o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ժամանակին ասում էր վարչապետը, «բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ»

25.07.2019 11:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչպես ժամանակին ասում էր վարչապետը, «բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ»

Կադրային կոռուպցիայի մասին

Վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տվեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ում ազատումը, փաստորեն, իրականում եղել է՝ <<դու մեր թիմի կոնցեպտի մեջ չես>> պատճառաբանությունը:
Ուզում եմ հասկանալ՝ ինչ՞ է նշանակում թիմի կոնցեպտ, դա ինչ՞ շինծու կատեգորիա է:
Ինչի Արդարադատության նախարարը, նախարարի տեղակալներն ու ապարատը բասկետբոլ են խաղու՞մ, թե ռեգբի։
Սա ինչ՞ տրամաբանություն է:
Հիմա, իհարկե, հնարավոր ընդդիմախոսներս կսկսեն շահարկել
<<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, բայց ո՞ւմ համար պարզ չէ, թե ինչն ինչոց է։ Ժամանակին դեմ եմ եղել նախարարի տեղակալի պաշտոնի քաղաքականացմանը: Արդյունքը սա էր: Այդ ո՞ր իրավական ակտում եք հանդիպել <<թիմ>>, <<թիմի կոնցեպտ>> հասկացությունը:
Լրիվ նախկինների ոճի մեջ են. անձնական անհանդուրժողականությունը փաթեթավորվում են վիճելի օրենքներով ու մատուցվում իբրև օրինական լուծում...
Ի՞նչ է ստացվում՝ սրբավայր Երևանը աղբավայրի վերածած քաղաքապետարանի աշխատակազմը կամ սոցիալական ոլորտի խնդիրները թողած՝ սեփական սեքսից հրապարակավ երկարահունչ դատողություններ անող սոցապ նախարարը հանդուրժելի են ու <<կոնցեպտի մեջ>>, քանի որ նույն թիմից են, իսկ իրական պրոֆեսիոնալները թող կորչեն գրողի ծոցը:
Ահա թե ինչպես է բռնաբարվում քաղաքացիների երաշխավորված աշխատանքի սահմանադրական իրավունքը:
Դե եկե՚ք, Պետրոսյան Գևորգ և իմ նմաններ, սեպտեմբերին մտեք լսարան և սկսնակ ուսանողներին խաբեք, թե Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է աշխատանքի իրավունքը...
Բա սա հովանավորչություն չէ, բա ի՞նչ է:
Ինչպես ժամանակին ասում էր վարչապետը, <<բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ>>...

ԲՀԿ-ից ասում էին` կողմ ենք քվեարկելու, սակայն այդպես չվարվեցին. մերժված նախագծի հեղինակ. «Հրապարակ»

Գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА