o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուղեւորներին ստիպել են վճարել ջրի համար ինքնաթիռում՝ 30 աստիճան շոգի ժամանակ

27.07.2019 13:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուղեւորներին ստիպել են վճարել ջրի համար ինքնաթիռում՝ 30 աստիճան շոգի ժամանակ

«Ryanair» ավիաընկերությունը պարտադրել է ուղեւորներին վճարել թռիչքի հետաձգման ժամանակ ստացված ջրի համար՝ 30 աստիճան շոգի ժամանակ: Այս մասին գրում է Metro- ն:

Ուղեւորներից մեկը՝ Ստեֆան Ռամսին, իր ֆեյսբուքյան էջում պատմել է, որ իր թռիչքը հետաձգվել է մոտ երկու ժամով  30 աստիճան շոգի ժամանակ: Մոտ 90 րոպե անց, բորտուղեկցորդները սկսել են ջուր առաջարկել ուղևորներին՝  մեկ շշի համար երեք եվրո պահանջելով: Ռամսին հայտարարել է անձնակազմին, որ հանգամանքներից ելնելով՝ ջուրը պետք է լինի անվճար: Բորտուղեկցորդուհին պարզաբանել է, որ դա չի համապատասխանում ընկերության քաղաքականությանը:

Երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

«Անձնակազմը շատ պրոֆեսիոնալ և բարյացակամ է պահել իրեն, բայց նրանց ձեռքերը կապված են: Նրանք նույնպես ստիպված էին վճարել լրացուցիչ ջրի համար», - գրել է տղամարդը: Նա կարծում է, որ ընկերությունները չպետք է օգուտներ քաղեն մարդկանց հիմնական կարիքներից:

Բազմաթիվ մարդիկ համաձայնել են նրա տեսակետի հետ՝ թողնելով մեկնաբանություններ նրա գրառման տակ: Օրինակ, օգտատեր Բրեթ Նիբսը գրել է, որ դա անօրինական է: Շատերը գրել են, որ այլևս երբեք չեն օգտվի Ryanair-ի ծառայություններից:

Ընկերությունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА