեց, սակայն այդպես էլ հետագա մանրամասնում իշխանությունների կողմից չեղավ: Խոսքը Փաշինյանի այն պնդման մասին է, որ Հայաստանում կան ինչ-ինչ ուժեր, որոնք «փորձում են թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա...»: Նկատենք, որ մոտավորապես նույն բանը նա ասել էր նաեւ դեկտեմբերյան ընտրությունների քարոզչության շրջանակներում. «Էդ մարդիկ իրենց մոտալուտ քաղաքական մահն արձանագրելով, որոշել են սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հուսալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ ու այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային ու անձնային շահերը»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԿԱ՞ ԿԱ ՌԴ-ԱՄՆ ԿՈՄՊՐՈՄԻՍ

Ճիշտ է, Փաշինյանն այդ մեղադրանքները հղում էր «նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող» ինչ-ինչ ուժերի, բայց ահա պարզվում է, որ առաջին հայացքից «սադրիչ հայտարարության» տեսք ունեցող մտքեր հայտնում են հենց նրա ամենամոտ զինակիցները: Ուստիեւ հարց է ծագում՝ եթե Փաշինյանը վստահ է, որ կան պատերազմ հրահրող ինչ-որ ուժեր, դրանց փնտրում էր «նախկին համակարգի» մեջ եւ այդպես էլ չգտավ, ապա դա չի՞ նշանակում, որ սխալ տեղ է փնտրել, պետք է իր մերձավորների մեջ որոներՆկատի ունենք այն հայտարարությունը, որով օրերս հանդես եկավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ այդ հայտարարության, կառավարությունը ծրագրում է 2020 թվականին Կապանը Հադրութին կապող 150 կիլոմետր ճանապարհ կառուցել: «Արդեն որոշում կա,- հստակեցրեց նա:- Ես հուսով եմ, որ մինչեւ տարվա վերջ մենք կամփոփենք այս ամբողջ քննարկումները... Ու մենք պլանավորում ենք, որ դա կկառուցենք շատ կարճ ժամանակում՝ 2020 թվին»:

Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ

Ի դեպ ասել, թե Գրիգորյանը «հեծանիվ է հորինել», սխալ կլիներ: Նման ծրագիր իրոք շատ վաղուցվանից կաը, բայց միայն խոսակցական-քննարկումային մակարդակում: Դա հաստատեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Բայց նաեւ հավելելով. «Լավ է, որ հիմա Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն էլ է եւս մեկ անգամ բարձրաձայնում: Սա շատ կարեւոր է եւ նշանակում է, որ իրոք, կարծես թե, սայլը տեղից շարժվում է»: Այսինքն, եթե Բաբայանը Գրիգորյանի հրապարակային հայտարարությունից է տեղեկանում, որ «սայլը տեղից շարժվում է», նշանակում է, որ պաշտոնական խողովակներով Արցախում դեռ գաղափար անգամ չունեն, որ գալիք տարի այդ ճանապարհը պետք է իրականացված լինիՆկատենք, որ մոտավորապես նույն կերպ Գրիգորյանին արձագանքեցին նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից. նախագիծը դեռ գաղափարի փուլում է: Այսինքն, նախարարությունում առնվազն տեղյակ չեն, որ «արդեն որոշում կա»: Կամ պետք է հակառակը մտածենք. նախարարությունում վստահ են, որ ոչ մի որոշում էլ չկա, ինչը, ըստ էության, կնշանակի դիվանագիտորեն Գրիգորյանին մեղադրել, մեղմ ասած, ոչ ստույգ տվյալների տարածման մեջ: Առավել եւս, որ այս հայտարարության հետ կապված  կառավարությունը եւս գերադասեց դիվանագիտորեն լռելԿարճ ասած, որ գալիք տարի ոչ մի ճանապարհ էլ չի կառուցվելու, դա հաստատ: Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ ՀՀ  անվտանգության խորհրդի քարտուղարը, ում պաշտոնը ենթադրում է առավել քան զուսպ լինել, նման հայտարարությամբ հանդես եկավ: Ավելին, մի հայտարարությամբ, որից չհապաղեց օգտվել Ադրբեջանը՝ Մինսկի խմբին դիմելով եւ Հայաստանին մի շարք մեղադրանքներ ուղղելով: Ամենաէականը, որ նման հայտարարությունը. «Լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին», որի «հնարավոր հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

«ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ»

Ավելին, միանգամից էլ սահմանային իրավիճակը շիկացավ, Ադրբեջանը սկսեց գործադրել դիպուկահար զենք, որի արդյունքում ունենք զոհ եւ վիրավորներ: Իսկ ահա փորձագետներն այս սրացումը կապում են հենց Ա.Գրիգորյանի հայտարարության հետ: Ճիշտ է, այս անգամ էլ ՀՀ ԱԳՆ-ն դիմեց ՄԽ-ին՝ իր հերթին Ադրբեջանին մեղադրելով «հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ»:

Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը. Վահան Բաբայան

Սակայն, եթե թեման դրվի ՄԽ-ում քննարկման, հենց մեր բանակցողներն են, որ պետք է որոշ հարցերի պատասխաններ տան: Այդ թվում՝ ի՞նչ է նշանակում Ա.Գրիգորյանի հայտարարությունը: Նկատենք, կարգավորման ծրագիրը, որը ներկայացրել է ՄԽ-ն, ենթադրում է որոշ շրջանների հանձնում, որոնց թվում են այն տարածքները, որտեղով պետք է անցնի Ա.Գրիգորյանի նշած Կապան-Հադրութ ճանապարհը: Այսինքն, եթե Հայաստանն արդեն իսկ ունի այդ ճանապարհի կառուցման որոշում եւ պատրաստվում է սկսել շինարարությունը, դա նշանակում է, որ ՄԽ-ի առաջարկած կարգավորման ծրագիրը վերջնականապես մերժվա՞ծ է: Եթե այո, ի՞նչ է դա ենթադրում, որ ՀՀ կառավարությունն անցել է «ոչ մի թիզ հող» պաշտոնական քաղաքականությա՞նը, թե՞ պարզապես մերժում է այս մի առաջարկը՝ սպասելով ՄԽ-ի այլ առաջարկների: Կամ եթե ՀՀ կառավարությունը դեռ վերջնականապես չի հրաժարվել ՄԽ-ի վեցկետանոց ծրագրից, ուրեմն ուրիշ ի՞նչ կերպ կարելի է հասկանալ Գրիգորյանի ասածներըԱրդյունքում, ի պատասխան ՄԽ-ի, ՀՀ կառավարությունը «տեր կանգնելով» Գրիգորյանի ասածներին (այս դեպքում նաեւ լռությունը կընկալվի, որպես համաձայնության նշան), կարող է ուղիղ ճանապարհ բացել պատերազմի վերսկսման համար: Իսկ եթե «տեր չկանգնի» Գրիգորյանին, կնշանակի, որ վերջինս դիտավորյալ կամ առանց գիտակցելու «սադրիչ հայտարարություն» է հնչեցնում՝ պետությանը կանգնեցնելով պատերազմի ռիսկի առաջԻհարկե, կարելի է նաեւ մտածել, որ Գրիգորյանի հայտարարությունը «ներքին սպառման համար» էր, թե տեսեք ինչ լավ կառավարություն ունենք, ոչ միայն մի թիզ հող էլ չի տալու, այլ ճանապարհ է կառուցում, եւ հենց այդ մեկնաբանությունն էլ կտրվի (կամ արդեն տրվել է) համանախագահ երկրներին: Բայց այս դեպքում էլ կստանանք, որ հանուն այդ «ներքին սպառման» ունեցանք զոհ եւ վիրավորներ: Ուրեմն այս տարբերակի դեպքում ո՞վ է այդ արյան պատասխանը տալու:

Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին «սելֆիի ռակուրսից». Արթուր Թովմասյան

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА