o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲՈԼՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ»

26.07.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲՈԼՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ»

Վանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 6 երկրի շուրջ 120 ըմբիշ: Հայաստանի մարզական պատիվը այս մրցաշարին պաշտպանում էր մոտ 40 ըմբիշ, որոնցից մեկական արծաթե մեդալներ նվաճեցին Միհրան Ջաբուրյանն (57 կգ) ու Արսեն Հարությունյանը (61 կգ): Հայերից բրոնզե մեդալների արժանացան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի միջազգային 24-րդ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց մրցաշարը եւ հայ ըմբիշների ելույթները. «Մրցաշարից, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Բազմաթիվ մարզիկներ էին ժամանել, եւ կար մրցակցություն: Մեր ըմբիշների մեծամասնությունը եւս մասնակցում էին մրցաշարին, ունեցանք մրցանակակիրներ: Վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ սա մեր վերջին ստուգողական մրցաշարն էր: Մեր երկու ըմբիշները՝ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեցին եզրափակիչ գոտեմարտերում: Արսենի համար Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին մրցաշարն է, դեռ ժամանակ ունի եւ կաշխատի իր սխալների վրա: Այսօր պարտությունը նրա համար դաս կլինի, կարող եմ ասել, որ այս պարտությունը Արսենին շատ բան տվեց»:

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանն իր անվան 24-րդ միջազգային մրցաշարից հետո եւս պատասխանեց լրագրողների հարցերին. «Լավ տրամադրություն ունեմ: Արդեն ավարտվում է 24-րդ մրցաշարը, եւ կսկսենք պատրաստվել 25-րդ հոբելյանական մրցաշարին: Այն ավելի մեծ, ավելի հետաքրքիր, ավելի շատ թիմերով կլինի: Իմ կարծիքով՝ այս մրցաշարը ոգեւորում է մեր ազատ ոճային ըմբիշներին, անգամ այս գոտեմարտերը նայելը նրանց համար մեծ խթան է: Ես մեծ հույսեր ունեի Արսեն Հարությունյանից, բայց, իմ կարծիքով, նրա` Եվրոպայից հետո ունեցած վնասվածքը խանգարեց, չէր հասցրել վերականգնվել եւ մարզավիճակ ձեռք բերել: Ուզում եմ նշել նաեւ, որ մենք բոլոր երիտասարդ ըմբիշներին էլ ուշադրություն ենք դարձնում»:

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի կունենա վարկանիշային աշխարհի առաջնությունը, որին արդեն իսկ պատրաստվում են հավաքականներն ուժեղագույն կազմերով` Օլիմպիական ուղեգրեր նվաճելու պատրաստակամությամբ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА