o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ԵՎՐԱՍԻԱ. ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓ

26.07.2019 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԵԾ ԵՎՐԱՍԻԱ. ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓ

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱԺԻԼԻՍԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՈՒՌԼԱՆ ՆԻԳՄԱՏՈՒԼԻՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ԳԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Աշնանը Ղազախստանի մայրաքաղաքը կդառնա ոչ միայն մեր երկրի, այլեւ Եվրոպայի եւ Ասիայի բոլոր երկրների համար կարեւոր միջոցառման անցկացման վայր: 2019թ. սեպտեմբերի 23-24-ին Նուռ-Սուլթան քաղաքում տեղի կունենա Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների IV-րդ խորհրդակցությունը` «Մեծ Եվրասիա: Երկխոսություն: Վստահություն: Գործընկերություն» թեմայով:

Նազարբաևին մարմնավորած դերասանը դարձել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր

Թեման, որն առաջադրել է Ղազախստանը, արտահայտում է Եվրոպայի եւ Ասիայի երկրների միջեւ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման ուղղությունը Եվրասիայի տարածքում անվտանգ եւ կայուն զարգացում ձեւավորելու նպատակով: Եվրասիան իրենից ներկայացնում է ժամանակակից աշխարհի կմախքը, այն տարածքով ամենամեծ մայրցամաքն է, որն ընդգրկում է երկրագնդի բնակչության 65%-ը, էներգետիկ ռեսուրսների 75%-ը եւ գլոբալ ՀՆԱ-ի 40%-ը: Դրա հետ մեկտեղ, տնտեսական համակարգերի ոչ միատեսակությունը, մայրցամաքի մասերի միջեւ զարգացման մակարդակի հսկայական անհամաչափությունը, ինչպես նաեւ ռեգիոնալացման ուժեղացող թրենդը թույլ չեն տալիս խոսել Եվրասիայի մասին որպես միասնական տնտեսական սուբյեկտի: Առեւտրատնտեսական փոխադարձ կախվածության ձեւավորված մակարդակը պահանջում է բոլորից ավելի սերտ փոխգործակցություն եւ Եվրասիայի երկրների շահերի հաշվի առնում: Ղազախստանի գլխավոր ուղերձն ամփոփված է Եվրասիայի դիրքավորման մեջ` իբրեւ հարթակի եւ գործընկերության սկզբունքորեն նոր մոդելի այս կամ այն երկրների միջեւ ծագող հակասությունների կոլեկտիվ, համատեղ լուծման փորձարկման, ինչպես նաեւ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հիման վրա: Ղազախստանի Առաջին Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` «Եվրասիական ինտեգրման գաղափարը» հրապարակվել էր 1994թ. եւ, անցնելով զարգացման մի շարք փուլեր, այսօր իր իրագործումն է գտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության մեջ: Այսպիսով, այս տարի լրացավ եվրասիական ինտեգրման մասին նրա նախաձեռնության 25 տարին: Հետագայում, ամբողջ եվրասիական մայրցամաքում գործընկերության կերտման ռազմավարական նախաձեռնությունը, որն առաջարկել էր Նուրսուլթան Նազարբաեւը, ամրացվեց Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Աստանայի հռչակագրում 2010 թվականին: Կազմակերպության անդամ-պետությունները հայտարարեցին ընդհանուր եւ անբաժանելի եվրատլանտյան եւ եվրասիական հանրության սկզբունքին իրենց նվիրվածության մասին: 2015թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից իր ելույթում Ղազախստանի Առաջին Նախագահն առաջադրեց «Մեծ Եվրասիայի» ստեղծման գաղափարը, որը ենթադրում է միասնական ինտեգրացիոն նախագծի մեջ միավորել Եվրասիական տնտեսական միությունը, Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտին եւ Եվրոպական միությունը: «Մեծ Եվրասիա» աննախադեպ նախագիծը նախատեսում է տվյալ միավորումների եւ նախաձեռնությունների աշխատանքի ներդաշնակեցում, ներառյալ նրանց մասնակիցների միջեւ առեւտրական հարաբերությունների ներդաշնակեցումը, տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացումը, էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացիան, ներդրումային համագործակցության ընդլայնումը եւ տնտեսական փոխգործակցության այլ հարցեր: 2019թ. ապրիլին Պեկինում անցած «Մեկ գոտի, մեկ ուղի» Միջազգային համագործակցության երկրորդ համաժողովի նստաշրջանում Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկեց համաշխարհային հանրությանը ստեղծել նոր աշխարհաքաղաքական «Երեք Դ» իրողությունը, որը նշանակում է «Երեք երկխոսությունների» հաստատման անհրաժեշտություն: Առաջին երկխոսությունն առնչվում է գլոբալ մակարդակին` դա ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Եվրոպական միության միջեւ երկխոսությունն է: Երկրորդ երկխոսությունն անհրաժեշտ է Եվրասիայի մակարդակում Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների մասին խորհրդակցության եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներուժերի միավորման նպատակով: Երրորդ երկխոսությունը համակարգային տնտեսական երկխոսություն է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, Համագործակցության Շանհայի կազմակերպության եւ Հարավ-արեւելյան Ասիայի երկրների ասոցացիայի միջեւ: Այս ձեւաչափում տնտեսական կոոպերացիայի զարգացումն ի վիճակի է, առաջինը, հզորագույն ազդակ հաղորդել մեր երկրների զարգացմանը, տնտեսությունների աճին եւ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Երկրորդ, ստեղծել դիվերսիֆիկացիայի մրցունակության ամրապնդման, բիզնեսի կլիմայի բարելավման եւ պետությունների ներդրումային գրավչության բարձրացման նոր աղբյուրներ: Երրորդ` փոխակերպվել ազդանշանի Մեծ Եվրասիայի գլոբալ դերի բարձրացման համար: Վերը շարադրված երկխոսությունների գործարկումը համապատասխանում է Եվրոպայի եւ Ասիայի բոլոր երկրների ընդհանուր շահերին եւ կնպաստի միավորված Եվրասիայի կայուն ապագայի համար փոխադարձ կապի ձեւավորմանը: Այդ պատճառով, Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ խորհրդակցության հիմնական նպատակը Եվրոպայի եւ Ասիայի պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարների, ինչպես նաեւ միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների միջեւ ուղիղ բազմակողմ երկխոսության հաստատումն է Եվրասիայի տարածքում փոխգործակցության եւ համագործակցության հետագա խորացման եւ ընդլայնման համար: Պետությունների քաղաքական եւ տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների որոշման գործում խորհրդարանների դերը լուրջ հենք կհանդիսանա փոխգործակցության ընդհանուր կետերի եւ տարածաշրջանային եւ մայրցամաքային մակարդակներում փոխադարձաբար ընդունելի որոշումների փնտրտուքի համար:

Ղազախստանի նախագահն առաջարկել է Սենատի նախագահ ընտրել Նազարբաևի դստերը

Օրակարգի գլխավոր տարրեր կարող են դառնալ.

- Եվրասիական տարածքի տնտեսական զարգացման հիմնական սկզբունքների համաձայնեցումը: Այստեղ առանցքային պայման է հանդիսանում «Մեծ Եվրասիայի» ինտեգրացիոն ներուժի լիարժեք բացահայտումը, այդ թվում` տրանսպորտային-տարանցիկ ենթակառուցվածքի զարգացման, փոխադարձ առեւտրի մեծացման, ինդուստրիալ եւ ինովացիոն համագործակցության ընդլայնմանԵվրասիայի պահի»` միջազգային քաղաքական եւ տնտեսական հանգամանքների եզակի զուգորդման վրա հասնելու) միջոցով:

Ղազախստանի կառավարությունը կմարի 500 հազար քաղաքացիների պարտքերը՝ ծանր դրության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար

Երկխոսության ալգորիթմի քննարկումը մշակութային-հումանիտար կապերի եւ եվրասիական տարածքում միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման միջոցով:

Եթե անդրադառնանք միջոցառման պատմությանը, հարկ է նշել, որ տվյալ համաժողովի նախաձեռնողներն էին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դուման եւ Կորեայի Հանրապետության Ազգային Ասամբլեան: Նախորդ երեք խորհրդակցությունները գումարվել են Մոսկվայում (2016թ. ապրիլ), Սեուլում (2017թ. հունիս) եւ Անթալիայում (2018թ. հոկտեմբեր) եւ դարձել են արդյունավետ հարթակ համագործակցության արդիական հարցերի քննարկման համար եվրասիական մայրցամաքի երկրների կայուն զարգացման եւ բարեկեցության շահերից ելնելով: Տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների ձեւաչափը: Մոսկվայում առաջին հանդիպմանը մասնակցում էին պատվիրակություններ 19 երկրներից, Սեուլում` 26 երկրներից, Թուրքիայում` 38 երկրներից: Եվ այժմ, նման մակարդակի խորհրդարանական միջազգային միջոցառում կանցկացվի Ղազախստանում: Նուռ-Սուլթանում միջխորհրդարանական համաժողովի են հրավիրվել Եվրոպայի եւ Ասիայի 84 երկրների խորհրդարանների նախագահներ եւ 16 միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: Ներկայումս մենք մեծ կազմակերպչական-նախապատրաստական աշխատանք ենք տանում: Այսօր իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 50 երկրներից խորհրդարանականներ: Այդ թվում` առաջին ղեկավարների մակարդակով` 43 երկրներից: Իրենց մասնակցությունը հաստատել են բոլոր 16 միջազգային կազմակերպությունները: Եվրոպայի եւ Ասիայի երկրների հեղինակավոր խորհրդարանականների մասնակցությունը համաժողովի աշխատանքին թույլ կտա մտքեր փոխանակել ժամանակակից զարգացման արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ ստանալ Եվրասիայի համար «համընդհանուր շահումի» կենսունակ մոդելի առաջմղման համար տեսլական եւ գործնական դեղատոմսեր: Մենք հույս ունենք, որ բանավեճի արդյունքում կընդունվի եզրափակիչ փաստաթուղթ` խոսնակների համատեղ հայտարարություն, որը կարտահայտի խորհրդարանականների հայացքները եվրասիական մայրցամաքի հետագա զարգացմանը մեր ընդհանուր ապագայի ճանապարհին: Ընդհանուր առմամբ, գալիք համաժողովը կնպաստի եվրասիական տարածքում համակողմանի փոխգործակցության եւ համագործակցության ամրապնդմանը, միջխորհրդարանական շփումների եւ գործընկերության զարգացմանը:

Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահին՝ հաղթանակի կապակցությամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА