o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.08.2016 20:25 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, բողոքավոր մարդկանց մի մասը երկրպագում է ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ: Բայց ահա նայեք այս նկարին: Նկարում Զարուհի Փոստանջյանն ու Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանն են` Haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի հետ (ձախից)... «Ժառանգականները» իրենցից գոհ նկարվել են ամենահակահայկական ադրբեջանական քարոզչի հետ, որն, ի դեպ, տխրահռչակ Տիգրան Խզմալյանի գործատուն է: Զարմանալի է, այսքանից հետո նույն տիկին Փոստանջյանը ինչո՞վ է ավելի լավ նույն Խզմալյանից, որի կողքը կանգնելն այսօր ամոթալի է համարվում ցանկացած քչից-շատից իրեն հարգող ընդդիմադիրի համար: 

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, Ազատության հրապարակում ծայրահեղ անկազմակերպ եւ անհամ հանրահավաքներին արդեն քանիցս խոսափողը զարմանալիորեն հայտնվել է ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ձեռքում: Ադրբեջանական ԶԼՄ-ի թղթակցող եւ վաղուց իսկ գոյություն չունեցող Սովետական Միության դեմ պայքարող Խզմալյանը, ինչքան էլ զարմանալի լինի, կարողացավ իր ելույթներից մեկով զարմացնել մեզ: Նա որոշեց հարձակում գործել քաղաքական չափավոր գործիչների մի մեծ հանրույթի վրա` թիրախ ընտրելով նրանց կողմից դավանվող հայակենտրոնությունը: Խզմալյանը ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ պետք է անպայման լինել արեւմտամետ, իսկ հայակենտրոն լինելը նշանակում է մտնել «ռուսական սապոգի» տակ: Այ քեզ բան, բայց ինչքան զզվելի է ծայրահեղականությունը: Քանի որ ծայրահեղականները, որպես կանոն, որեւէ մեկի գործակալն են, ապա զարմանալիորեն անպայման համարում են, որ բոլորն անխտիր են գործակալ, որ չեզոք մարդ չկա, որ չեզոքության մասին խոսողն անպայման իր չսիրած կողմի գործակալն է: 

Երբեք մտքովս չէր անցնի, որ հաճույքով գովասանական խոսք եմ ասելու «Վիվառոյի» հասցեին, քանզի տարբեր տեսակի գրազներից եւ շահումով խաղերից անչափ հեռու եմ: Սակայն մեր մարզիկ ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հանդեպ միջազգային մակարդակի սրիկայությունից հետո «Վիվառոն» մեզ հաճելիորեն զարմացրեց` հայտարարելով. «Ռիոյի Օլիմպիական խաղերում բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ: Վիվառո ընկերությունը, ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող եւ Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաեւ բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի` չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած մեր մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները` թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում: Վիվառոն արդար խաղի կողմնակից է»: 

Անշուշտ, այսօրվա հոգեբույժներն իրենց հետազոտությունների, թեկնածուական եւ դոկտորական թեզերի համար շատ առատ նյութ ունեն, որը կարելի է հայթայթել քաղաքական ոլորտում: Սակայն այդտեղ շշմեցուցիչ ձեւով բոլորին գերազանցեց ԷՐԴՈՂԱՆԸ: Հեղաշրջումը ճնշելուց հետո նա այնպիսի հալածանքներ ծավալեց, որ, երեւի թե, Ստալինն ու Բերիան իրենց 37 թվականով հիմա նախանձից կանաչել են ու անվերջ պտույտներ են գործում իրենց դագաղներում: Այսպես, Էրդողանի թիմակից, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը լրագրողներին ասել է. «Պետական հեղաշրջման ժամանակ Գյուլենն իր կողմնակիցներին կառավարել եւ ուղղորդել է ջիների եւ գաղտնի թալիսմանների միջոցով...»: Գյուլենական լինելու չնչին իսկ կասկածի դեպքում ե՛ւ հիմնարկ, բուհ կամ հիվանդանոց կփակեն, ե՛ւ կբռնագրավեն ունեցվածքը... Սա քիչ էր,  հիմա էլ Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը սկսել է առգրավել ԲՈԼՈՐ FG սերիայով (Ֆ.Գյուլենի անվան եւ ազգանվան առաջին տառերն են) ավտոմեքենաների պետհամարանիշները, որոնք թողարկվել են դեռ 2014 թ-ին...Առգրավվում են թե՛ պետական, թե՛ անհատներին պատկանող մեքենաների համարանիշները... Դե, ինչ ասես` եթե մարդն իդիոտ է, ապա դա անբուժելի է: Սակայն այս զարմանալի պատմությունում մի դրական բան կա` այն, որ սույն խելապակասը ղեկավարում է մեր դարավոր ոխերիմ թշնամու երկիրը: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА