o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել

26.07.2019 17:23 ՔՐԵԱԿԱՆ
ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը.

«Ինչպես ժամանակին տեղեկացրել էի, 2018-2019 թթ.-ի ուստարվա սեպտեմբեր ամսին Երվանդ Սերոբյանը չէր հաճախում դասերին, իսկ նրա դասերն առանց որևէ զեկուցագրերի և օրինական թույլտվության նրա փոխարեն պարապում էին երկու այլ դասախոսներ…

Ռուսլան Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. քրգործ է հարուցվել

Սակայն Սահակ Մինասյանի ապօրինությունը բացահայտելուց հետո, վերջինս սկսեց պարտաճանաչ պարապել դասերը… Սակայն Մինասյանի նախնական փորձերը՝ առանց լսարան մտնելու աշխատավարձ ստանալ և աշխատանքային ստաժ գրանցել, որքան հասկանում եմ, հանգիստ չեն տվել ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին…

Քանի որ նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ընթանում է նախաքննություն, չեմ կարող հրապարակել ավելի շատ մանրամասներ պարոն Սերոբյանի կողմից թույլ տրված ենթադրյալ հանցագործության մասին…

Միայն հավելեմ, որ անաչառ նախաքննության դեպքում կբացահայտվեն նաև պաշտոնեական կեղծիքի և բուհին բավականին մեծ ֆինանսական վնաս հասցնելու դեպքեր»,- գրել է Գագիկ Համբարյանը:

Նա հավելել է, որ որոշ ժամանակ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ Երվանդ Սերոբյանին մի այլ դրվագով կարգապահական տույժի ենթարկելու համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА