o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունն արտոնություններ տվեց կպչուն սպեղանի և հագուստ արտադրողներին

25.07.2019 12:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունն արտոնություններ տվեց կպչուն սպեղանի և հագուստ արտադրողներին

Կառավարության նիստում այսօր զեկուցման ենթակա հարցերի մեծ մասը վերաբերում էր մասնավոր ընկերություններին արտոնություններ տալուն։ Խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, որոնք իրականացվում են գերակա ոլորտներում։

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը Կառավարությունն արտոնություն կտա

Արտոնություն տրվեց կպչուն սպեղանիներ արտադրող ընկերությանը։ Մեկ այլ որոշմամբ՝ արտոնություն տրվեց հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությանը, որն իր ներդրումների արդյունքում պատրաստվում է 60 աշխատատեղ բացել։

Արտոնություն տրվեց նաև հավելյալ 20 աշխատատեղ բացող ընկերությանը, որ զբաղվում է թղթե և ստվարաթղթե բաժակների և այլ սպասքի արտադրությամբ: Արտադրանքի զգալի մասն իրացվելու է ԵԱՏՄ և այլ երկրների տարածքում։ Մյուս ծրագիրն էլ վերաբերում է մալուխների և հաղորդալարերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը մաքսատուրքից ազատելուն: Ընդ որում, այս ընկերության ամբողջ արտադրանքն իրացվելու է Հայաստանում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА