o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գյումրի» գարեջուրը հերքի չի խաբում է սպառողին, մի հատ էլ ընկերության աշխատակիցները փորձում են ծաղրել

26.07.2019 16:03 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Գյումրի» գարեջուրը հերքի չի խաբում է սպառողին, մի հատ էլ ընկերության աշխատակիցները փորձում են ծաղրել
«Ալեքսանդրոպոլ» գարեջուր գնելիս ստուգեք շշի պարունակությունը» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել ենք սպառողների դժգոհությանն առ այն, որ «Զովք» հանրախանութից երեկ գնել են կես լիտրանոց  «Ալեքսանդրոպոլ» գարեջուր, որի մեջ, սակայն, եղել է ոչ թե կես լիտր, այլ, ասենք` 0,2 կամ 0,3 լիտր գարեջուր: 

Ո՞վ է պատասխան տալու սպառողին խաբելու համար, ի՞նչպես են կիսադատարկ շշերը հայտնվել շուկայում հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Գյումրի» գարեջուր ընկերության մարքեթինգի գծով օգնական Ֆելիքսից, ով նկատեց.«Դե հազարից մեկ է նման բան լինում: Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը` կարող ենք իրենք մի քանի շիշ տալ, որպես փոխահատուցում եւ ներողություն խնդրել թյուրիմացության համար»:

Ռուսաստանում առաջարկել են դադարել գարեջուրը ալկոհոլ համարել

Ու սա այն դեպքում, երբ կոնկրետ դեպքում հազարից մեկ չէ, այլ՝ հազարից երկուս: Եվ երբ երկուսն էլ բաժին է ընկում մեկ մարդու, ապա թյուրիմացության վարկածը դառնում է խիստ կասկածելի:

Ուստի մեկ անգամ եւս մենք փորձեցինք կապվել վերը նշված Ֆելիքսի հետ հասկանալու, թե որքանով է նորմալ, երբ կիսածաղրական տոնով ասում է .«Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը` կարող ենք իրենք մի քանի շիշ տալ, որպես փոխահատուցում »:

Վերջինս նկատեց. «Ներողություն ենք խնդրում եթե վիրավորել ենք, ինչ վերաբերում է գարեջրին, մենք հանձրարել ենք նորից նայել շուկան: Դա համատարած բնույթ չիի կրում, այսքանը...»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА