o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր բոլորի խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե պետք է ասենք` ինչ վատ է, այլ ասենք` ինչ անենք, որ լավ լինի. Սարգիս Աղաբեկյան

30.07.2019 11:01 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մեր բոլորի խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե պետք է ասենք` ինչ վատ է, այլ ասենք` ինչ անենք, որ լավ լինի. Սարգիս Աղաբեկյան

Տնտեսական հեղափոխության համար ի՞նչ խոչընդոտներ են առկա այսօր ՀՀ-ում փորձեցինք հետաքրքրվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանից, ով նկատեց.

- Համոզված եմ, որ ՀՀ վարչապետը` առհասարակ երկրի ցանկացած ղեկավար սրտանց ցանկանում է, որ տնտեսությունը զարգանա եւ տնտեսական, սոցիալական խնդիրները լուծվեն` այդ թվում անվտանգային: Սակայն վերը նշված գործընթացը ապահովելու համար ամենակարեւոր անհրաժեշտությունը փորձառու եւ համապատասխան գիտելիքներ ունեցող մարդկանց ներգրավվումն է:  Համոզված եմ, որ դա ժամանակի խնդիր է: Բնական է, որ տեղեկատվության մեծացման հետ մեկտեղ եւ դրա գնահատման ձեւերի եւ եղանակաների կատարելագործման արդյունքում`այսպես թե այնպես նշված խնդրի լուծման համար մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը որոշակի է դառնում: Մեր բոլորի խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե ասենք ինչ վատ, այլ ասենք` ինչ անենք, որ լավ լինի:

Շատ պետական պաշտոնյաները չեն գիտակցում, որ իրենց որոշումներից է կախված մեր վաղվա ապագան.Սարգիս Աղաբեկյան. Տեսանյութ

- Պարոն Աղաբեկյան, Մեղրի եւ Սյունիք ազատ տնտեսական գոտու զարգացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում եւ առհասարակ կա՞ն արդյոք ինչ-ինչ խոչընդոտներ:

- Տվյալ ծրագրի հետ կապված դեռ 2014թվականին ներկայացրել էինք  զարգացման ծրագիր, ունենք հստակ պատկերացում թե ինչպես զարգացնենք: Ինչպես նաեւ կազմակերպչական փորձ եւ հնարավորություններ այն կյանքի կոչելու համար: Եվ բնական է` պատրաստ ենք ցանկացած պահի իրավասու պետական մարմինների հետ քննարկել եւ մեր մասնակցությունը , ապահովվել նշված ազատ գոտու ծրագրի որակը եւ ընդհանրապես այն զարգացնելու տեսլականը: Որն էլ հիմք կհանդիսանա մեր հարավային դարպասների` այդ թվում Սյունիքի տնտեսական զարգացմանը, ինչը էականորեն կմեծացնի մակրոտնտեսական ցուցանիշները:

- Իսկ Դուք որեւէ նախաձեռնություն ցուցաբերե՞լ եք:

- Դեռ 2018թվականի ամռանը ազատ գոտու զարգացման պատմության եւ առաջարկությունների վերաբերյալ նամակով դիմնել եմ ՀՀ վարչապետին եւ համոզված եմ, որ երբ կառավարության պատասխանատունների կողմից նշված նամակում բարձրացված խնդիրների հետ կապված պատրաստակամություն հայտնվի` քննարկելու բարձրացրած խնդիրները, ապա լուծումները կլինեն արագ եւ կնպաստեն ազատ տնտեսական գոտու զարգացմանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА