o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում 3 ամսում 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել

28.07.2019 16:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայում 3 ամսում 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել

2019թ. երկրորդ քառորդի ընթացքում Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել: Զեկույցի հեղինակը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ և «Bianet»-ի թղթակից Էրոլ Օնդերօղլուն է:

Ձայն գողացող. Փաշինյանի ձեռքը մեջը չլիներ, մերժում չէի ստանա դատարանից. տեսանյութ

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Զեկույցի համաձայն՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Թուրքիայում ձերբակալվել է 14,  դատարանի առաջ է  կանգնել 213 լրագրող: Նույն ժամանակահատվածում 10 լրագրող հարձակման է ենթարկվել:

Լրագրողների վերաբերյալ կայացված դատական որոշումներով 70 անձ ընդհանուր առմամբ դատապարտվել է 493 տարվա ազատազրկման: 197 լրագրողի համար  դատարանին ներկայացվել է ծանր ռեժիմի ցմահ բանտարկության  դատապարտելու պահանջ:

Արձանագրվել է, որ հուլիսի 1-ի դրությամբ թուրքական բանտերում մի քանի տասնյակ ազատազրկված լրագրողներ կան: Նրանց ամենից հաճախ առաջադրվող մեղադրանքը զինված կամ ահաբեկչական խմբավորման անդամ լինելը կամ նման խմբավորման քարոզչություն կատարելն է:

Զեկույցի հեղինակը հիշեցրել է, որ RSF-ի հեղինակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 180 երկրների շարքում 157-րդ տեղն է զբաղեցրել: «Թուրքիայում իշխանություններն իրենց վերահսկողության տակ են վերցրել դատական համակարգը, իսկ «TRT»-ի և «Anadolu»-ի նման կառույցները ավելի են հեռացվել իրենց անկախ և ժողովրդավարական բնույթից», – ասված է զեկույցի վերաբերյալ կատարված մամուլի հաղորդագրությունում:

Զեկույցում Թուրքիայի իշխանությունները մեղադրվել են մարտի 31-ին և հունիսի 23-ին անցկացված Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ կիրառված ֆիզիկական բռնության նկատմամբ անտարբեր մնալու մեջ: Արձանագրվել է նաև, որ վերջին երեք ամիսների ընթացքում Էրդողանին ուղղված քննադատությունների և նրա վերաբերյալ կարծիքների պատճառով 7 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը արդարացվել է, երկուսը այս պահին արդեն դատապարտվել են ազատազրկման:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА