o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակնշման խնդիրների հետ կապված այս պահին ՍԱՊԾ-ն ուսումնասիրում Է կաթի շուկան` այդ թվում «Աշտարակ կաթի» արտադրանքը

27.07.2019 12:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մակնշման խնդիրների հետ կապված այս պահին ՍԱՊԾ-ն ուսումնասիրում Է կաթի շուկան` այդ թվում «Աշտարակ կաթի» արտադրանքը

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին գրավոր նամակ է ուղարկել «Պարգեւ» ՍՊԸ-ը ընկերության տնօրեն Իվան Ավանեսյանը մասնավորապես գրելով. «Iravunk.com կայքում հրապարակվել է տեղեկատվություն «ՍԱՊԾ-ն «Իրավունքի» տեղեկատվությունը ընդունում է որպես ահազանգ, որին համապատասխան ընթացք կտրվի» հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, անհիմն տեղեկություններ, որով արատավորվել է «Պարգեւ» ՍՊԸ-ի գործարար բարի համբավը»:

Տարադրամի փոխարժեքն այս պահին

Մասնավորապես հոդվածում նշված է, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են որպես թթվասեր»:Այն ինչ ըստ, տնօրենի շուկայում իրենց արտադրանքը վաճառվում է հետեւեյալ գրառմամբ. «Բարձրորակ կաթնային մթերք, պատրաստված թթվասերի տեխոնոլոգիայով»

Նկատենք, սակայն, որ վերը նշված «Բարձրորակ կաթնային մթերք, պատրաստված թթվասերի տեխոնոլոգիայով» խախտում է ԵՏՄ օրենսդրությունը, 12 գլխի 80 կետում հստակ նշված է, որ վերը նշված արտադանքի վրա պետք է լինի հետեւյալ գրառումը.«Կաթնային մթերք, կաթնային փոխարկիչով պատրաստված թթվասերի տեխոնոլոգիայով»:

Իսկ Աշտարակ կաթի 15 տոկոսանոց արտադրանքի փաթեթեավորումը կատարված ԵՏՄ օրենքի խախտումներով եւ ակնհայտ մոլորության մեջ է գցում է սպառողին, այդ կերպ սպառողի մոտ շփոթմունք առաջացնելով:

Մասնավորապես.

1. Մեծատառով գրված է Դասական, ապա ընդգծված տառատեսակով կրկին մեծատառով սկսվող գրված է Թթվասերի տեխնոլոգիայով :

2. Գրված է Դասական թթվասերի տեխնոլոգիայով, այն դեպքում, երբ դասական թթվասերի բաղադրությանը այլ է: Սա եւս փաստում է, որ խոսքը գնում է սովորական թթվասերային մթերքի մասին:

3. Տարայի հետեւի մասում առանձնացված տառաչափով գրված է. Թթվասերային մթերք, ապա  բաղադրությունը: Ինչը եւս կարող է մոլորություն առաջացնել սպառողի մոտ, իսկ վատ տեսողություն ունեցող սպառողները կարող են առհասարակ կարդալ միայն առանձնացված գրված Թթվասերի տեխնոլոգիայով եւ այն ընկալել, որպես սովորական թթվասերային մթերք:

4. ԵՏՄ օրենսդրությունը պահանջում է նաեւ, որ կրկին առանձնացված տառաչափով գրված լինի, որ այն պարունակում է բուսական յուղ, սակայն դա եւ նշված չէ տարայի վրա:

Հավելենք, որ ՍԱՊԾ-ից մեզ կրկին տեղեկացրեցին, որ «Հստակ է մի բան, որ «Աշտարակ կաթի» գրառումը հակասում է ԵՏՄ օրենքի պահանջներին: Ինչը ՍԱՊԾ-ի եւ ՏՄՊՊՀ-ի մասնագետների համատեղ քննարկման խնդիր է, ինչն էլ իրենք անում են հիմա: Որովհետեւ եթե գրված է թթվասերային մթերք, դա արդեն իսկ նշանակում է մոլորեցում»:

ՍԱՊԾ-ից տեղեկացրեցին նաեւ, որ հատկապես մակնշման խնդիրների հետ կապված այս պահին ուսումնասիրում են կաթի շուկան` այդ թվում «Աշտարակ կաթի» արտադրանքը:

ՏՄՊՊՀ-ից մեզ տեղեկացրեցին, որ խնդիրը ուսումնասիրում են եւ արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА