o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՐ ԲԱՆԿՈՄԱՏԸ  ՏԵՂԱԴՐՎԱԾ ՊՊԾ ԳՆԴԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

23.08.2016 21:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՐ ԲԱՆԿՈՄԱՏԸ  ՏԵՂԱԴՐՎԱԾ ՊՊԾ ԳՆԴԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը օրերս տեղեկություն էր տարածել, որ  ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 միլիոն դրամ գումար է հափշտակվել: «Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն` կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը, եւ հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը»,- ասվում էր տարածված հաղորդագրությունում: Թե ի՞նչ նպատակով է ՊՊԾ գնդի տարածքում տեղադրվել բանկոմատը, եւ արդյո՞ք նման բանկոմատներ կան տեղադրված ցանկացած զորամասում, փորձեցինք հետաքրքրվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նարեկ Ասատրյանից, ով տվեց հետեւյալ պատասխանը.

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Աշխաբադ՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով

– Ինչ վերաբերում, թե արդյոք բոլոր զորամասերի տարածքներում կան տեղադրված բանկոմատներ` այս պահին հստակ ասել չեմ կարող, թե քանի գնդում կա: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նպատակով է այն տեղադրված եղել ՊՊԾ գնդի տարածքում, ապա պետք է ասեմ, որ դա պարզապես տարածք է, որտեղ տեղադրված է եղել բանկոմատ, եւ այն միայն գնդի տարածքում օգտագործելու համար չէր: Այդ նույն բանկոմատից օգտվել կարող էին բոլորը, ինչպես մնացած բանկի բանկոմատներից:  Նորից եմ կրկնում` հափշտակված բանկոմատը հատուկ գնդի համար չէր նախատեսված, պարզապես փողոցի վրա է, որը գնդի տարածքում է, սակայն ընդհանուր օգտագործման համար է նախատեսված:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА