o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրազդանում 16-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է արել

27.07.2019 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հրազդանում 16-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է արել

Հրազդանում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել: Դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այդ մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է հուլիսի 26-ին ՝ ժամը 11:25-ին:

Ինքնասպանության փորձ՝ ինքնահրկիզմամբ

««Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003 թվականին ծնված Հրազդանի մի բնակչուհի՝ դեղորայքային թունավորմամբ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղջիկը 30 դեղահաբ է խմել` ինքնասպանություն գործելու համար»,- հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА