o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռուսական պատժամիջոցների ազդեցությունը Ջավախքում չի նկատվում». Հենզել Մկոյան

26.07.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ռուսական պատժամիջոցների ազդեցությունը Ջավախքում չի նկատվում». Հենզել Մկոյան

Վրաստանի Սահմանադրության համաձայն` 2020 թ.-ին պետք է անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, իսկ 2024-ին` համամասնական ընթացակարգով: Սակայն իշխող քաղաքական ուժը` «Վրացական երազանքը», որոշել է բավարարել վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած մեծամասշտաբ հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջները եւ եկող տարի անցկացնել համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ` զրոյական խոչընդոտով: Այս առումով արդեն իսկ որոշակի նախընտրական լարվածություն կա նաեւ Ջավախքում, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող խմբակցության հայազգի պատգամավոր ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԻ հետ:

Երեւանում մեկնարկել է 3-րդ հայ-վրացական իրավաբանական համաժողովը

«ԻՆՉ ԱՍԵՆՔ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»

Պարոն Մկոյան, նախընտրական ի՞նչ տրամադրություններ կան Ջավախքում, եւ ինչպե՞ս է լինելու Ձեր մասնակցությունը գալիք ընտրություններին:

Իհարկե, լավ կլիներ, որ Ջավախքում լինեին մեծամասնական ընտրություններ, քանի որ մենք փոքրամասնություն ենք, եւ պետք է մեր լիդերն անպայման լինի, որ մեր հոգսերը, խնդիրներն ինչ-որ կերպ կարողանանք բարձրաձայնել նրա միջոցով: Այսինքն` նա լինի կապ ժողովրդի եւ կենտրոնական իշխանությունների միջեւ: Բայց քանի որ ընդդիմությունն այդ հարցը շատ խիստ դրեց, հիմա խորհրդարանի մեծամասնությունը համաձայնել է, ու 2020 թվականին տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ: Որքանով տեղյակ եմ, օրենքների մեջ պետք է փոփոխություն լինի: Ինձ մեր կենտրոնական կուսակցությունից ասել են, որ էլի 4 տեղ` Նինոծմինդան, Ախալքալաքը, Մարնեուլին, Աջարիան դե ֆակտո կունենան իրենց թեկնածուն եւ էլի առաջին 10-յակում կոնկրետ մի լիդերի վրա կկանգնեն: Այսինքն` այդ մարդը, որ անցնի, նորից պետք է պատասխան տա այդ շրջանների համար: Իսկ մինչ այդ, նախ պետք է փոխվի Սահմանադրությունը, դեռ չի փոփոխված, երեւի աշնանը կսկսվի գործընթացը:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Կարծում եք` համամասնական ընտրակարգը ձեռնտու չէ՞ Ջավախքին:

Ժողովուրդն էլի համաձայն է, մենք ասել ենք մեր կամքը, բայց շատ հարցեր կան: Օրինակ` մեծամասնական պատգամավորը, ինչպես ես, ամիսը երկու անգամ ընդունելություններ եմ կազմակերպում թե՛ Նինոծմինդայում, թե՛ Ախալքալաքում: Մարդիկ գալիս են, իրենց հարցերն են տալիս, խնդիրներ են լուծվում: Իսկ երբ արդեն լինում է համամասնական պատգամավոր, մի քիչ դժվարացնում է վիճակը: Մեր շրջանի համար գոնե պետք է հատուկ ինչ-որ փոփոխություն անեն:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

Նախընտրական խմորումներ նկատվո՞ւմ են այսօր Ջավախքում:

Այո՛, նկատվում է արդեն: Իրար դեմ գրում են եւ այլն, դե, ինչ ասենք, քաղաքական պայքար է...

«ՋԱՎԱԽՔՆ ԱՅՍՕՐ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԱՅԴ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՐԱԳ ՎԵՐՋԱՆԱ»

Թիֆլիսում վերջին շրջանում տեղի ունեցան նաեւ հակառուսական ակցիաներ` կապված Վրաստանի խորհրդարանում կատարված միջադեպի հետ: Այդ ամենից հաջողվե՞ց զերծ մնալ հայազգի պատգամավորներին եւ ընդհանրապես` Ջավախքին:

Թալանել են պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Ջավախքն այսօր ուզում է, որ այդ կոնֆլիկտն արագ վերջանա, որովհետեւ Ջավախքից շատ մարդիկ են աշխատում Ռուսաստանում: Այդ կոնֆլիկտն ազդեց նաեւ տուրիզմի վրա, արդեն զգացվում է, որ զբոսաշրջիկների թիվը քչացել է, բայց, երեւի, առկա խնդիրները կլուծվեն:

Իսկ ռուսական պատժամիջոցնեը որեւէ ազդեցություն ունեցա՞ն Ջավախքի վրա:

Ճիշտն ասած, դեռ չի նկատվում, ես գոնե չեմ նկատել:

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ»

Վրաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական լարվածության ֆոնին «Սասնա ծռերը» կոչ էին անում ջավախահայությանը զուսպ մնալ, չմասնակցել ցույցերին, ռուսական «ծուղակը» չընկնել: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

Չեմ ուզում այդ հարցին պատասխանել:

«ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉ ՇԱՏ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ»

Հենց Ջավախքի քթի տակ գործում է Կարս-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ նորակառույց երկաթգիծը: Այս առումով ի՞նչ մտահոգություններ ունեք:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Չեմ տեսնում մտահոգություններ: Ո՛չ մի անգամ, ո՛չ մի օր, ո՛չ մի ժամ չի եղել այդ հարցով բողոք: Այո, երկաթգիծը աշխատում է, բայց ոչ շատ ծանրաբեռնված:

Իսկ որքանո՞վ է մտահոգիչ այն, որ Ջավախքի մի շարք դպրոցներում այս տարի սեպտեմբերին չեն լինելու առաջին դասարանցիներ:

Այդտեղ խնդիր չկա, ուղղակի, այդ դպրոցները, որ պետք է գնային սովորելու, աշակերտները գնացել են ուրիշ դպրոցներ: Մյուս դպրոցն ավելի բարձր է մակարդակով, ուսուցիչներն ավելի բարձր որակով են դասավանդում, վերջերս քննության են մասնակցել: Դպրոց կար, որ արդեն մի երկու տարի առաջ երկու դասարան էր բացել, հիմա 4-ն է բացվել, դրա համար էլ մյուսը տուժել է:

Գնացեք գրադարան, կարդացեք ու իմացեք, թե ով է եղել Նժդեհը. ռուս պատգամավորը հոդված է հրապարակել

«ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆ 100 ՏՈԿՈՍՈՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ ԿՎԵՐՋԱՆԱ»

Յուրաքանչյուր անգամ Ջավախք գալիս` առաջին հերթին խնդիրների շարքում անդրադառնում ենք ճանապարհներին: Այսօր ի՞նչ իրավիճակ է:

– 100 տոկոսով կարող եմ վստահեցնել, որ մեծ աշխատանքներ են գնում: Խոսել ենք մեր վարչապետի, մեր ենթակառուցվածքների նախարարի հետ, ու որոշված է, որ այս տարի Նինոծմինդայից մինչեւ հայկակական սահմանը 100 տոկոսով ասֆալտապատումը կվերջանա: Բացի դրանից, Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհների վերանորոգման 19 միլիոնանոց տենդերն արդեն շահած է, որը մյուս տարի հունիսին պետք է ավարտի աշխատանքները: Ասֆալտապատում է ընթանում նաեւ մի շարք գյուղեր տանող ճանապարհներին: Ընդհանուր առմամբ` 148 կմ ասֆալտապատումն այս տարի կվերջացնենք: Կարող եմ ասել, որ մյուս տարի այս նույն ժամանակահատվածում կտեսնեք, որ այդ աշխատանքների 95 տոկոսը կատարված է:

ԼՈՒԼՈՒՆ ԴԱՐՁԱՎ ՏՈՆԱԾԱՌԻ ԽԱՂԱԼԻՔ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ջավախք-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА