o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենիայի քաղաքացիներին սկսել են ձերբակալել նախագահի մահվան մասին խոսակցությունների համար

29.07.2019 16:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքմենիայի քաղաքացիներին սկսել են ձերբակալել նախագահի մահվան մասին խոսակցությունների համար

Թուրքմենիայի առնվազն 3 քաղաքացիներ  ձերբակալվել են հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդի մահվան մասին լուրերին տարածման մեղադրանքով, հաղորդում է «Թուրքեմինստանի քրոնիկոնը»:

Հռոմի պապը 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել (տեսանյութ)

Հրատարակության տվյալներով՝  մայրաքաղաք Աշխաբադում եւ մարզերում ուժային կառույցները անցել են ծառայության   ուժեղացված ռեժիմի պետության ղեկավարի մահվան կամ առողջական վիճակի մասին կեղծ հաղորդումների  դեմ պայքարի համար:

«Երկրի ապակայունացմանը նպաստող լուրերի» տարածման համար ձերբակալվել են «Թուրքմենտելեկոմի» Լեբապի մասնաճյուղի աշխատակիցը, ջրային տնտեսության աշխատակիցը եւ բնակարանային-կոմունալ ծառայությունների աշխատակցուհին:

Բերդիմուհամեդովի մահվան մասին առաջին լուրը հայտնվել էր հուլիսի 20-ի գիւշերը YouTube-ում: Այդ ժամանակ նա հանրության առաջ չէր հայտնվել 15 օր: Տեղեկության հեղինակը գրող Աքմուհամեդ Վելսապարովն էր, այն մեծ իրարանցում էր առաջացրել լրատվամիջոցներում:

Հաջորդ օրը նախագահի մահվան մասին հյատնել էր Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաեւը, սակայն նույն օրը նա ներողություն էր խնդրել իր սխալի համար:

Նա նշել էր, որ Թուրքմենիայի առաջնորդի մահվան մասին տեղեկությունը հերքել էր այն աղբյուրը, որը սկզբում հայտնել էր այդ մասին:

Հուլիսի 25-ին մահվան մասին լուրերից հետո Թուրքմենիայի նախագահը առաջին անգամ հայտնվել էր տեսախցիկների առաջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА