o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են S-400-ների համատեղ արտադրության բանակցությունները

26.07.2019 13:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են S-400-ների համատեղ արտադրության բանակցությունները

Ռուսաստանի զինամթերքի արտահանությամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասերը Թուրքիայում արտադրելու ուղղությամբ բանակցությունները երկու երկրների միջև շարունակվում են:

Աշխարհի ամենահարուստ բնակչությունն ունեցող երկրների ցանկում Թուրքիան 47-րդն է

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Միխեևը հայտնել է, որ Ս-400-ների մատակարարմամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը ամրապնդվել է:

«Ցանկանում ենք մեր համագործակցությունը հասցնել այն մակարդակի, որ համատեղ շահ հետապնդող ծրագրեր իրականացնենք հատկապես օդային պաշտպանության համակարգերի և ուղղաթիռների արտադրության ոլորտում»,- նշել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА