o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանական դրոշով նավը խորտակվել է Ադրբեջանում

27.07.2019 09:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանական դրոշով նավը խորտակվել է Ադրբեջանում

Իրանյան «Շաբախենգ» բեռնանավը հուլիսի 26-ին վթարի է ենթարկվել ադրբեջանական Լենքորան նավահանգստի մոտակայքում եւ խորտակվել: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական նավթային գործակալության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանում ԱԳՆ են կանչել ԱՄՆ դեսպանին

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, բայց անձնակազմը հասցրել է տագնապի ազդանշան հաղորդել: Արտակարգ իրավիճակների նախարարության երկու ուղղաթիռները եւ սահմանապահ զորքերի սահմանապահ նավն անմիջապես ուղարկել են դեպքի վայր: Բարեբախտաբար, զոհեր չկան: Բոլոր ութ նավաստիները եւ նավապետը հասցվել են ափ եւ իրենց լավ են զգում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА