o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում սաստկանում են քրիստոնյաների հետապնդումները

25.07.2019 11:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում սաստկանում են քրիստոնյաների հետապնդումները

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա իսլամիստական կուսակցության իշխանության գալով Թուրքիան աստիճանաբար հեռացավ Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու իր պատմական դիրքից և սաստկացրեց քրիստոնյաների հետապնդումները, ասվում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնի (ICC) կատարած վերլուծությունում։

Նախիջեւանում մարդ չի մնացել. Ադրբեջանի բնակիչները փորձում են գոյատեւել Թուրքիայում

Հունիսին ԱՄՆ դավանանքի ազատության հանձնաժողովը Կոնգրեսում լսումներ անցկացրեց Թուրքիայի մասին, որոնց ընթացքում հանդես եկան մի շարք հայտնի վերլուծաբաններ։ Թուրքիան երկար ժամանակ ամենաչափավոր մուսուլմանական երկրներից էր՝ զգալի կրոնական փոքրամասնություններով։ Բայց նրանց թիվը կտրուկ կրճատվեց վերջին տասնամյակներում, քանի որ շատերը բախվում են աճող հետապնդումներին։

Մուսթաֆա Աքյոլը Կատոնի համալսարանից Կոնգրեսին ասել է, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը ազատությանն ուղղված բարեփոխումներից անցում է կատարել նրան, որ դառնա «պարանոիդալ եւ ավտորիտար կուսակցություն, որն ամեն քարի տակ տեսնում է Արևմուտքի ու նրա երևակայական հինգերորդ շարասյուների դավադրությունները»։

Ջոն Հոփկինսի համալսարանի Խորացված միջազգային հետազոտությունների դպրոցի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Լիզել Հինցը նշել է, որ այսօրվա Թուրքիայում ակնհայտորեն գերակշռող է դարձել Թուրքիայի քաղաքացիների հատվածը։ «Լավ թուրք լինելու համար պետք է ոչ միայն պարզապես մուսուլման, այլև սուննի մուսուլման լինել»,- ասել է նա։

ICC ներկայացուցիչներ Քոլթոն Գրելին և Ալիսա Հեյսին պնդել են, որ պաշտոնապես աշխարհիկ Թուրքիան ցուցադրել է սուննիադավան մուսուլմանական պետություն դառնալու ցանկության ակնհայտ նշաններ։ «Թեև կրոնական հետապնդումն այստեղ ավելի զուսպ է, քան սուննիադավան այլ երկրներում, Թուրքիան աստիճանաբար դեպի արևելք է ընթանում»,- ասել են նրանք։

Նրանք հիշեցրել են պաստոր Էնդրյու Բրանսոնի գործը, որը նույնպես ցուցմունքներ է տվել լսումներում։ Թուրքիայի կառավարությունը մեղադրում էր Բրանսոնին լրտեսության մեջ և երկու տարով բանտարկել է նրան։ Այնուամենայնիվ, ՄԱԿ կամայական կալանումների աշխատանքային խումբը այս տարեսկզբին եկել էր եզրակացության, որ նրան հետապնդել են քրիստոնեական հավատի և ԱՄՆ քաղաքացիության համար։

Բրանսոնը միակ քրիստոնյան չէ, որը բախվել է այդ պետության ճնշմանը։ «Թուրքական կառավարությունն արագացրել է օտարերկրացի քրիստոնյաների արտաքսումը Թուրքիայից»,- ասել է հոգևորականը լսումներում։ «Վերջին տարիներին ավելի քան 50 բողոքական ընտանիք ստիպված է եղել հեռանալ երկրից»։

Բրանսոնի խոսքով՝ դա հանգեցրել է անհանգստության աճի թուրքական քրիստոնյաների շարքերում։ Նա կանխատեսել է, որ «եկեղեցական առաջնորդների արագացված վտարումը շատ խավար ժամանակների նշան է»։

Նախկին թուրք խորհրդարանական Այքան Էրդեմիրը նշել է, որ թուրքական կառավարությունն օգտագործել է կառավարության կողմից ֆինանսավորվող քրիստոնեական եկեղեցիների վերականգնումն այն նպատակով, որպեսզի վերահսկողություն ստանա այնտեղ սպասարկում մատուցողների հանդեպ։ Բացի այդ, Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո գտնվող մզկիթի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА