o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրանք է ներկայացվել

27.07.2019 21:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրանք է ներկայացվել

Թբիլիսիի ոստիկանությունը պաշտոնական  մեղադրանք է ներկայացրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիին: Նրա փաստաբանի՝ Մամուկա Չաբաշվիլիի խոսքերով, Օքրուաշվիլին չի փոխել իր դիրքորոշումն ու չի ընդունում իր մեղքը:  

Պաշտոնական․ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ հետ

Հիշեցնենք, որ Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել էր հուլիսի 25-ին՝ Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու կասկածանքով: «Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունը, վրացական խորհրդարանի առջև  2019 թվականի հունիսի 20-21-ը տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատավորի որոշմամբ՝ խմբակային բռնության կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության փաստով ձերբակալել է Իրակլի Օքրուաշվիլիին:

Ընթացիկ հետաքննությամբ պարզվել է, որ խորհրդարանի շենքի բռնի գրոհի ժամանակ Իրակլի Օքրուաշվիլին կոչ է արել ակցիայի մասնակիցներին և ինքն անձամբ փորձել է ներխուժել խորհրդրանի շենք: Նա նաև մասնակցություն է ունեցել մի քանի խմբակային բռնի գործողությունների»,– ասված է ՆԳ նախարարության տարածած հայտարարությունում: Օքրուաշվիլիի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-6 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին վրացական մայրաքաղաքում բողոքի ցույց կազմակերպած ակտիվիստները խորհրդարանի շենքը գրոհելու փորձ են կատարել, որից հետո սկսված անկարգությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին, 300-ից ավելին՝ ձերբակալվել: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА