o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՐՑ

26.07.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՐՑ

Բավականին ուշագրավ տեղեկատվությամբ հանդես եկան ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ: Ըստ այդմ. «Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը գտնվում են սահմանամերձ գոտում՝ զորամասերի ստուգման համար... Գեներալ-գնդապետ Հասանովը ստուգել է ստորաբաժանումների մարտունակության մակարդակը, հետեւել հակառակորդի առաջապահ դիրքերին»:

1920 ԹԻՎԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ

 

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Իհարկե, պաշտպանության նախարարի հիմնական գործառույթներից մեկը զորքերն ու առաջնագծի իրավիճակի վերահսկողությունն է: Սակայն այս դեպքում կարեւորը ոչ թե այդ ստուգումների բուն փաստն է, այլ, որ այն իրականացվել է Ալիեւի հատուկ հանձնարարությամբ, եւ արդյունքները, բոլոր քարոզչական ճոխություններով, լայնորեն ներկայացվել: Այսինքն, որ այս կերպ Բաքուն փորձում է մեսիջ հղել, թե իրենք սահմանին կազմ պատրաստ նստած են, եւ պետք է միայն հարձակվելու հրաման տալ, հասկանալի է: Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ հենց այս պահին նման ցուցադրական մեսիջի կարիք զգացվեց: Արցախյան բանակցություններն այս պահին հանդարտ փուլում են: Հիշեցնենք, Վաշինգտոնում տեղի ունեցած ԱԳ նախարարների վերջին հանդիպումներից հետո Մամեդյարովը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները փաստաթղթեր են ներկայացրել կողմերին (ըստ ամենայնի, խոսքը ՄԽ-ի հայտնի վեց կետանոց ծրագրի մասին է), որոնք պետք է երկու-երեք ամիս քննարկեն, ու դրան կհետեւի նախարարների հերթական հանդիպումը: Այսինքն, ներկայիս հանդարտեցումը հենց այդ մտածելու ժամանակն է, որը մոտավորապես սեպտեմբերի սկզբներին կավարտվի:  Բայց ահա նախօրեին այդ հանդարտ «մտածելու փուլը» մի փոքր խաթարվեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի՝ Արցախի Հանրապետություն այցով եւ ԱՀ նախագահի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումով: Նկատենք, եթե բանակցային գործընթացը «մտածելու փուլում» է, ապա այդ պահին Կասպրշիկի Արցախ գալն առնվազն տարակուսանքներ է առաջացնում. ի՞նչ ուներ այստեղ անելու: Պաշտոնական տվյալներով, Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ «քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր»: Վերջին ժամանակներս ինչ-որ արտառոց սահմանային միջադեպեր չեն եղել, եւ եթե Կասպրշիկի խնդիրը միայն դա ֆիքսելն է, ապա ենթադրելի է, որ «սահմանային կայուն վիճակի» մասին փաստը եւս կդրվի ԱԳ նախարարների սպասվող հանդիպման հիմքում՝ այս իմաստով. սահմանը կայուն է, ուրեմն պետք է առանց շեղվելու կենտրոնանալ բուն կարգավորման գործընթացի վրա: Եվ ահա այս ֆոնին ադրբեջանական հիշատակված հերթական ռազմականացված մեսիջն էլ սկսում է նմանվել հետեւյալին. «Սպասում ենք բանակցային առաջընթացի, հակառակ դեպքում զորքերը կազմ պատրաստ կանգնած են»:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

 

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՑ ԷԼԻ ԳԼՈՒԽ ՉՀԱՆԵՑԻՆՔ

Նկատենք, այսօրինակ զարգացումները միանգամայն ենթադրելի էին: Սակայն այդ իրավիճակով հանդերձ մեր բանակցողները դեռ խուսափում են անգամ միանշանակ հաստատել կամ հերքել, որ կա ՄԽ-ի ներկայացրած այդ փաստաթղթային փաթեթը: Ճիշտ է, Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո Մնացականյանը մի պահ հաստատեց, որ «փաստաթղթեր եղել են»՝ խուսափելով հետագա մանրամասնումներից: Բայց ահա ՀՀ ԱԳՆ-ն էլ Մամեդյարովի բացահայտումներից հետո ինչ-որ հերքումներ հնչեցրեց, սակայն էլի առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչն է հերքում: Իսկ ահա Մնացականյանը, նախօրեին Վրաստան կատարած այցի շրջանակներում, պատասխանելով հարցին, թե՝ «Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ Մամեդյարովը հանդիպումից հետո խոսում էր կոնկրետ փաստաթղթերի մասին: Առաջիկայում հանդիպում սպասվո՞ւմ է», ընդամենը արձագանքեց. «Այս հարցին անդրադարձ արդեն իսկ եղել է»: Ո՞ր անդրադարձի մասին է խոսքը, ինչպես միշտ, այս անգամ եւս Մնացականյանի խոսքը հասկանալու համար պետք է ընկնես «սուրճի բաժակ նայողների դռները»: Սակայն այդ խուսափողականությունը եւս շատ բան է ասում. եթե չլինեին ՄԽ-ի փաստաթղթերն ու այդ հիմքի վրա Մամեդյարովի հետ սպասվող հանդիպման հեռանկարը, Մնացականյանը հաստատ չէր վարանի միանշանակ պատասխան տալ՝ չկա նման բան: Իսկ ահա այս «ցրողականությունը» ակնարկել եւ ակնարկում է այն մասին, որ կան փաստաթղթեր եւ դրանց պատասխանելու համար տրամադրված ժամկետ: Պարզապես կա՛մ դեռ Մնացականյանը պատասխան չունի, կա՛մ ունեցած պատասխանը հայկական կողմի համար հրապարակայնացման ենթակա չէ: Ի վերջո, դա էլ հասկանալի է. ՄԽ-ի վեց կետանոց փաստաթուղթը ենթադրում է հողերի հանձնում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման եւ խաղաղարարների տեղակայում, ինչը հայաստանյան հանրության ընկալումների մեջ ֆիքսված է` որպես անընդունելի տարբերակ: Քանիցս նշելու առիթներ ունեցել ենք, որ իրավիճակը կարող էր միանգամայն այլ լինել, եթե պաշտոնական Ստեփանակերտը կողմ արտահայտվեր ՄԽ-ի ծրագրին: Սակայն դեռ Արցախում կայացած Անվտանգության խորհրդի հայտնի նիստից սկսած, ԱՀ նախագահը բոլորովին այլ բանի մասին է խոսում, որ պետք է կենտրոնանալ Արցախի անկախության միջազգային ճանաչման վրա՝ հենց դա էլ դնելով ՄԽ-ի կողմից տարվող բանակցությունների հիմքում: Իսկ եթե Հայաստանի իշխանություններն այլ տեսակետ ունեն, թող իրենք էլ, սեփական պատասխանատվությամբ, առաջ գնան: Ավելին, կան խոսակցություններ, որ մասնավորապես այս հողի վրա Սահակյանի եւ Փաշինյանի հարաբերությունները հասել են այնպիսի վատթարացման, որ արդեն անգամ անձնական շփումներն են դարձել անհնար: Մի խոսքով, որպեսզի ստանան պաշտոնական Ստեփանակերտի համաձայնությունը եւ Փաշինյանին ազատեն ողջ պատասխանատվությունը ստանձնելու բեռից, մեկ տարբերակ է մնում՝ Արցախում իշխանափոխությունը: Սակայն մինչ հերթական ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, իսկ արդեն աշնանը կարող է համանախագահ երկրներին վերջնական պատասխան տալու հարցը ամենասուր ձեւով մտնել օրակարգ: Ընդ որում, տարածաշրջանային իրավիճակը եւս, ինչպես եւ ենթադրել էինք, հենց այն ուղղությամբ է առաջ գնում, որը Արցախում ՄԽ-ի ծրագրով հանգուցալուծումը դարձնում է պահանջված եւ առաջնահերթ: Նկատի ունենք, որ եթե Իրանի հետ կապված ռուս-ամերիկյան այսքան սրված հարաբերությունները տեղափոխվեն պայմանավորվածությունների հարթություն, ապա դա միանգամից «կանաչ լույս» է վառելու Չինաստան-Եվրոպա բեռնափոխադրումների հայտնի գլոբալ ծրագրերի առաջ, որի պահանջներից մեկն էլ Արցախի շուրջ կայունությունն է, այդ թվում՝ ռուսական ուժերի կողմից այդ կայունությունը վերահսկելու երաշխիքով: Եվ ահա Իրանի շուրջ իրավիճակը, թեեւ վերջին օրերին հերթական անգամ տեղափոխվեց ծայրահեղ ռազմատենչության հարթություն, սակայն ինչպես ենթադրելու առիթ ունեցել էինք, դրան անմիջապես էլ հաջորդեցին խաղաղասիրական նոտաները: Հիշեցնենք, դեռ վերջին G-20-ից առաջ էր ամերիկյան կողմն անգամ բաց տեքստով խոսում, որ հույս ունի Մոսկվայի միջնորդությամբ բանակցային սեղանի շուրջ նստել Թեհրանի հետ: Եվ ահա ներկայիս գերլարվածության ֆոնին, սենսացիոն կարելի է համարել Իրանի նախարարների խորհրդի նիստում նախագահ Ռոհանիի հայտարարությունը. «Մենք միշտ պատրաստ ենք արդարացի եւ օրինական բանակցությունների, բայց ոչ հանձնվելու երկխոսության կամ բանակցային գործընթացի անվան տակ»: Արձագանքը չուշացավ. Պենտագոնի նորանշանակ ղեկավար Մարկ Էսփերը հայտարարեց. «Մեր ազդանշանը նրանց (Իրանին) շատ պարզ է, որ առանց որեւէ նախապայմանի ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում մենք ցանկանում ենք հանդիպել եւ խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերադառնալ բանակցություններին»: Ավելին, նախարարը նաեւ անդրադառնալով ծավալվող «տանկերային պատերազմին»՝ իրանական լցանավի կալանավորմանը բրիտանական իշխանությունների եւ բրիտանական լցանավի կալանավորմանը՝ Իրանի կողմից, նշեց. «Դա դառնում է ակն ընդ ական: Եվ մենք ցանկանում ենք խուսափել նման իրավիճակներից»: Եվ ահա մի շարք հեղինակավոր աղբյուրներ ֆիքսում են, որ այս կերպ Էսփերը ոչ միայն չմեղադրեց Իրանին, այլ նաեւ փաստացի այդ կոնկրետ հարցում հավասարության նշան դրեց Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ, ինչը բոլորովին այլ իրավիճակի մասին ակնարկ է:

ԱՐՑԱԽԸ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՉ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

ԲԱԲԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Կարճ ասած, եթե Իրանի հետ կապված այս դինամիկան պահպանվի (ու կարծես թե ամեն ինչ հենց դրան էլ տանում է), մեծ հավանականություն է ստանում գալիք աշնան սկզբներից սկսած Արցախի հետ կապված զարգացումների սպասելիքը: Իսկ դա ենթադրում է, որ կարող է նաեւ Բակո Սահակյանի պաշտոնանկության թեմայով եւս իրավիճակը սրվել, թեեւ վերջին օրերին նման միտումներ երեւում են: Խոսքն իշխանական աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված այն տեսակետի մասին է, որ Սամվել Բաբայանը կսկսի ճանապարհներ փակելու գործընթաց՝ փորձելով Սահակյանին պարտադրել հրաժարական տալ: Որքանով է իրատեսական Նիկոլի սարքած «հեղափոխության» կրկնությունն Արցախում, դա դեռ մի հարց է: Առավել եւս, որ Բաբայանի գրասենյակն էլ շտապեց արձագանքել, որ ծայրահեղորեն դեմ լինելով Սահակյանին, այնուամենայնիվ. «Սամվել Բաբայանը շատ լավ գիտի Արցախի ազատագրման գինը եւ նրա պահպանման բոլոր երաշխիքները: Արցախի ապակայունացմանը գնացող գործընթացները զուգահեռներ չեն կարող ունենալ Բաբայանի քաղաքական պատկերացումների հետ...»: Այսպիսով, հասնում ենք նույն հարցին՝ իրականում ո՞ւմ վրա է աշխատում Բաբայանը՝ ի՞ր, հայաստանյան իշխանությունների՞, թե՞ ինչ-որ այլ ուժի: Այն պարզ պատճառով, որ ճանապարհներ փակելու մասին տեղեկատվությունը կարելի է ընկալել ինչպես Բաբայանին ի ցույց դնելով՝ պաշտոնական Ստեփանակերտի վրա ճնշման փորձ, այնպես էլ ֆեյք տեղեկատվություն, որն էլ ավելի կսրի Սահակյան-Բաբայան հարաբերությունները՝ ավելի ռեալ դարձնելով բախման հնարավորությունը: Կարելի է մի քանի այլ վարկածներ էլ ներկայացնել, սակայն այստեղ ավելի տեղին կլինի հետագա զարգացումներին սպասելը: Ընդ որում, եթե անգամ Բաբայանը իրոք գնա ճանապարհներ փակելուն, դա բավարար կլինի՞ Արցախում իշխանափոխության համար, դա էլ է դեռ մեծ հարցականի տակ:

Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА