o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք սեւ ու սպիտակ չենք նայում, բայց նաեւ աչալուրջ ենք». Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

30.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք սեւ ու սպիտակ չենք նայում, բայց նաեւ աչալուրջ ենք». Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

Ի՞նչ եղավ խոստացված տնտեսական հեղափոխությունը, ինչո՞ւ են ներդրումները պակասել, եւ ի՞նչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստանը»` քաղաքական աղմկոտ եւ սուր հարցերի վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼ ԿԱ՛Մ ՉԿԱ, ԿԱ՛Մ ՊԱԿԱՍԵԼ է»

– Պարոն Մելքումյան, ժողովուրդը մեկ տարուց ավել է, ինչ սպասում է տնտեսական հեղափոխության: Ի՞նչ ունենք այսօր:

Կարծես թե, վերջերս տնտեսական հեղափոխության մասին քիչ են խոսում: Մեր քաղաքական ուժը տնտեսական հեղափոխություն իրականացնելու այլ տեսլական, մեթոդներ ու մոտեցումներ ուներ, քան իշխող քաղաքական ուժն է իրականացնում: Իրականացվող քաղաքականության այդ տարբերությունը դեռեւս սկսվել է կառավարության հնգամյա ծրագիրը մերժելով ու քննադատությամբ, որովհետեւ այն ցուցանիշները, այն մակարդակները, որոնք կառավարությունը դրել է իր առջեւ, որ պետք է հասնեն, գտնում ենք, որ այն հեղափոխական չէ: Եվ արդեն իսկ կյանքը ցույց է տալիս, որ այն մոտ չէ հեղափոխական ակնկալիքներին: Առաջին հերթին` խոսքը հենց ներդրումների ծավալի մասին է, որը, ըստ էության, կա՛մ չկա, կա՛մ շատ քիչ է: Ծրագրերի մասին ինչքան ասես խոսում են, բայց նախորդ կառավարություններն էլ էին ծրագրերից խոսում, մինչդեռ չունենք համարժեք ներդրումներ:

«Իմ քայլում» կրկին լարվել են հարաբերությունները

Ինչո՞ւ չունենք:

Տարբեր պատճառներով եւ հիմնականներից մեկն այն է, որ ներդրողը պետք է ունենա անվտանգ ակնկալիք: Այդ անվտանգությունը, համենայնդեպս, ներդրողները չեն տեսնում, որովհետեւ հարաբերությունները դեռեւս չեն բյուրեղացել եւ չեն կայունացել: Երբ դու ներդրում ես անում, պետք է հասկանաս, այս միջավայրում ի՞նչ է սպասվում քո ներդրումներին: Եթե զուգահեռ անցկացնենք, թե հինգ տարվա համար` 2019-2023 թթ.-ին, կառավարությունն ինչ է ստանձնել, պետք է ասենք, որ այսօր 17,5 տոկոս է ներդրումներ- ՀՆԱ հարաբերակցությունը, իսկ հնգամյա ծրագրով այն բարձրացրել են 23 տոկոսի: Տարին մեկ տոկոս բարձրացնելը շատ քիչ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թ. ունեցել ենք 41 տոկոս ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցություն: Այսինքն` ստացվում է, որ 10 տարվա ընթացքում այն իջել է 24 տոկոսի, հինգ տարվա ընթացքում մենք այն նախատեսում ենք ընդամենը 5 տոկոսով բարձրացնել: Սրանք բացարձակ հեղափոխական ցուցանիշներ չեն: Երբ ես նայում եմ այսօրվա ՀՆԱ-ի կառուցվածքին, ապա հստակ պետք է ասեմ, որ ՀՆԱ-ի աճը, որը ասում են` 7 տոկոսից ավել է, դրա մոտ` 2,5-3 տոկոսը ներկրվող ավտոմեքենաներն են եւ խաղադրույքները: Այսօր տեսնում ենք, որ օրական ներկրվում է մոտ 700 ավտոմեքենա, եւ եթե հաշվարկենք, այն մինչեւ տարեվերջ մոտ 140-150 հազար կդառնա: Այսինքն` մոտ 8-9 տոկոսը ՀՆԱ-ի ավտոմեքենաներն են, նույնքան էլ` խաղադրույքները: Այսպես չի՛ կարելի, ՀՆԱ-ի նման կառուցվածքը տնտեսական հեղափոխության կառուցվածք չէ: Տեղեկատվական տեխնոլոգիաները, աշխատանքի արդյունավետությունը չի աճում, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Նոր աշխատատեղերի հասցեներ ցույց չեն տալիս:

Պատգամավորներին խորհուրդներ կտան իրենց հասակակիցներն ու իրենցից փոքրերը

Բայց իշխանությունն ամեն անգամ մատնանշում է 51 հազար աշխատողների մասին...

Այդ 51 հազարը, ինչի մասին խոսում էին, նրանք էին, որոնք ստվերից դուրս են եկել: Ստվերը իջավ, բա հետո՞, նոր աշխատատեղերի հասցեները պետք է իմանա՞նք, թե` ոչ: Այնպես որայն քաղաքականությունը, որը վարվում է, հեղափոխական չէ:

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԿԱՆ ԿԵՏԵՐ, ՈՐՈՆՔ ՄԵՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ»

Անդրանիկ Քոչարյանի մտավախությունը

– Այս խնդիրները թողած` այսօր իշխանությունն ակտիվորեն զբաղված է Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու համար հող նախապատրաստելով: Այս հարցին ԲՀԿ-ական միայն առանձին պատգամավորներ են անդրադարձել: Ի վերջո, ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստանը»:

Եթե առանձին պատգամավորներ անդրադառնում են, նշանակում է, որ դեռեւս պաշտոնական դիրքորոշում չունենք: Բայց, իհարկե, մեր պատգամավորներով քննարկում ենք այն: Նախեւառաջ պետք է հասկանալ, որ մի բան է, երբ Ստամբուլյան կոնվենցիան կոնկրետ հայտնվել է ԱԺ-ում, ուրիշ հարց է, երբ այն ուղղակի դրսերում քննարկում են: Ես` որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, բազմիցս Ստրասբուրգում տարբեր տեսանկյուններից քննարկել եմ նման հարցեր: Ստամբուլյան կոնվենցիայում կան կետեր, որոնք ես նույնպես գտնում եմ, համոզված եմ եւ դրա մասին չեմ էլ թաքցրել, որ մեր ազգային, պետական նկարագրի, մեր բնավորության, մեր ավանդական արժեքների հետ հակասության մեջ են: Մեկ էլ լսում ես, որ քննարկում են, թե այդ տողը այսպես է ձեւակերպված, այնպես չի գրված, կարող ենք այսպես կամ այնպես հասկանալ, բայց սա ոչ մի կապ չունի, էությունը դրանից չի փոխվում: Այսինքն` կան դրույթներ, որոնք մեր ազգային, պետական շահերը չեն կարող սպասարկել: Հայ ազգը գոյատեւել է հազարամյակներ` ելնելով հենց նրանից, որ իր ինքնությունը պահպանել է: Ճիշտ է, շատ դժվար ճանապարհ ենք անցել, եղել է ցեղասպանություն, տարածքներ ենք կորցրել, բայց նաեւ վերականգնել ենք շատ տարածքներ, ծանր գին ենք վճարել, բայց մեր ինքնությունը պահպանել ենք եւ իրավունք չունենք, թեկուզ մի միլիմետր  նահանջ կատարել: Ու պետք է սա ընկալվի: Ասում են` քարացած կարծրատիպ է եւ այլն, բայց` ոչ, ավելին` ուզում եմ հետաքրքիր հարց տալ` այդ ինչպե՞ս է, որ ՀՀ տարածքում 99 տոկոսը հայեր են ապրում, իսկ ուրիշ երկրներում տարբեր ազգեր: Սա նշանակում է, որ մենք մեր ինքնությունը պահում ենք: Չեմ ասում` լավ է, թե` վատ, կարող է հակառակն է ճիշտը, որ այլ ազգեր պետք է ինտեգրվեն, բայց սա նշանակում է, որ մենք խիստ պահանջկոտ ենք, ինքներս մեր նկատմամբ էլ շատ պահանջկոտ ենք: Հետեւաբար, այն ամենը, ինչը մեր ազգային նկարագիրը, մեր դիմագիծը խաթարում է, անընկալելի է, եւ դու չես կարող բերել ու պատվաստել մի բան, որը քո նկարագրին դեմ է: Ասում են` մարդիկ իրենց մտածողությամբ տարբեր են, եվրոպական են եւ այլն, բայց այդպես չի լինում, որ մի ոտքը մի տեղ լինի, մյուսը` ուրիշ տեղ, դու կա՛մ սա ես, կամ` նա: Ճիշտ է, դիվանագիոտթյան մեջ դու կարող ես ճկուն լինել, տարբեր հարցերի քննարկման ժամանակ կարող ես նահանջել, տվյալ փուլում լռել կամ սպասել, բայց այս հարցերում մենք պետք է մեր ճիշտ սկզբունքային դիրքերից չշեղվենք:

Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը․ «Հրապարակ»

Միանալո՞ւ եք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիային ստորագրահավաքին:

Ես որեւէ խնդիր չունեմ, կյանքը ցույց կտա:

«ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԻ ՔԻՉ ԸՆԴՄԻՋՈՒՄ ՏԱՍ»

– Ամեն դեպքում, տպավորություն է, որ սուր հարցերում ԲՀԿ-ն չի շտապում հայտարարություններ անել` ինչպես Ստամբուլյան կոնվենցիայի, Ռոբերտ Քոչարյանի հարցով եւ այլն: Կա՞ այսօր քաղաքական կաշկանդվածություն:

Բացարձակ, համաձայն չեմ եւ մերժում եմ, որ սուր հարցերում ԲՀԿ-ն չի անում հարցադրումներ: Նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ես փոխխոսանակ էի, շատ սուր հարցադրումների պակասություն արե՞լ է...

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

Երբեք պակասություն չի արել, բայց ես նկատի ունեմ վերջին մեկ տարում:

Վերջին մեկ տարում էլ մենք մեր դիրքերը պահում ենք: ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ հեղափոխությունների, մակընթացությունների, տեղատվությունների ժամանակ, ինչպես ծովը քարերը բերում է, հետո տանում է, մենք պահպանեցինք մեր դիրքերը` որպես երկրորդ քաղաքական ուժ: Իսկ սա խոսում է, որ ճիշտ ռազմավարություն եւ արդյունավետ մարտավարություն էինք ընտրել: Պետք է ճիշտ ժամանակին մի քիչ ընդմիջում տաս եւ հասկանաս, թե դեպքերն ինչպես են զարգանում, նույն բանը 100 անգամ չպետք է կրկնես, պետք է ծանրութեթեւ անես մինչեւ վերջ, թողես իրավիճակը հասունանա: Հիշո՞ւմ եք, որ այն ժամանակ կանգնում, ասում էին` «ռեժիմ, հեռացի՛ր, 10 րոպե ենք քեզ տալիս», բայց պետք է թողնես, որ հասունանա այդ ամենը:

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

«ՄԵՆՔ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՉԵՆՔ ՆԱՅՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԱՉԱԼՈՒՐՋ ԵՆՔ»

– Իշխանափոխության գործում իր ներդրումն ունեցավ նաեւ ԲՀԿ-ն, անգամ համագործակցում էիք «Իմ քայլի» հետ: Մեկ տարի առաջվա իրավիճակին վերադարձ հնարավո՞ր է, թե այլեւս համագործակցության եզրեր չեք տեսնում օրվա իշխանության հետ:

Կյանքն ինքն է թելադրում, թե որ պահին ինչ վարքագիծ պետք է ընտրես: Խնդիրները ո՛չ պետք է արհեստականորեն արգելակել, ո՛չ տորպեդահարել, ո՛չ էլ պետք է շատ հանգիստ նայել: Կյանքն իր մեսիջներն է թելադրում: Երբ ընտրությունները եղան, եւ «Իմ քայլը» 88 պատգամավոր ունեցավ, հո օդի համար չէր: Կարծում եմ` պետության համար այսօր շատ կարեւոր է, որ լինի ուժեղ եւ արդյունավետ աշխատող ընդդիմություն, որը կհավասարակշռի խաղի կանոնները: Ի վերջո, մենք խորհրդարանական երկիր ենք, բայց անկեղծ պետք է ասեմ, որ դեռեւս լիարժեք խորհրդարանական երկիր լինելու դերի մեջ չենք մտել: Խորհրդարանական վերահսկողության լիակատար մարմին դառնալու խնդիրն այսօր ակտուալ է: Իհարկե, այսօր որեւէ խնդիրր չեմ տեսնում, որ նախարարներին կանչենք` հաշվետվություն տալու, բայց այն պետք է դառնա ավանդույթ, իսկ դրանք դեռ ձեւավորման փուլում են:

Կամ Հայկ Մարությանը ևս կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր. Լույս» խմբակցության ավագանիներ

Փաստորեն, այսօր իշխանությանն անվստահություն հայտնելու կարիք չե՞ք տեսնում:

Մենք սեւ ու սպիտակ չենք նայում, այս փուլում նման հարց չենք քննարկում, բայց նաեւ աչալուրջ ենք, որ այնտեղ, որտեղ կան խնդիրներ, որը երկրրը հետ են գցում ճիշտ ճանապարհից, դրանց վերաբերյալ պետք է ժամանակին, ինչպես նախորդիվ, այնպես էլ հաջորդիվ այդ հարցադրումներն անենք: Ընդդիմությունը հենց նրա համար է, որպեսզի հետեւենք, թե որ հարցում ճիշտ ուղղությամբ երկիրը չի գնում, եւ ճիշտ պահին մեր հարցադրումները կատարենք: Սպասենք դեպքերի ընթացքին:

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջարկում է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնելու ցանկը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА