o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պրիմորյեի շրջաններից մեկում պոմպակայանի հեղեղման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

28.07.2019 17:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պրիմորյեի շրջաններից մեկում պոմպակայանի հեղեղման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ռուսաստանի Պրիմորեյի շրջաններից մեկում պոմպակայանի հեղեղման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է ria.ru-ն:

ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

«Շարունակվում են վերականգնման աշխատանքները Լուչեգորսկ ավանի պոմպային կայանում, որը հեղեղվել է հուլիսի 27-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով... Շրջանում վթարի վերացման ժամանակ արտակարգ դրություն է հայտարարվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ պոմպակայանից ջրի արտահոսք է տեղի ունենում, որից հետո կորոշվի սարքավորումների վնասի աստիճանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ջրի մակարդակը նվազել է ավելի քան մեկ մետրով. մեքենայական բաժանմունքում մղելու մոտ կես մետր ջուր է մնացել: Վթարային բրիգադներին օգնության են հասել Դալներեչենսկի, Լեսոզավոդսկի և Սպասսկի շրջաններից հրշեջ-պոմպային կայանների անձնակազմի անդամները:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА