o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ՇՇԵՐՈՎ «ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼ» ԳԱՐԵՋՈՒՐ «ԶՈՎՔՈՒՄ»

26.07.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ՇՇԵՐՈՎ «ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼ» ԳԱՐԵՋՈՒՐ «ԶՈՎՔՈՒՄ»

Պարզվում է, որ «Ալեքսանդրոպոլ» գարեջրի շշի մեջ կարող է լինել ոչ թե կես լիտր, այլ, ասենք, 0,2 կամ 0,3 լիտր գարեջուր: Ինչպես մեզ հայտնեց խմբագրություն դիմած սպառողը, նախօրեին այդպիսի կիսադատարկ շշեր է գնել «Զովք» սուպերմարկետից: Բանն այն է, որ «Ալեքսանդրոպոլի» շշերը մուգ ապակուց են, եւ դժվար է տեսնել դրա պարունակությունը: Արդյունքում՝ ստացվում է, որ Գյումրու գարեջրի գործարանը` խանութներին մատակարարում է կեղծ ու անորակ գարեջուր խաբելով ու թալանելով սպառողներին: Գործարանի տերն է տխրահռչակ Սամվել Բալասանյանը, որը միաժամանակ Գյումրու քաղաքապետն է դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից եւ ճարպկություն ունեցավ պահպանել իր պաշտոնը մինչ այսօր: Ո՞վ է պատասխան տալու սպառողին խաբելու համար, ինչպե՞ս են կիսադատարկ շշերը հայտնվել շուկայում: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Գյումրի գարեջուր» ընկերության մարքեթինգի գծով օգնական Ֆելիքսից (ինչպես ներկայացավ), ով ասաց.

Ապրանքների վերամշակում, նավթամթերքի վաճառք. Ղազախական ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

- Մեծ արտադրություն է, հնարավոր է՝ նման բան պատահած լինի, թյուրիմացություն է ընդամենը:

- Իսկ ո՞վ է պատասխան տալու այդ «թյուրիմացության» համար, որի արդյունքում մարդիկ տուժում են ֆինանսապես եւ բարոյապես: Շուկա հանելիս չե՞ք ստուգում ինչպես հարկն է:

- Դե՛, հազարից մեկ է նման բան լինում: Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը, կարող ենք իրենց մի քանի շիշ տալ՝ որպես փոխհատուցում եւ ներողություն խնդրել թյուրիմացության համար:

Գազի և բենզինի շուկայով պետք է լուրջ զբաղվենք` հանրությունը մեզ մեղադրում է, և ոմանք էլ «առիթավորվում» են. վարչապետ

Չե երեւում է, որ կեղծ ապրանք շուկա հանելուց զատ Ֆելիքսը մարդկանց ծաղրելու սովորություն ունի: Նկատի ունենք, որ ինչպես մանրամասնեց մեզ դիմած քաղաքացին, գարեջուրը գնել էր երեւանյան տապի պահին իր հյուրին հյուրասիրելու, զովացնելու համար: Դե, պատկերացրեք հյուրասիրողի վիճակը, երբ հյուրը բացում է շիշը եւ տեսնում այն կիսադատարկ: Այսինքն, խնդիրը ոչ թե միայն խաբված լինելն է, այլ այն բարոյական հարվածը, որն այդ պահին կրում է հյուրասիրողը: Ու տեսնես մենեջերի օգնական Ֆելիքսի պատկերացմամբ մի քանի շիշ գարեջրով հնարավոր է նաեւ մարդկանց բարոյական վնա՞սը փոխհատուցել: Եթե սույն գարեջրագործներն այդպես են մտածում, ապա ստացվում է, որ նրանց մոտ բարոյականության հետ կապված կասկածելի պատկերացումներ կան: Նշենք նաեւ, որ քաղաքացու տեղեկացմամբ, գնել է երկու շիշ գարեջուր, եւ երկուսն էլ կիսադատարկ են եղել: Եթե ընկերության ներկայացուցիչը կիսադատարկ շշի փաստը «հազարից մեկ պատահող թյուրիմացություն» է համարում, ապա պետք է նկատել, որ կոնկրետ դեպքում հազարից մեկ չէ, այլ՝ հազարից երկուս: Եվ երբ երկուսն էլ բաժին է ընկում մեկ մարդու, ապա թյուրիմացության վարկածը դառնում է խիստ կասկածելի: Ամեն դեպքում, սա աղաղակող խախտում է, ուստիեւ նշված ահազանգի հետքերով դիմեցինք նաեւ ՏՄՊՊՀ: Այս կառույցից մեզ պատասխանեցին, որ կուսումնասիրեն խնդիրը եւ արդյունքների մասին կտեղեկացնեն: Այնպես որ, այս պատմությունը դեռ իր շարունակությունը կունենա:

Նախարարը ճիշտը չի ասում, շաքարազազի շուկայում 92 տոկոսանոց մոնոպոլիա կա

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА