o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

26.07.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրեց այս տարվա առաջին կիսամյակի հայաստանյան տնտեսության վիճակը: Այն մեկ բան է ցույց տալիս՝ չնայած հայաստանյան իշխանական վերնախավի «հեղափոխական» լավատեսության, չնայած բոլոր սահմաններն անցնող վիճակագրական թվանկարչության, այնուամենայնիվ, որ տնտեսությունը գահավիժում է անդունդը, վիճակագիրներն էլ չեն կարողացել թաքցնել:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՔԱՆ Է ԹԱՆԿԱՑԵԼ ԿՅԱՆՔԸ

Սկսենք տնտեսական ակտիվություն կոչվող ցուցանիշից (ՏԱՑ): Սա այն գործիքն է, որով նորմալ երկրներում ներկայացնում են, թե տնտեսվարողներն ինչ տրամադրություններ ունեն, դրանից էլ բխում է, թե ինչ ներդրումներ են արվում, եւ տնտեսությունն ինչ դինամիկայի մեջ է: Եվ ահա հայաստանյան ՏԱՑ-ը տարեսկզբից սկսած բուռն թռիչքի մեջ էր՝ անցած տարվա համապատասխան ամսվա համեմատ ունենալով 7.5-ից սկսած, մինչեւ 9-9.5 տոկոս աճ: Բայց երեւի պաշտոնական վիճակագիրներն էլ ի վերջո հասկացան, որ նման շքեղ թվեր ցույց տալով, ոչ թե ինչ-որ բան են քարոզում, այլ ընդամենը իրենք իրենց են դնում ծիծաղելի վիճակի մեջ: Այսպես, մի կողմից՝ նույն պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է անցած տարվա հանեմատ ներդրումային խայտառակ իրավիճակ՝ անցած տարվա համեմատ մոտ 3-4 անգամով անկում: Եվ բոլորի համար էլ պարզ է՝ եթե ներդրողները գլխապատառ փախչում են Հայաստանից, էլ ի՞նչ տնտեսական ակտիվության մոտ 10 տոկոսանոց աճ կարող է լինել: Եվ ահա, կիսամյակի վերջին ամսվա՝ հունիսի դրությամբ իրենց ջանասիրությունը զսպելով, ներկայացրին ընդամենը ՏԱՑ-ի 3.4 տոկոս աճ՝ անցած տարվա հուլիսի համեմատ (տե՛ս աղյուսակը): Արդյունքում, առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմեց 6.5 տոկոս: Սակայն այդ զսպվածությունը միանգամայն այլ հարց է առաջ բերում. որեւէ պաշտոնական այր, Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ կարո՞ղ է քիչ թե շատ լուրջ պատասխան տալ, թե այդ ինչպե՞ս կարող է մի երկրի տնտեսություն, որտեղ մի ամիս առաջ կար 7.3 տոկոս ակտիվության աճ, երկու ամիս առաջ՝ 9.5 տոկոս, ունենալ կտրուկ անկում՝ մինչեւ 3.4 տոկոս: Հուշենք. տնտեսական ակտիվությունը մի այնպիսի հասկացություն չէ, որը կարող է մեկ-երկու օրում ի հայտ գալ: Բիզնեսը ամիսներով չափում-ձեւում է, թե կարո՞ղ է սկսել ակտիվություն դրսեւորել, կամ ակտիվությունը թուլացնել: Այսինքն, իրականում ՏԱՑ-ի դինամիկան բավականին դանդաղ փոփոխություն ենթադրող հասկացություն է, այստեղ անգամ 1-2 տոկոսն է համարվում թռիչքային: Չնայած դրան, ունենք երկու ամսում ՏԱՑ-ի աճի մոտ 3 անգամանոց անկում: Նման բան չի լինում, բայց եթե ունենք, ապա դա միանգամից կասկածի տակ է դնում երկու ամիս առաջվա 9.5 տոկոս ներկայացված աճը: Չնայած` իրականում հունիսի 3.4 տոկոսն էլ է խիստ կասկածելի. մի երկրում, որտեղ եռամսյակային ներդրումները մի 30 միլիոն դոլարի չափով են, այսինքն ամսականը՝ մի 10 միլիոնի (այսինքն ոչ թե նոր, այլ ինֆլյացիայի, մաշվածության եւ նման այլ պատճառներով գործող բիզնեսները եղած մակարդակին պահելու ուղղությամբ ներդրումներ չեն արվում), չի կարող լինել տնտեսական ակտիվության որեւէ աճ: Բայց եթե ՏԱՑ-ի հարցում գոնե այդ զսպվածությունը կա, ապա մեկ այլ առանցքային ցուցանիշի՝ արդյունաբերության աճի հարցում բոլոր սահմաններից անցել են: Այսինքն, հունիսին՝ անցած հունիսի համեմատ ներկայացված է 12.8 տոկոս աճ: Չնայած, նման թռիչք ներկայացնում է արդեն երրորդ ամիսը, այն դեպքում, երբ մինչ այդ ներկայացված աճի 3-4 տոկոսի սահմաններում էր: Եվ նորից նույն հարցը. այդ ո՞ր ներդրումների հաշվին ենք ստացել մոտ 13 տոկոսանոց արդյունաբերական աճ... Լավ է, գոնե մեկ բան մեր վիճակագիրները վերջապես գլխի ընկան. երբ ներկայացնում են արդյունաբերության թռիչքային աճի ցուցանիշներ, պետք է միաժամանակ ներկայացնեն նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության աճի դինամիկա: Հակառակ դեպքում պետք է բացատրեն անբացատրելին՝ ինչպե՞ս կարող է առանց էներգիայի արդյունաբերությունը թռչել: Արդյունքում, հունիսի համար ներկայացրել են էլեկտրաէներգիայի արտադրության 4.8 տոկոս աճ: Բայց մեկ է, կիսամյակային ցուցանիշներում պատկերը փոխել չեն կարողացել. ներկայացրել են արդյունաբերության 6.9 տոկոս աճ՝ էլեկտրաէներգիայի արտադրության 5.5 տոկոս անկման պարագայում: Իսկական նոբելյան մրցանակի արժանի իրավիճակ. սկսել ենք առանց էներգիայի արտադրանք թողարկել, այն էլ՝ որեւէ ներդրում չկատարելով: Հետո էլ «չարախոսները» ասում են, թե Նիկոլը կախարդական փայտիկը կորցրել է: Վերջապես, նաեւ գյուղատնտեսությանը վերաբերող տվյալ ունեցանք, բայց ավելի լավ էր չունենայինք: Այսպես, այստեղ գերանկում է՝ 7.4 տոկոսանոց: Չնայած, ավելի լավ է, այստեղ կոնկրետ ցուցանիշները ներկայացնենք: Այսպես, եթե անցած տարի ունեցել ենք մոտ 270 միլիարդ դրամի գյուղատնտեսական համախառն արտադրանք, ապա այս տարի այն նվազել է մինչեւ 248 միլիարդ (ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով): Մինչդեռ իրողությունն այն է, որ մեր առանցքային գյուղմթերքների գներն աճել են շատ դեպքերում տասնյակ տոկոսներով: Իսկ դա նշանակում է, որ արտադրանքի ծավալների առումով ունեցել ենք շատ ավելի ծանր անկումներ, քան ներկայացված 7.4 տոկոսն է... Կարճ ասած, «շատ լավ արեցին»՝ Գյուղատնտեսության նախարարությունը վերացնելով. մի բան, որ չունենք, նախարարությունն ինչների՞ս է պետք: Նշենք միայն, որ մեկ տարի առաջ ունեինք գյուղատնտեսության 5.5 տոկոս աճ, թեեւ այն ժամանակվա նախարարն էլ մի առանձնապես բանի պետք չէր: Շինարարության աճը հունիսին կազմել է ընդամենը 0.6 տոկոս, թեեւ սա այն ոլորտն է, որը դեռ տարվա սկզբներին ուներ 20 տոկոսից ավել աճ եւ դարձել էր մեր «հեղափոխականների» հպարտությունը:Ծառայությունների աճը նվազել է մինչեւ մոտ 10 տոկոս, սակայն սա էլ իր հերթին էր տարեսկզբյան հպարտությունների թվում՝ 15-20 տոկոսի հասնող աճով: Ընդ որում, այս ուղղությամբ անցած տարվա հունիսին կիսամյակին ունեինք 21.2 տոկոս աճ: Անցած երկու ամիսների արտահանման աճին էին «հավեսով վեր թռցրել»՝ հասցնելով 10-12 տոկոսի՝ խորը անկումներից հետո: Եվ ահա հունիսին այդ 10-12 տոկոսը դարձել է 1.2, ու նորից նույն հարցը. իսկ ինչի՞ հաշվին էին մեկ-երկու ամիս առաջվա թռիչքները, ո՞ւր կորեն այդ գործոնները:

«ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ»

Կարճ ասած, որ կողմից ներկայացված վիճակագրությանը մոտենում ես, տարաբնույթ հարցերի եւ անլուրջ պատկերների պակաս չկա: Բայց լավ, ասենք հավեսով թվեր նկարեցիք, ի՞նչ է փոխվում, չէ՞ որ ամեն մի քաղաքացի էլ մտնում է խանութ, տեսնում, ասենք, 350 դրամանոց լոլիկն ու հասկանում, որ եթե հայաստանյան ամենատարածված (հատկապես այս սեզոնին) գյուղմթերքի գներն են այդ խայտառակ վիճակին, ուրեմն մնացած բոլոր հարցերում էլ վիճակը նույնն է:

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА