o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է պետությունը հրաժարվում ավարտին հասցնել 4 տարի նկարահանած մուլտֆիլմը

24.07.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու է պետությունը հրաժարվում ավարտին հասցնել 4 տարի նկարահանած մուլտֆիլմը

«Ռոբերտ Սահակյանց» անիմացիոն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի Վարազդատ թագավորի մասին մուլտֆիլմի պետական ֆինանսավորումը, չորս տարի տեւած աշխատանքներից հետո տարեսկզբին դադարեցվել է: «Իրավունքի» հետ զրույցում Դ. Սահակյանցն ասաց, որ մինչեւ այսօր որեւէ հստակ պատասխան չեն ստացել. «Արդեն 7 ամիս է չունենք ֆինանսավորում: Մինչ այդ, 4 տարի Մշակույթի նախարարությունը ֆինանսավորել է մեր նախագիծը, մասնակից է եղել ֆիլմի ստեղծմանը, փաստացի նախարարության պատվերով էր արվում այդ ֆիլմը: Գումարի մի մասը տալիս էր նախարարությունը, մնացածը` փորձում էինք այլ աղբյուրներից հայթայթել, 4 տարի այդպես ենք աշխատել: Թեպետ ֆինանսավորումը դադարեցվեց, բայց աշխատանքները չենք դադարեցրել` չենք սպասել, ֆինանսավորում կտրամադրվի, թե` ոչ, աշխատել ենք: Փաստացի 7 ամիս է մենք մեր գրպանից եւ ստուդիայի ռեսուրսով ենք պահապնում խումբը, որովհետեւ չենք ցանկանում փաստի առաջ կանգնել, ստիպված ֆիլմարտադրությունը սառեցնենք եւ մարդկանց ասենք` գնացեք տուն, կգաք, երբ գումար լինի»,- ասում է Դ. Սահակյանցն ու անորոշությամբ շեշտում, որ ինքն էլ չգիտի, թե երբ կստանանք պետական ֆինանսավորում: Մեր այն հարցադրմանը, թե ինչ հիմնավորմամբ է նախարարությունը դադարեցրել ֆինանսավորումը 4 տարի անց, մուլտիպլիկատորը դժվարացավ պատասխանել. «Ինքս էլ չգիտեմ, դա այսօրվա իշխանության աշխատաոճն է, կարծում եմ` բոլոր ոլորտներում նույն բանն է կատարվում` դիլետանտիզմ եւ ոչ պրոֆեսիոնալ լինել... Մենք, այսպես ասած, րոպեների ու վայրկյանների տեսքով ունեինք ինչ-որ պարտք, որը պետք է հանձնեինք Մշակույթի նախարարությանը` մինչեւ տարեվերջ, ինչը եւ արեցինք: Փաստացի, այսօր այն բոլոր պարտավորությունները, որոնք ունենինք Մշակույթի նախարարության առջեւ, կատարվել են, մնում է վերջին փուլը` գումարի փոխանցումը, որը դեռ չկա: Ինչ կլինի, չեմ կարող ոչինչ ասել»:

Դավիթ Տոնոյանն ազատվե՞ց նախարարի պաշտոնից

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА