o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վեց տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացել է «Միսս Եվրոպա-2014» Դիյանա Միլոյկովիչը (լուսանկարներ)

27.07.2019 13:45 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Վեց տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացել է «Միսս Եվրոպա-2014» Դիյանա Միլոյկովիչը (լուսանկարներ)

Երեսուներեք տարեկանում կյանքից հեռացել է սերբ մոդել, «Միսս Եվրոպա-2014» գեղեցկության մրցույթի հաղթող Դիյանա Միլոյկովիչը: Ըստ The Mirror-ի՝ գեղեցկուհին երկար տարիներ պայքարել է քաղցկեղի դեմ, սակայն հիվանդությունը հաղթել է նրան:

«Միսս Արմենիա» գեղեցկության փառատոնում «Միսս թոփ մոդել» տիտղոսը նվաճեց Դայանա Դավթյանը (ֆոտո)
 

Նշվում է, որ նա քաղցկեղի դեմ պայքարել է 6 տարի, որոնց ընթացքում Միլոյկովիչն ակտիվորեն վարել է Instagram-ի իր էջը՝ հետևորդների հետ կիսվելով իր փորձով: Նրա մոտ ախտորոշել էին արգանդի ներաճող քաղցկեղ, որի մետաստազները տարածվել էին նաև այլ օրգանների վրա:

Դիյանայի վիճակը կտրուկ վատացել է 2019 թվականի ամռանը: Նրան շտապ անհրաժեշտ է եղել արյան փոխներարկում, սակայն այն չի օգնել, և աղջիկը կյանքից հեռացել է հուլիսի 22-ին:

 

Նրա նախկին ընկերը, չնայած իրենց բաժանությանը, ամեն կերպ աջակցել է մոդելին հիվանդության դեմ պայքարում: Երիտասարդը սափրել է գլուխը՝ ի նշան համերաշխության, անգամ աղջկա դեմքով դաջվածք արել մարմնին:

«Շնորհակալ եմ քեզ հետ անցկացրած բոլոր օրերի համար, ամեն ժպիտի, արցունքի, ամեն բարի առավոտի ու բարի գիշերվա համար: Ես երբեք քեզ չեմ մոռանա և չեմ դադարի քեզ սիրել այլ կյանքում, ես դրանում վստահ եմ»,- մոդելի մահից հետո գրել է նա:

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА