o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուլուն Ստամբուլյան կոնվենցիան կարդացել` բան չի գտել, եկեղեցու հայտարարությունը լսել` չի հասկացել

30.07.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Լուլուն Ստամբուլյան կոնվենցիան կարդացել` բան չի գտել, եկեղեցու հայտարարությունը լսել` չի հասկացել

«Հայոց լեզվի ուսուցչուհի ունեի, որն ինձ անվանում էր «մարտնչող ապուշ»» - այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը` նույն ինքը` ԼՈՒԼՈՒՆ: Այս արտահայտությունը, ցավոք, յուրաքանչյուր անգամ կրկին շրջանառվում է, երբ հերթական հարցազրույցն է տալիս Լ. Բադալյանը: Վարդավառին նվիրված նրա վերջին հարցազրույցը եւս կարելի է դասել այդ շարքին: ԱԺ-ի դիմաց իմքայլականների նախաձեռնած «խալի լվալու» արարողության ժամանակ, լրագրողը Լուլուից հետաքրքրվեց, թե արդյոք նման միջոցառումները հատուկ նպատակով չեն անում, որ շեղեն հանրությանը, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մասին շատ քննարկված հարցից: Ի պատասխան Լ. Բադալյանն ի ցույց դրեց իր մտքի «գոհարները»` փաստելով, թե Ստամբուլյան կոնվենցիան կարդացել` բան չի գտել, Եկեղեցու հայտարարությունը լսել` չի հասկացել:

Լեզուն‚ կրոնը‚ մշակույթը ազգային ինքնությունը պահպանող բաղադրիչներ են‚ որոնք պետք է պահպանել. ArmeniaFirst

«Նախ ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է մեր մեջ ամրապնդվել «Ստամբուլյան կոնվենցիա» վերնագիրը, այն կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարի, դրա կանխարգելման միջոցների մշակելու կոնվենցիան է: Ես ամբողջությամբ կոնվենցիան ուսումնասիրել եմ եւ այդտեղ որեւիցե մի բան, ինչն այ այսպիսի մե՜ծ իրադարձությունների,   քննարկումների թեմա է տվել, չեմ գտել: Հետեւաբար չեմ կարծում, որ շեղելու խնդիր ունենք: Ճիշտ հակառակը` ունենք խնդիր` բացատրելու, թե այս արհեստածին, կեղծ օրակարգը, որ մտցվել է, իրենից ինչ է ներկայացնում եւ չգիտեմ` այ այսպես, ինչ-որ խառը իրավիճակ է ստեղծվել: Դրանից խուսափելու որեւիցե բան չկա, մեր ԱԺ օրակարգում չկա ստամբուլյան կոնվենցիան կամ կարճ ասեմ` կանանց նկատմամբ բռնությունների դեմ կոնվենցիան, այն օրակարգ չի մտել: Բայց օրակարգ մտնելու դեպքում էլ` պետք է, այնուամենայնիվ, քննարկենք, հետեւաբար շեղելու որեւիցե պատճառ չկա»» - ասել է Լ. ԲադալյանըԼրագրողը նաեւ հարցրել է պատգամավորից, թե արդյոք չի տեսել Եկեղեցու հայտարարությունը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որով Եպիսկոպոսաց դասը հորդորել էր իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից: Այստեղ էլ Լուլուն տվել է իրեն բնորոշ պատասխան. «Լինելով մկրտված քրիստոնյա, Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, հարգելով եկեղեցու կարծիքը` եկեղեցու մեր հոգեւորականների հետ կցանկանայի քննարկել, հասկանալ, թե որն է խնդիրը: Որովհետեւ, եթե խոսքը կանանց նկատմամբ բռնության մասին է, եւ եթե խոսում ենք եկեղեցու մասին, ապա Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» եւս կետերով նշված է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կամ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այսինքն` տեսեք, սկսած, ես միջնադարից եմ գալիս, թեեւ այսօր մեր պետության, նաեւ մեր անկախ հանրապետության, մեր ազգի մշակույթի մեջ միշտ եղել է այդ վատ վերաբերմունքը, կանանց նկատմամբ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը: Այդ դեպքում, անկեղծ ասած, չեմ հասկանում այս իրարանցումը, նաեւ եկեղեցու հայտարարությունը»:

«Իմ քայլում» կրկին լարվել են հարաբերությունները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА