o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-ն բավարարվել է խիստ զգուշացմամբ. «Վաս» սուպերմարկետի հոտած մսի հետքերով

24.07.2019 14:11 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍԱՊԾ-ն բավարարվել է խիստ զգուշացմամբ. «Վաս» սուպերմարկետի հոտած մսի հետքերով

Iravunk.com«Հոտած միս Վաս սուպերմարկետում, տեսուչների պակաս ՍԱՊԾ-ում» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էր խմբագրություն զանգահարած մի քաղաքացու բողոքի, ըստ որի վերջինս շաբաթ օրը «Վաս» սուպերմարկետից միս է գնել, սակայն հասնելով տուն եւ բացելով միսը` «շան» հոտ է լցվել տնով մեկ: Քաղաքացին մի անգամից հետ է վերադարձրել միսը սուպերմարկետ եւ դիմել ՍԱՊԾ, որտեղից, սակայն, կնոջ խոսքերով. «ՍԱՊԾ-ից ինձ  ասացին, որ նման զանգեր նրանք լիքն են ստանում տարբեր տնտեսվարող սուբյեկտների մասով, ինչպես նաեւ նշեցին, որ տեսուչների կրիզիս ունեն, չեն կարող վազեն գնան եւ ամեն ինչ հասցնեն, տեսնեն: Նաեւ ասացին, որ չի բացառվում, որ  տեսուչը հիմա գնա ու տեսնի այնտեղ իդեալական պայմաններ են, նեխած միս չկա, իսկ մենք էլ զանգենք, ասենք, որ այնտեղ ամեն ինչ լավ է: Ինչպես նաև, ասացին, որ տուգանքները շատ նվազագույն են, հետևաբար ամեն տնտեսվարող կարող է վճարի էդ տուգանքները: Իսկ խանութը չեն կարող որպես տույժ փակել մի քանի օրով, քանի որ օրենքի կարգավորում չկա այս մասով»:

Մակնշման խնդիրների հետ կապված այս պահին ՍԱՊԾ-ն ուսումնասիրում Է կաթի շուկան` այդ թվում «Աշտարակ կաթի» արտադրանքը

Նկատենք, որ վերը նշված սուպերմարկետից, որը գտնվում է Խորենացի փողոցի վրա, մեր մի քանի զանգերին ի պատասխան` փոխանցեցին, որ տնօրինությունը զբաղված է, եւ, որ հարմար լինելուն պես մեզ հետ կապ կհաստատեն:

Իսկ ՍԱՊԾ-ից, որտեղից, ի դեպ հարցը լսելուն պես ասացին, որ քաջատեղյակ են խնդրին նկատեցին.

- Տիկինը զանգահարել է թեժ գիծ, հայտնել, որ նրան հոտած միս են վաճառել, որ ինքը վերադարձրել է խանութ, որտեղից հետ են վերցրել: Իրեն ասել են, որ եթե Դուք գնացել եք, վերադարձրել եք եւ հայտարարել, որ դիմելու եք եև լրատվամիջոցներին եւ պատկան մարմիններին, բնականաբար, իրենք իրենց մոտ ամեն ինչ կարգավորելու են, չեն թողնելու այն վիճակում` ինչ կա: Ասել են, որ հնարավոր է, որ ՍԱՊԾ-ի աշխատակիցների այցելությունից հետո` ոչինչ էլ չգտնենք: Կինը ասել է, որ կարեւոր չէ, որ մենք անպայման գնանք: ԻՐեն բացատրել են, որ անշուշտ մենք գնալու ենք, որովհետեւ այնուամենայնիվ մենք զանգը գրանցում ենք, որպես ահազանգ: Եվ այդպես էլ արել ենք, գնացել ենք: Մեր կանխատեսումները, բնականաբար, արդարացվել են, որովհետեւ այդ պահին խանութում ամեն բան եղել է իդեալական վիճակում, մաքուր, մսերը եղել են թարմ` ուղեկցվող փաստաթղթերով հանդերձ:

Իչ վերաբերում է այն հարցին, թե մենք մեկ ամսում կարող ենք պատասխանել`սպառողը նույնպես, ամենայն հավանականությամբ չի հասկացել, թե իրեն ինչ են ասում: Իրեն առաջարկել են գալ եւ դիմում գրել: Ինչը մենք պարտավոր ենք անել, բացատրել են, որ դիմումի պատասխանը կլինի հինգ օրում: Իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու դեպքում կարող է լինել նաեւ մեկ ամսում: Սպառողը հրաժարվել է դիմում գրելուց: Բայց այնուամենայինվ մենք ընթացք ենք տվել եւ այցելել սուպերմարկետ:

- Անկախ նրանից, որ այդ պահին չեք հայտնաբերել, հասկանալի պատճառներով: Այնուամենայնիվ, տնօրինությունը որեւէ նկատողության, պատասխանատվության արժանացել է: Եվ, ամենակարեւորը ինչով է բացատրել տնտեսվարողը հոտած մսիի առկայությունը սուպերմարկետում:

- Այո, իրենք կնոջը հիշել են, ասել են, որ այո այդ պահին իրենց մոտ թյուրիմացություն է տեղի ունեցել: ՍԱՊԾ-ն խիստ զգուշացրել է «Վաս» սուպերմարկետի տնօրինությանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА