o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են ինքնաթիռների մատակարարումը և ուղղաթիռների արտադրությունը

27.07.2019 14:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են ինքնաթիռների մատակարարումը և ուղղաթիռների արտադրությունը

Մոսկվան եւ Անկարան քննարկել են SSJ-100  և  MS-21 ուղեւորատար ինքնաթիռների առաքումները, ինչպես նաեւ ուղղաթիռների համատեղ արտադրությունը: Այս մասին «Россия 24» -ին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը:

Թուրքիան սկսել է տեղահանել ԻՊ-ի գրոհայիններին

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Turkish Airlines ընկերության հավանական հրաժարումը ամերիկյան Boeing օդանավերից: Բացի այդ, Անկարան պատրաստ է մտածել F-35 այլընտրանքի մասին:

Ռուսական S-400 համալիրների գնումը բարդացրել է թուրք-ամերիկյան հարաբերությունները. այդ բանից հետո ԱՄՆ-ը սպառնացել է զրկել Թուրքիային իր կործանիչներից: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրոմփը մեղադրել է Վաշինգտոնին կատարվածի մեջ, քանի որ Բարաք Օբամայի վարչակազմը բազմիցս հրաժարվել է վաճառել Patriot  համակարգը Թուրքիային:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА