o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՋՐԲԱԺԱՆ ՀԱՅԻ ԵՎ ԱՂԲԻ ՄԻՋԵՎ

26.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՋՐԲԱԺԱՆ ՀԱՅԻ ԵՎ ԱՂԲԻ ՄԻՋԵՎ

Երեւանցիների աչքը լույս` Լեհաստանից բերվել են շուրջ 160 նոր աղբամաններ: Այնպես որ, հիմա տեղ-տեղ աղբի կույտերի միջից մի կերպ երեւացող աղբամանները գեղագիտական տեսակետից փոքր-ինչ ավելի սիրուն կլինեն: Բայց, իհարկե, աղբահանությունը դրանից չի լավանա: Իզուր տեղը չէ, որ կլոուն Հայկ Մարությանին պինդ կպել ու պոկ չի գալիս քաղԱՂԲապետ կոչումը, երբեմն նաեւ նրան անվանում են Զիբիլ Հայկո:

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

 

ԱՐԴՅՈՔ ԿԸՆԴՎԶԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Կարելի է փաստել, որ այս շոգին աղբի այսպիսի քանակի առկայության պարագայում խոլերայի համաճարակ չբռնկվելը կարելի է համարել աստվածային պարգեւ: Սակայն դա անվերջ շարունակվել չի կարող, եւ եթե քաղաքացիները չձերբազատվեն աղբային որակի, ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ հանրապետական իշխանությունից, ապա խոլերան անպայման մի օր կսկսվի: Որոշ ընդդիմադիր ուժեր արդեն պաշտոնապես բարձրացրել են Հայկ Մարությանի եւ Երեւանի ավագանու հրաժարականի հարցը: Իսկ ՀԿ-ները սկսել են աղբի հետ կապված մասսայական ակցիաներ: Այսպես, այդ նույն աղբամանների վրա սկսել են փակցնել քաղաքապետի նկարը, իսկ ավելի մեծ նկարները զետեղել են հենց աղբամաններում: Ու թեեւ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ քաղաքապետարանի դուռը աղբ բերելու համար քրեական գործ է հարուցվել, սակայն կան մարդիկ, ովքեր հրապարակավ խոսում են բեռնատարներով աղբը քաղաքապետարանի դուռը բերելու մասին: Զորօրինակ, մի քանի օր առաջ քաղաքագետ Աղվան Պողոսյանը հրապարակավ ուղղակի զգուշացրել էր, որ եթե իրենց թաղի աղբակույտերը վերջապես չտարվեն, ապա բեռնատարով կբերի քաղաքապետարան: Դե իհարկե, աղբահանության խնդիրը լուծելուն բացարձակ անընդունակ Հայկոն վաղուց հրաժարական կտար, եթե, ժողովրդի խոսքով ասած, «երեսը պադոշ» չլիներ: Բայց դժգոհության զանգվածային պայթյունը յոթ սարերի հետեւում չէ: Ու եթե Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները թավշիստների համար դարձան տրամպլին` արդեն խորհրդարանը զավթելու, ապա քաղաքապետի դեմ երեւանցիների ընդվզումը կարող է դառնալ թրաշամանուկների խունտայի վերջի սկիզբը: Բայց լարվածության օջախները բավականին շատ են, ինչը հստակ երեւաց ե՛ւ Իջեւանում, ե՛ւ Գյումրիում, որոնք երկուսն էլ նույն Նիկոլի հենակետերն էին հեղաշրջումից առաջ: Ու ոստիկանապետի կողմից փողոց փակելը «խուլիգանություն» հռչակելը (ինչը նշանակում է, որ 2018-ին ինքը` Նիկոլն էր խուլիգանությամբ զբաղված), նույն Իջտեւանում ամենավայրագ սադիզմով ուղեկցվող գիշերային ձերբակալությունները վկայում են, որ փորձ է կատարվում երկրում վախի մթնոլորտ հաստատելուն: Այդ նույն` վախ տարածելու տեխնոլոգիաներից է նաեւ քաղաքացիական հագուստով, բայց դիմակավորված ոստիկանների կողմից Երեւանում ավտոմեքենաներ կանգնեցնելը: Նախորդ 20 տարիների ընթացքում ոստիկանները արդեն չէին կիրառում կեղտոտ սադրանքի այդ հնարքը` առանց համազգեստի ինչ-որ բան անելը, եւ հակազդող քաղաքացիներին հետո ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առաջ կանգնեցնելը: Երեւի թե սպասում են, որ ինչ-որ մեկը այդ դիմակավորներին կդնի բանդիտների տեղ, կվարվի այնպես, ինչպես վարվում են ավազակային հարձակումից պաշտպանվելիս, եւ հետո դա կդարձնեն պատրվակ` կատաղի ոստիկանական տեռորի համար: Դե, եթե «Սասնա ծռերին» համաներելով` այս վարչախումբն անարգեց 2016-ին սպանված ոստիկանների արյունը, ապա իր համար ի՞նչ է հանուն սեփական նպատակների նորից ոստիկաններ զոհաբերելը: Բայց նույն ոստիկանական համակարգում էլ, մեղմ ասած, վերաբերմունքը Նիկոլի հանդեպ դրական չէ, ու դա հատկապես վերաբերում է ոստիկանության զորքերի սպաներին: Ու այնպիսի ուշացած միջոցը, ինչպիսին է ՈԶ նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին քրեական հետապնդումից ազատելը, որպեսզի ՈԶ սպաները աչքի առաջ չունենան այդպիսի կաշկանդիչ օրինակ, դժվար թե փոխի ընդհանուր իրավիճակը:

«ԱՅՍՏԵՂՈՎ ԱՆՑԱԾ ԹՈՒՐՔԻ» ԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

 

ՆՈՐ ԿԱՏԱՂԻ ԳՐՈՀՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունից հետո Նիկոլն իր վարչախմբով բավականին վատ վիճակում է, քանզի իրենց պարզ ասել են, որ դատական իշխանությունը ու առավել եւս, Սահմանադրական դատարանը գրոհով վերցնելը, մեղմ ասած, չի ողջունվում: Եվ եթե Հրայր Թովմասյանը կամավոր հրաժարական չտա եւ սառնասրտորեն շարունակի իր գործը, ապա թավշիստները ոչինչ անել չեն կարողանալու: Իսկ ՍԴ-ն, իրոք, գործում է սառնասրտորեն: Նույն Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությունը շարունակելուց առաջ հարցը Վենետիկի հանձնաժողով եւ Եվրադատարան ուղարկելը բավականին զորեղ քայլ էր: Քանզի այդտեղից պետք է ակնկալել հենց Ռոբերտ Քոչարյանի համար դրական պատասխան, որը կդառնա իմպերատիվ` անգամ եթե ՍԴ ամբողջ կազմը փոխվի նիկոլականներով: Այսինքն` Նիկոլին փաստի առաջ կանգնեցրին, որ անգամ ՍԴ-ն զավթելը իրեն չի օգնի` Ռոբերտ Քոչարյանի դեմ վենդետան մինչեւ վերջ տանելու: Իսկ հիմա էլ սպասվում է հակահարված ՍԴ նախագահ ինքնահռչակված Վահե Գրիգորյանին` ՍԴ նիստերին չմասնակցելու համար, ամենայն հավանականությամբ, նրա դեմ կարգապահական վարույթ է սկսվելու: Եվ թող դեռ շնորհակալ լինեն, որ չկա կարգապահական վարույթ ՍԴ դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի հակասահմանադրական հայտարարությունների համար, որի դեպքում նրան կարող են պարզապես պաշտոնանկ անել...

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իսկ դատական համակարգը կարծես թե փոքր-ինչ թեւավորվել է ե՛ւ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունից, ե՛ւ ՍԴ սառնասիրտ վարքագծից: Ու հենց դրա հետեւանքը պետք է համարել, որ դատարանը մերժեց գլխավոր դատախազի միջնորդությունը` Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ:

ԼԳԲՏ-ՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԼՊԻՐՇԱՑՈՒՄԸ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՆԱԽՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒՂԻՆ

Դե, իհարկե, ԼԳԲՏ-ները սպասում են աշնանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Եվ ընկնավորվում են, հենց որ այդ զազրելի կոնվենցիայի դեմ առարկություններ են լսում: Այսպես, նրանք ամենահիսթերիկ ձեւով պահանջել են մանդատից զրկել ստամբուլյան պղծության դեմ հանդես եկած պատգամավորներին` իշխող կուսակցության ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանին եւ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանին: Բայց այնպես է ստացվում, որ նույն Ստամբուլյան կոնվենցիան դառնում է ջրբաժան եւ փորձաքար, ինչպես անհատ գործիչների, այնպես էլ քաղաքական ուժերի ու ՀԿ-ների համար: Հենց դրա վերաբերյալ դիրքորոշումից կարելի է եզրակացնել` տվյալ գործիչը կամ ուժը հայ է, թե` աղբ: Ի դեպ, ՔՊCC-ի պատգամավորուհի Մարիա Կարապետյանը, ով տրանսգենդերին ԱԺ էր բերել, կոնվենցիայի դեմ ստորագրահավաք նախաձեռնողների մասին ասել է, որ դա վկայում է նրանց ծագումնաբանության մասին: Դա, խոշոր հաշվով, ճշմարտություն է` այդ մարդիկ ունեն նորմալ հայկական ծագումնաբանություն, եւ դրանով ակամա հաստատվում է այդ նույն պատգամավորուհու կողմից, որ Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները ունեն հակահայ ծագումնաբանություն: Սակայն միաժամանակ նույն ԼԳԲՏ-ները լպիրշագույն մարտահրավերներ են նետում հանրությանը: Այսպես, նրանց համար քիչ էր ոստիկաններին անպատիժ ծեծելու եւ հայհոյելու հանգամանքը, հիմա էլ անցել են քաղաքացիների վրա հարձակվելուն: Հյուսիսային պողոտայում արդեն եղել էր տգեղագույն դեպք, որ ոմն տրանսգենդեր էլեկտրաշոկով հարձակվել էր 16 տարեկան աղջկա վրա: Դրան գումարվեց նաեւ այն, որ համացանցի միջոցով ԼԳԲՏ-ները փոխանցեցին հանրությանը, որ որոշել են իրենց մշտական հավաքատեղին Կոմայգուց տեղափոխել Հյուսիսային պողոտա: Իսկ լկտիության գագաթնակետը ոմն ԼԳԲՏ Էրիկի մենախոսությունն էր յութուբյան եթերում, ուր վերջինս հավաստիացրել է, որ մի ամիս անց բոլոր հայերը չոքելու են գեյերի առաջ: Այդպիսի սադրիչ վարքագիծը ակնհայտորեն հետապնդում է բախումներ հրահրելու նպատակ: Դե, իհարկե, այդ բախումներից իրենց գրանտային լրացուցիչ լափը կստանան ԼԳԲՏ պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները: Բայց միաժամանակ կա եւ ուրիշ հանգամանք` արդեն հանրությունը ԼԳԲՏ լպիրշությունները ուղղակիորեն կապում է նիկոլական իշխանության հովանավորության հետ, եւ կարելի է պատկերացնել, թե հանրությունն ինչպես կվարվի բոլոր տեսակի դեգեներատիվ փոքրամասնությունների հետ այն բանից հետո, երբ գա Նիկոլի խունտայի տապալման ժամը:

«ԿԱՐԳԻՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՊԱՐՏՎԵՑ, ԻՍԿ Ո՞Վ ՀԱՂԹԵՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА