o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփն Օբամայի վարչակազմին մեղադրել է Սպիտակ տան վատ օդափոխման մեջ

28.07.2019 13:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփն Օբամայի վարչակազմին մեղադրել է Սպիտակ տան վատ օդափոխման մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բարաք Օբամային պարբերաբար մեղադրել է մի շարք խնդիրներում՝ Իրանի հետ միջուկային գործարքից սկսած մինչև Մեքսիկայի սահմանին տիրող ճգնաժամ, իսկ ուրբաթ նա այդ ցուցակում ավելացրել է նաև Սպիտակ տան վատ օդափոխումը, գրում է Fox News-ը:

Սպիտակ տունը հաստատել է Էրդողանին ուղղված Թրամփի նամակի իսկությունը

Թրամփը այդ մասին հայտնել է Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ: Նա ասել է, որ օգոստոսին պատրաստվում է գնալ Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր շրջանում գտնվող իր առանձնատուն: Նրա խոսքով՝ նման ուղևորությունները իրականում արձակուրդ չի կարելի համարել, և այդ օրերին Սպիտակ տանը սպասարկման բարելավման հետ կապված աշխատանքներ են իրականացվելու:

«Ես կնախընտրեի այստեղ լինել: Շատ ժամանակ, երբ գնում ենք, Սպիտակ տանը մի շարք աշխատանքներ են կատարվում»,- հայտնել է Թրամփը:

«Օրինակ, Օբամայի վարչակազմը արևմտյան թևի համար բոլորովին նոր օդափոխման համակարգ էր մշակել, որը մինչև գործարկելը շատ ավելի լավ էր: Հիմա, երբ այդ համակարգը գործարկվում է, կամ չափազանց ցուրտ է, կամ տոթ»,- դժգոհել է ԱՄՆ նախագահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА