o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այն քայլերը և մարդիկ, ովքեր պետք է դրանք ձեռնարկեն, շատ թույլ են,- Կարեն Մդիվանյան

25.07.2019 14:47 ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այն քայլերը և մարդիկ, ովքեր պետք է դրանք ձեռնարկեն, շատ թույլ են,- Կարեն Մդիվանյան

Նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև աշխատավարձերի եւ թոշակների բարձրացումը ճիշտ մոտեցման դեպքում իրագործելի է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց  հայտնի գործարար, ՌԴ վաստակավոր շինարար Կարեն Մդիվանյանը` պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք կառավարության այդ խոստումները պոպուլիստական են: Մասնավորապես նա նշեց.

Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 55.6 տոկոս

- Իմ խորին համոզմունքն այն է, որ ճիշտ մոտեցման դեպքում այս հայտարարությունները պոպուլիստական չեն: Դա իրագործելի է ոչ մեկ, բայց երկու կամ երեք տարվա մեջ: Մենք արդեն պետք է որոշակի  փոփոխություն տեսնեինք: Սակայն այն քայլերը, որոնք ձեռնարկվում են եւ այն մարդիկ, ովքեր պետք է քայլեր ձեռնարկեն, շատ թույլ են: Եթե նրանք  անգամ կրթված են, ու՞ր է թեկուզ որոշակի փորձը, որտե՞ղ է նրանց պորտֆոլիոն, որ նրանք ինչ-որ տեղ ինչ-որ բան են իրականացրել:

Հ1-ը պրոֆեսիոնալ նորմերի լուրջ խախտում է թույլ տվել. Բորիս Նավասարդյանը՝ ՍԴ նախագահի վերաբերյալ ռեպորտաժի մասին

30-ական թվականներին Հայաստանի տնտեսության աճը հիմնականում իրականացվեց դրսից եկած հայերի հաշվին: Հայաստանում կադրեր չկային: Հիմա նույն վիճակն է:

Շատերը, ովքեր արտագաղթել են, խելացի մարդիկ են, որոնք կարողացել են խենթ մրցակցության պայմաններում բիզնես դնել, հասնել որոշակի բարձունքների, մտնել այդ պետությունների վերնախավի մեջ:

Հայաստանի հարստությունը հոսում է Թուրքիա. ովքեր ու ինչպես են վատնում այդ հարստությունը. shabat.am

Այժմ նրանց հարկավոր է հետ բերել՝ որպես խորհրդատուների: Այդ մարդիկ արդեն իսկ ամեն ինչ ձեռք են բերել նյութական առումով, նրանց պետք է բարգավաճող Հայաստան:

Դեռեւս կենդանի են այն պապերը, որոնք կանգնած էին Հայաստանի արդյունաբերության ակունքներում: Նրանց պետք է գտնել,  նստել կողքները, որպեսզի սովորեցնեն ինչպես աշխատել հաստոցների վրա եւ աշխատասենյակներում:

Ֆիզմաթցի շատերն են ձգտում լինել, բայց դառնում են նրանք, ովքեր ամենաընդունակն ու աշխատասերն են

Այս առումով, երբ ոչինչ չի արվում, եւ սպասում  են աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացում, դժվար է որեւէ բան ակնկալել: Հարկերը  կգոյանան Հայաստանի տնտեսական զարգացումից, որն իր հերթին կբխի այն մթնոլորտից, որը պետք է ստեղծել  որոշակի գործնական քայլերով:

Թավշյա իշխանությունը թույլ է տալիս հարևան երկրի ադրբեջանցի լրագրողներին մուտք գործել ԱԻՆ

Զարուհի Բաբուխանյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» մոտակա համարներում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА